16 տարբերակ նպաստելու ONLYOFFICE-ի զարգացմանը՝ միասին ստեղծում ենք լավագույն գրասենյակային փաթեթը
Որպես բաց ծածկագրով գրասենյակային փաթեթ, ONLYOFFICE-ը միայն նոր թողարկումների, տեխնիկական նորարարությունների և վիճահարույց որոշումների մասին չէ։ Այն նաև ամբողջ աշխարհի մարդկանց մասին է, ովքեր համագործակցում են ոչ միայն փաստաթղթերի ներսում, այլև հենց արտադրանքի զարգացման շուրջ։
ONLYOFFICE-ում համայնքի ներդրումները կարևոր դեր են խաղում մեր ծրագրակազմի բարելավման գործում։ Եթե դուք օգտատեր եք յուրահատուկ գաղափարով, տեխնիկական հեղինակ եք, օգտակար «ինչպես անել» ուղեցույցներ գրելու հետաքրքրությամբ, ծրագրավորող եք հարմարեցված բիզնես լուծումներ ստեղծելու փորձով, կամ կազմակերպություն եք, որը փնտրում է ինտեգրման հնարավորություններ, ապա կան բազմաթիվ եղանակներ դառնալու ONLYOFFICE էկոհամակարգի մի մասը։
Նշելով ONLYOFFICE-ի ստեղծման 16-ամյակը, ներկայացնում ենք մեր նախագծին նպաստելու 16 գործնական և համայնքին հարմար եղանակներ, սկսած ամենապարզ քայլերից մինչև ավելի առաջադեմ տարբերակներ։ Այսպիսով, դուք կարող եք ընտրել այն տարբերակը, որը համապատասխանում է ձեր ժամանակին, հմտություններին և հետաքրքրություններին։

Բարելավեք ONLYOFFICE-ը որպես օգտատեր
Արժեքավոր ներդրում կատարելու համար պարտադիր չէ լինել ծրագրավորող։ Բարելավումները սկսվում են այն մարդկանց գաղափարներից և կարծիքներից, ովքեր ամեն օր օգտագործում են ONLYOFFICE-ը։
1. Առաջարկեք նոր հնարավորություններ
Յուրաքանչյուր աշխատանքային գործընթաց տարբեր է, և օգտատերերը հաճախ են նկատում հնարավորություններ փաստաթղթերի խմբագրումն ավելի արագ և արդյունավետ դարձնելու համար։
Եթե ցանկանում եք տեսնել նոր ֆունկցիաներ, կարող եք կիսվել ձեր գաղափարներով ONLYOFFICE համայնքում։ Անկախ նրանից դա խմբագրման նոր հնարավորություն է, համագործակցության գործիք կամ օգտատիրոջ ինտերֆեյսի բարելավում, այս փոքր քայլերը սկսվում են համայնքի առաջարկներից, նախքան ապագա թողարկումների մաս դառնալը։
Ունե՞ք նոր ֆունկցիայի առաջարկ կամ բարելավման գաղափար։ Կիսվեք դրանով հենց հիմա։
Փաստեր։ Վերջին 12 ամիսների ընթացքում մենք ստացել ենք 495 գաղափար և 1689 դրական քվե։ Օգտատերերի արձագանքների հիման վրա մենք ներդրել ենք այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝ ARM աջակցությունը Windows և Linux համակարգերի համար նախատեսված համակարգչային խմբագիրներում, գաղտնաբառով պաշտպանված PDF ֆայլերի խմբագրումը, անհատականացված ստեղնաշարի դյուրանցումները, փաստաթղթերի բազմաէջ դիտման ռեժիմը և բազմաթիվ այլ օգտակար բարելավումներ։

2.Հաղորդեք սխալների մասին
Ոչ մի ծրագրային ապահովում կատարյալ չէ, և սխալների հայտնաբերումը կարևոր դեր է խաղում դրա կատարելագործման ու բոլորի համար ավելի կայուն աշխատանք ապահովելու գործում։
Եթե ONLYOFFICE-ի լուծումներից օգտվելիս հանդիպեք անսպասելի վարքագծի, ներկայացրեք հնարավորինս մանրամասն սխալի մասին հաղորդում։ Դա մեր մշակողներին կօգնի արագ բացահայտել խնդիրը և շտկել այն։ Եթե հաղորդման մեջ ներառեք նաև տեղեկություններ ձեր օպերացիոն համակարգի, օգտագործվող ONLYOFFICE լուծման և դրա տարբերակի, ինչպես նաև համապատասխան սքրինշոթներ, դա զգալիորեն կհեշտացնի խնդրի վերարտադրումն ու լուծումը։
Սակայն GitHub-ը և մեր ֆորումը միակ վայրերը չեն, որտեղ կարող եք հաղորդել սխալների մասին։ Մենք վարում ենք նաև մասնավոր bug bounty ծրագիր HackerOne հարթակում։ Եթե փորձառու անվտանգության հետազոտող եք և գիտեք, թե ինչպես հայտնաբերել խոցելիություններ, կարող եք միանալ ծրագրին՝ ուղարկելով ձեր հարցումը marketing@onlyoffice.com հասցեին՝ ONLYOFFICE HackerOne bounty թեմայով։
Փաստեր։ 9.0 տարբերակի թողարկումից ի վեր մենք շտկել ենք ավելի քան 2,500 սխալ և խոցելիություն, առցանց և համակարգչային խմբագրերի ամբողջ շարքում։ Դա հնարավոր է դարձել մեր համայնքի անդամների, հաճախորդների, գործընկերների, Reddit-ի օգտատերերի, սոցիալական ցանցերի հետևորդների, HackerOne-ի մասնակիցների (հատուկ շնորհակալություն isopach (is-) և (8910jq)-ին՝ հարթակի միջոցով ներկայացված բազմաթիվ հաղորդումների համար), ինչպես նաև, իհարկե, մեր Q&A թիմի ակտիվ մասնակցության շնորհիվ։
Արդյունքում մենք բարելավել ենք խմբագիրների RTL (աջից ձախ) լեզուների աջակցությունը, բարձրացրել ենք մակրոսների աշխատանքի անվտանգությունը, կանխել բազմաթիվ հնարավոր խափանումներ, շտկել բազմաթիվ ֆայլերի փոխակերպման սխալներ և վերացրել տարբեր խոցելիություններ, չհաշված հարյուրավոր ավելի փոքր խնդիրները։
3.Մասնակցեք բետա թեստավորմանը
Բոլորը ցանկանում են օգտվել նոր հնարավորություններից, իսկ բետա թեստավորումը համայնքի անդամներին հնարավորություն է տալիս փորձարկել ONLYOFFICE-ի նոր թողարկումները մինչև դրանց հանրային հասանելի դառնալը։ Ձեր կարծիքն ու արձագանքներն օգնում են բացահայտել օգտագործելիության խնդիրները, համատեղելիության թերությունները և անսպասելի սահմանափակումները, որոնք հակառակ դեպքում կարող էին աննկատ մնալ։
Ցանկանո՞ւմ եք մասնակցել 10.0 տարբերակի բետա թեստավորմանը։ Ուղարկեք ձեր դիմումը marketing@onlyoffice.com էլեկտրոնային հասցեին, նշելով ձեր անունն ու էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի հրավեր ստանաք մասնակցելու ծրագրին։
Կիսվեք ձեր գիտելիքներով համայնքի հետ
Բաց ծածկագրով նախագծերում, ինչպիսին ONLYOFFICE-ն է, գիտելիքը նույնքան կարևոր է, որքան ծրագրային ծածկագիրը։ Հստակ փաստաթղթավորումը և մատչելի ուսումնական նյութերը օգնում են օգտատերերին ավելի լավ հասկանալ, թե ինչպես օգտագործել ONLYOFFICE-ի լուծումները և առավելագույնս արդյունավետ օգտվել դրանց հնարավորություններից։
4.Գրեք կամ բարելավեք փաստաթղթավորումը
Փաստաթղթավորումը զարգանում է արտադրանքի հետ մեկտեղ։ Եթե նկատում եք բաց թողնված բացատրություններ, հնացած ձեռնարկներ կամ գործող ուղեցույցներն ավելի պարզ ու հասկանալի դարձնելու հնարավորություններ, կարող եք նպաստել փաստաթղթավորման բարելավմանը, օգնելով ապագա օգտատերերին և մշակողներին։
ONLYOFFICE-ում մենք հաճախ ներգրավում ենք տաղանդավոր պրակտիկանտների փաստաթղթավորման պատրաստման աշխատանքներում, քանի որ նրանց նոր հայացքն ու մոտեցումները օգնում են ստեղծել ինչպես անել ուղեցույցներ և օգտատիրոջ ձեռնարկներ, որոնք իսկապես մատչելի և հեշտ հասկանալի են։
Փաստ։ Ահա ONLYOFFICE-ի պրակտիկանտների կողմից վերջերս հրապարակված բլոգային հոդվածներից մի քանիսը.
- Word-ի ինտեգրման 5 լավագույն եղանակները ձեր վեբ հավելվածում ՝Սառա Բոգավաց (Sara Bogavac)
- Մակրոսնե՞ր, թե՞ ԱԲ ֆունկցիաներ՝ հասկանալով ONLYOFFICE Գործիքները՝ Իգոր Ստոյադինովիչ (Igor Stojadinovic)
- ONLYOFFICE պլագինների ստեղծում, խորհուրդներ, հնարքներ և թաքնված դժվարություններ՝ Վուկաշին Պոպովիչ (Vukasin Popovic)
- Մշակողի ուղեցույց ONLYOFFICE-ի ոճի և գույների API-ների վերաբերյալ՝ Օվայս Ռազա (Owais Raza)
Ցանկանո՞ւմ եք ձեր ներդրումն ունենալ մեր նախագծում՝ գրելով սեփական նյութը։ Ուղարկեք ձեր դիմումը documentation@onlyoffice.com էլեկտրոնային հասցեին։
5.Թարգմանեք և տեղայնացրեք ONLYOFFICE-ի արտադրանքները
ONLYOFFICE-ից օգտվում են մարդիկ ամբողջ աշխարհում։ Թարգմանելով ծրագրի ինտերֆեյսը, փաստաթղթավորումը և այլ նյութերը տարբեր լեզուներով՝ ներդրում կատարողները հարթակը դարձնում են ավելի հասանելի նոր համայնքների և կազմակերպությունների համար։
Եթե տիրապետում եք մեկից ավելի լեզուների, կարող եք մասնակցել ONLYOFFICE-ի թարգմանության և տեղայնացման աշխատանքներին, օգնելով, որ հարթակը դառնա ավելի մատչելի տարբեր երկրների և տարածաշրջանների օգտատերերի համար։

Փաստ։ Սերբիայից/Իտալիայից Նատալիյա Բլագոևիչը անգնահատելի ներդրում է ունեցել մեր նախագծում, թարգմանելով ONLYOFFICE-ի ինտերֆեյսն ու փաստաթղթավորումը սերբերեն։ Նրա աշխատանքի շնորհիվ ONLYOFFICE-ը դարձել է հասանելի միլիոնավոր նոր օգտատերերի համար Հարավարևելյան և Կենտրոնական Եվրոպայում։
Իմ պրակտիկայի ընթացքում ես թարգմանում էի անգլերենից սերբերեն, դարձնելով ONLYOFFICE-ն ավելի հասանելի այն տեղական օգտատերերի համար, ովքեր չեն խոսում անգլերեն։ Իմ կարծիքով, սա հատկապես օգտակար է ավագ սերնդի մարդկանց համար, և ինձ ուրախացնում էր այն միտքը, որ կարողանում եմ տեխնոլոգիաները նրանց ավելի մոտեցնել։
Ոգեշնչվե՞լ եք Նատալիյայի պատմությունից։ Միացեք մեր թարգմանիչների համայնքին՝ ուղարկելով հաղորդագրություն documentation@onlyoffice.com էլեկտրոնային հասցեին։
Ընդլայնեք ONLYOFFICE-ի հնարավորությունները ձեր սեփական լուծումներով
ONLYOFFICE-ը մշակողներին հնարավորություն է տալիս անցնել ստանդարտ հնարավորությունների սահմաններից այն կողմ։ Դուք կարող եք ընդլայնել դրա ֆունկցիոնալությունն, ավելացնելով նոր հնարավորություններ, ավտոմատացնելով աշխատանքային գործընթացները և ինտեգրելով արտաքին ծառայություններ։
6.Ստեղծեք անհատական ԱԲ ֆունկցիաներ
ONLYOFFICE-ի ԱԲ շրջանակը ծրագրավորողներին հնարավորություն է տալիս ստեղծել խելացի գործիքներ, որոնք հարմարեցված են կոնկրետ աշխատանքային գործընթացներին։
Պետք չէ սահմանափակվել միայն ներկառուցված ԱԲ հնարավորություններով։ Դուք կարող եք ստեղծել սեփական ԱԲ ֆունկցիաներ, որոնք կկատարեն փաստաթղթերի վերլուծություն, կօգնեն տեքստերի ստեղծման և խմբագրման գործում, կմշակեն տվյալներ, կստեղծեն ներկայացումներ և կիրականացնեն բազմաթիվ այլ մասնագիտացված առաջադրանքներ, օրինակ՝ պատկերների նկարագրությունների ստեղծում, օգտագործելով ձեր նախընտրած ԱԲ ծառայություն մատակարարին։
Փաստ։ 2025 թվականին մենք կազմակերպեցինք ONLYOFFICE ԱԲ Գործակալների Մրցույթը, խրախուսելով ծրագրավորողներին և տեխնոլոգիաների սիրահարներին ստեղծել անհատական ԱԲ ֆունկցիաներ, որոնք կօգնեն ավելի խելացի կազմակերպել աշխատանքը փաստաթղթերի, աղյուսակների և ներկայացումների հետ։ Մրցույթի արդյունքում պաշտոնապես ավելացված ֆունկցիաները կարող եք գտնել համապատասխան GitHub էջում։
7.Ավտոմատացրեք առօրյա առաջադրանքները մակրոսների միջոցով
ONLYOFFICE-ում մակրոսները հնարավորություն են տալիս JavaScript-ի օգնությամբ ավտոմատացնել կրկնվող և ժամանակատար առաջադրանքները։
Եթե ձեր աշխատանքը ներառում է հաշվետվությունների ձևաչափում, աղյուսակների տվյալների մշակում կամ նույնատիպ բովանդակության բազմակի ստեղծում, ONLYOFFICE-ի մակրոսները կօգնեն խնայել ժամանակը և նվազեցնել ձեռքով կատարվող աշխատանքը։ Դրանք նաև հիանալի մեկնարկային կետ են այն ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են հարմարեցնել փաստաթղթերի հետ կապված աշխատանքային գործընթացները։
Մակրոսների առավելություններից մեկն այն է, որ դրանք կարող եք ստեղծել նաև ներկառուցված ԱԲ գործիքների օգնությամբ։ Օրինակ՝ կարող եք օգտագործել ChatGPT-ն օգտակար մակրոսներ ստեղծելու համար։
Փաստ։ ONLYOFFICE-ի մի շարք մակրոսներ ստեղծվել են մեր տաղանդավոր պրակտիկանտների կողմից՝
- Մարիյա Վույանացի մակրոսը կարգավորում է ներկայացումների պարբերությունների առաջին տողի նահանջը
- Ալեքսա Ռադենկովիչի մակրոսը ստեղծում է աղյուսակների տվյալների ջերմային քարտեզ
- Օվայս Ռազայի մակրոսը ընդգծում է դատարկ տեքստային դաշտերը, ցուցադրելով հատուկ հուշող տեքստ
- Ֆիրաթ Դեմիրի մակրոսը վերլուծում է PDF ձևաթղթային փաստաթղթերը։
- Վուկաշին Պոպովիչի մակրոսը հաշվարկում է փաստաթղթի ընթերցման մոտավոր տևողությունը։
Դուք նույնպես կարող եք ձեր սեփական մակրոսը բերել ONLYOFFICE-ի էկոհամակարգ կամ պատվիրել այն մակրոսը, որն անհրաժեշտ է ձեզ, կապ հաստատելով մեզ հետ marketing@onlyoffice.com էլեկտրոնային հասցեով։
PDF analysis report ստեղծված Ֆիրաթ Դեմիրի մակրո
8.Մշակեք նոր պլագիններ
Պլագիններն ընդլայնում են ONLYOFFICE խմբագիրների հնարավորությունները։ Արտադրողականության գործիքներից և երրորդ կողմի ծառայությունների ինտեգրումից մինչև ԱԲ-ով աշխատող օգնականներ և բիզնեսի համար նախատեսված մասնագիտացված աշխատանքային գործընթացներ, պլագինները ծրագրավորողներին հնարավորություն են տալիս ընդլայնել ONLYOFFICE-ի ֆունկցիոնալությունը, օգտագործելով ծանոթ վեբ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են HTML, CSS և JavaScript։
Դուք նույնպես կարող եք ստեղծել ձեր սեփական ONLYOFFICE պլագինները, կիրառելով ձեր ծրագրավորման գիտելիքներն ու հմտությունները կամ օգտվելով ԱԲ աջակցությունից։ Օրինակ աղյուսակների համար նախատեսված OData Import պլագինը և անցանց թարգմանության Bergamot պլագինը ստեղծվել են Claude AI-ի օգնությամբ։
Փաստ։ Ահա մեր համայնքի անդամների կողմից ստեղծված մի քանի պլագինների օրինակներ՝
- LizardTypst, հեղինակ՝ JIJINBEI
- Chinese Converter՝ հեղինակ Lumi
- CVbuilder հեղինակ՝ Kevin Tian
- OnlyDraw հեղինակ՝ Shanyu Qing

OnlyDraw պլագին
9.Ստեղծեք կոնեկտորներ
Ծրագրավորողները կարող են ստեղծել կոնեկտորներ, որոնք ինտեգրում են ONLYOFFICE Docs-ը ուսուցման կառավարման համակարգերի (LMS), փաստաթղթերի կառավարման հարթակների, CRM-ների, CMS-ների, ամպային պահեստավորման ծառայությունների և բազմաթիվ այլ պլագիններ հետ։ Moodle, Redmine, WordPress, Alfresco, Odoo, Pipedrive և այլ հարթակների հետ առկա ինտեգրումները ցույց են տալիս, թե որքան հզոր և արդյունավետ կարող են լինել այս կապերը։
Փաստ։ Ավելի քան 40 պատրաստի կոնեկտորների շարքում կան բազմաթիվ լուծումներ, որոնք մշակվել են երրորդ կողմի ծրագրավորողների կողմից։ Դրանցից մի քանիսն են՝
- DzzOffice, բաց ծածկագրով գրասենյակային փաթեթ, որը նախատեսված է թիմային համագործակցության համար։
- FileCloud, ձեռնարկությունների համար նախատեսված ֆայլերի փոխանակման, պահուստավորման և հեռավար հասանելիության հարթակ։
- OpenKM, բաց ծածկագրով էլեկտրոնային փաստաթղթերի և գրառումների կառավարման համակարգ։
- WebWeaver, վեբ-հիմքով էլեկտրոնային ուսուցման հարթակ։
- OpenOlat, վեբ-հիմքով ուսուցման կառավարման համակարգ (LMS) և այլ լուծումներ։
Մենք մշտապես մտածում ենք մեր հաճախորդների մասին և այն մասին, թե ինչ կարող է բարելավել նրանց փորձը FileCloud-ի օգտագործման ընթացքում։ ONLYOFFICE-ի հետ ինտեգրումն այն հնարավորություններից էր, որը, մեր կարծիքով, զգալի օգուտ կբերեր այն հաճախորդներին, ովքեր արդեն օգտագործում են ONLYOFFICE-ը։
Եթե ձեզ անհրաժեշտ է ինտեգրման հավելված, ONLYOFFICE-ը ձեր վեբ ծառայության կամ հարթակի հետ կապելու համար, կամ արդեն մշակել եք նման լուծում, կապ հաստատեք մեզ հետ sales@onlyoffice.com էլեկտրոնային հասցեով, մանրամասները քննարկելու համար։
10.Ինտեգրեք ONLYOFFICE-ը ձեր օպերացիոն համակարգում
Եթե ձեր նախագիծը հիմնված է Linux բաշխման կամ որևէ այլ օպերացիոն համակարգի վրա, կարող եք ինտեգրել ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերը, ձեր օգտատերերին ապահովելով փաստաթղթերի խմբագրման հարմար և անխափան փորձով։
Նման ինտեգրումները օգնում են բաց փաստաթղթերի խմբագրման հնարավորությունները հասանելի դարձնել նոր միջավայրերում, միաժամանակ ընդլայնելով ONLYOFFICE-ի էկոհամակարգի տարածումը։ Հաջող օրինակներից են Guará Linux, Canaima GNU/Linux, Regata OS և այլն։
Ժոզուե Վիսենտե (Josué Vicente), Regata OS-ի ստեղծողը, ասում է՝
ONLYOFFICE-ը հիանալի լուծում է, քանի որ այն ոչ միայն առաջարկում է լիարժեք գրասենյակային ծրագրերի փաթեթ, այլև ապահովում է գերազանց համատեղելիություն Microsoft Office-ի ֆայլերի հետ և ներկայացնում է միասնական լուծում, ժամանակակից ու օգտատերերին ծանոթ ինտերֆեյսով։ Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր փնտրում են այլընտրանքային լուծում, ավելի արդյունավետ աշխատելու նպատակով։ ONLYOFFICE-ն այնքան շատ առավելություններ ունի, որ մենք որոշեցինք այն ներառել Regata OS-ում որպես լռելյայն գրասենյակային փաթեթ։ Այդպիսով Regata OS-ի օգտատերերը, երբ դրա կարիքը զգան, ընդամենը մի քանի սեղմումով կունենան հզոր գրասենյակային գործիքների ամբողջական հավաքածու։

ONLYOFFICE Համակարգչային Խմբագրեր և Canaima GNU/Linux
Միևնույն ժամանակ, ONLYOFFICE Docs-ը և ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերը պաշտոնապես հավաստագրվել են մի շարք օպերացիոն համակարգերի կողմից, ինչն երաշխավորում է անխափան համատեղելիություն և բարձր արդյունավետություն։ Մեր հավաստագրերը կարող եք գտնել մեր կայքում։
Փոփոխություն ստեղծեք որպես ծրագրավորող
Ծրագրավորողները, ովքեր ցանկանում են անմիջականորեն աշխատել նախագծի վրա, ունեն երկարաժամկետ ներդրում կատարելու մի շարք հնարավորություններ։
11.Ներդրում կատարեք ծածկագրում
ONLYOFFICE-ը բաց ծածկագրով նախագիծ է, որը ողջունում է համայնքի ներդրումները։
Եթե դուք շտկում եք սխալներ, բարելավում եք առկա ֆունկցիաները կամ իրականացնում նոր հնարավորություններ, կոդի մեջ ներդրում կատարելը թույլ է տալիս անմիջականորեն համագործակցել մեր մշակողների թիմի հետ և օգնել ձևավորել ապագա թողարկումներն ու արտադրանքի թարմացումները։
Փաստ։ 2018 թվականին Nextcloud կոնեկտորի 2018 թվականին գործարկումից ի վեր մենք ստացել ենք առնվազն 34 կոդային փոփոխության առաջարկ և խնդիր անմիջապես Nextcloud թիմի անդամներից: 17 կոդային փոփոխության առաջարկ հաջողությամբ միացվել է, 4-ը՝ փակվել, բայց արդյունավետորեն ավարտվել, 10 խնդիր ընդունվել է, 2-ը՝ մնացել է քննարկման փուլում, իսկ 1-ը՝ մերժվել։
Պատրա՞ստ եք ձեր ներդրումն ունենալ: Բացահայտեք մեր GitHub-ը և գտեք, թե ինչ կարող եք բարելավել կամ փոխել դեպի լավը:
12.Ստեղծեք API օրինակներ
Փաստաթղթավորումը դառնում է շատ ավելի օգտակար, երբ այն ներառում է գործնական օրինակներ։ Ծրագրավորողները կարող են ստեղծել օրինակային հավելվածներ և կոդի հատվածներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես օգտագործել ONLYOFFICE API-ները իրական նախագծերում։ Այս օրինակներն օգնում են այլ ծրագրավորողներին ավելի արագ սկսել աշխատանքը, միաժամանակ ներկայացնելով տարբեր ինտեգրման սցենարներ, բազմաթիվ ծրագրավորման լեզուներով։
Եթե ձեզ անհրաժեշտ է ոգեշնչում, ահա մեր պրակտիկանտների կողմից գրված մի քանի նյութեր՝
- ONLYOFFICE-ի նոր PDF Editor API-ի միջոցով PDF բովանդակության կառավարում, հեղինակ՝ Իգոր Ստոյադինովիչ,
- ONLYOFFICE API-ների յուրացում Playground-ի միջոցով, հեղինակ Վուկաշին Պոպովիչ։
Օգնեք ընդլայնել ONLYOFFICE համայնքը
Տեխնիկական ներդրումներից զատ, համայնքի պաշտպանները օգնում են ONLYOFFICE-ը ներկայացնել նոր մարդկանց և խրախուսում են ուրիշներին միանալ էկոհամակարգին:
13.Դարձեք ամբասադոր
Եթե սիրում եք ելույթներ ունենալ միջոցառումներում, կազմակերպել տեղական հանդիպումներ կամ ձեր համայնքին ներկայացնել բաց ծածկագրով հարթակներ, ապա ամբասադոր դառնալը լավագույն միջոցներից մեկն է ձեր ներդրումն ունենալու համար։ Կիսվելով ձեր գիտելիքներով և փորձով դուք օգնում եք ավելի շատ մարդկանց բացահայտել ONLYOFFICE-ի հնարավորությունները։
Չգիտե՞ք՝ որտեղից սկսել։ Կարդացեք Ֆինլանդիայից Քիմմո Գրանքվիստի պատմությունը և ավելին իմացեք բաց ծածկագրով ծրագրային ապահովման տարածման ու ONLYOFFICE-ի օգտագործման նրա փորձի մասին։
ONLYOFFICE-ը ինձ համար ապացուցել է, որ Linux-ի համար հուսալի գրասենյակային փաթեթ է ավելի կայուն, քան իր բաց ծածկագրով մրցակիցները։ Քանի որ պահանջներն ու թիմը կաճեն, ես, ամենայն հավանականությամբ, կդիտարկեմ նաև ձեռնարկությունների համար նախատեսված արտադրանքները
Փաստ։ 2023 թվականին մենք իրականացրինք ONLYOFFICE Campus Ambassador Program ծրագիրը ուսանողների համար, ովքեր ցանկանում էին զարգացնել իրենց հմտությունները և ներդրում ունենալ մեր բաց ծածկագրով նախագծում։ Ամբասադորների մեծ մասը գոհ էր իրենց պրակտիկայի փորձից, հատկապես գնահատելով ճկուն աշխատանքային ժամերը և արդյունավետ աշխատանքային մթնոլորտը։
14.Դարձեք ինֆլուենսեր
ONLYOFFICE Influencer ծրագրի միջոցով բովանդակություն ստեղծողները կարող են իրենց ներդրումն ունենալ, պատրաստելով տեսանյութեր, ուսուցողական նյութեր, ակնարկներ, սոցիալական ցանցերի հրապարակումներ կամ կրթական բովանդակություն, նվիրված ONLYOFFICE-ին։
Եթե դուք ներկայացնում եք նոր հնարավորություններ, ցուցադրում եք աշխատանքային գործընթացներ կամ ներկայացնում եք ինտեգրումներ, ձեր բովանդակությունն օգնում է օգտատերերին սովորել և միաժամանակ բարձրացնում է համայնքի իրազեկվածությունը։ Դիմեք այս էջի միջոցով, ONLYOFFICE-ի ինֆլուենսեր դառնալու համար։
Տարածեք տեղեկությունը ONLYOFFICE-ի մասին
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ և հետաքրքրված եք տեղեկատվություն տարածելով, ապա մեր բաց ծածկագրով նախագծի մասին տարբեր հարթակներում և համայնքներում պատմելը կարող է ձեզ համար հարմար տարբերակ լինել։
15.Կիսվեք ձեր փորձով
Ներդրում ունենալու ամենահեշտ եղանակներից մեկն է պատմել ուրիշներին, թե ինչպես եք դուք օգտագործում ONLYOFFICE-ը։ Դա կարող եք անել, հրապարակելով բլոգային հոդված, ստեղծելով տեսանյութ-ուղեցույց, գրելով վերանայում կամ կիսվելով հաճախորդի պատմությամբ, որը ցույց է տալիս, թե ինչպես է ONLYOFFICE-ը համապատասխանում ձեր աշխատանքային գործընթացին։
Իրական օգտագործման փորձը օգնում է այլ օգտատերերին հասկանալ, թե ինչպես կարող է ONLYOFFICE-ը օգտակար լինել իրենց համար։ Այդ պատճառով ձեր կարծիքը այնպիսի հարթակներում, ինչպիսիք են SourceForge, G2 և GetApp, թողնելը արժեքավոր ներդրում է մեր աշխատանքի մեջ։ Այլ տարբերակ է կիսվել ձեր հաջողության պատմությամբ մեզ հետ, որպեսզի մենք կարողանանք հրապարակել այն մեր բլոգում և հասանելի դարձնել այլ մարդկանց համար։

G2 հարթակում օգտատիրոջ կողմից գրված կարծիք
16.Պատասխանեք համայնքի հարցերին
Երբ սկսում եք ծանոթանալ ONLYOFFICE-ին և ձեռք եք բերում օգտագործման փորձ, ձեր գիտելիքները կարող են օգտակար լինել նոր օգտատերերի համար։ Դուք կարող եք պատասխանել հարցերին մեր համայնքային ֆորումում, GitHub-ի քննարկումներում, Reddit-ում և այլ սոցիալական հարթակներում, ամրապնդելով ամբողջ էկոհամակարգը, օգնելով օգտատերերին ավելի արագ լուծել խնդիրները և սովորել նոր ֆունկցիաներ։
Մեծ շնորհակալություն ենք հայտնում մեր համայնքի ֆորումի ամենաակտիվ անդամներին և Reddit համայնքի մասնակիցներին, հատկապես Mr_Electro84-ին, ովքեր հայտնում են խնդիրների մասին, պատասխանում են մյուսների հարցերին և կիսվում իրենց ONLYOFFICE-ի օգտագործման փորձով։ Առանց ձեր աջակցության, ONLYOFFICE-ը չէր դառնա այն, ինչ այսօր է։
Յուրաքանչյուր ներդրում կարևոր է
Ոչ բոլոր ներդրումներն են սկսվում բազմաթիվ տողերով կոդ գրելուց։ Որոշները սկսվում են նոր հնարավորության առաջարկից։ Մյուսները կարող են սկսվել էջերի թարգմանությունից, որևէ մեկի հարցին պատասխանելուց կամ պարզ մակրոս ստեղծելուց, որը հետագայում ոգեշնչում է ավելի մեծ նախագիծ։ Անկախ նրանից, թե որ ճանապարհն եք ընտրում, յուրաքանչյուր ներդրում օգնում է բարելավել ONLYOFFICE-ը ամբողջ աշխարհում օգտագործողների համար։
Պատրա՞ստ եք միանալ։ Ուսումնասիրեք ներդրում կատարելու հնարավորությունները, ընտրեք այն տարբերակը, որը համապատասխանում է ձեր հմտություններին և հետաքրքրություններին, և դարձեք աճող ONLYOFFICE համայնքի մի մասը։
Այս բլոգային գրառումը պատրաստվել է Սուման Շաֆիի հետ համագործակցությամբ։
Օգտակար հղումներ
Ինչպես ներդրում ունենալ ONLYOFFICE-ում՝ կայք / Օգնության Կենտրոն
Ինչպես ներդրում ունենալ ONLYOFFICE բլոգում
Միացեք ONLYOFFICE Influencer Ծրագրին
ONLYOFFICE API փաստաթղթավորում՝ մակրոսներ / պլագիններ
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:


