ONLYOFFICE պլագինների նոր թարմացումներ Moodle-ի համար՝ PDF ձևի ստեղծում և խմբագրում, Docs Cloud-ի միացում, վկայականների հաստատում

4 փետրվարի 2025Sona-ի կողմից

Մեր ONLYOFFICE պլագինները Moodle-ի համար այժմ ներառում են թարմացումներ, ինչպիսիք են PDF ձևերի ստեղծում և խմբագրում, բարելավված սերվերային կարգավորումներ, Docs Cloud-ին միացում և այլ նորույթներ: Այս թարմացումները բարելավում են ONLYOFFICE պլագինների գործառնական հնարավորությունները և օգտագործման հարմարավետությունը Moodle-ում, բարձրացնելով ինչպես ադմինիստրատիվ վերահսկողությունը, այնպես էլ օգտագործողների փորձը։

New updates of ONLYOFFICE plugins for Moodle: PDF form creation and editing, Docs Cloud connection, certificate verification

PDF խմբագրում

ONLYOFFICE Docs-ի 8.1 տարբերակը ներկայացրեց PDF խմբագիր, որը թույլ կտա օգտատերերին փոխազդել համընդհանուր և հանրաճանաչ ձևաչափի հետ: Այսպիսով, Moodle-ի օգտատերերն այժմ նույնպես կարող են օգտվել այս գործիքից: PDF խմբագիրը ներկայացնում է՝

  • Տեքստի խմբագրում
  • Աշխատանք էջերի հետ (ավելացում, պտտում, ջնջում)
  • Տեղադում և հարմարեցնում՝աղյուսակների, ձևերի, տեքստային դաշտերի, պատկերների, TextArts, հիպերհղումների, հավասարումների և այլն:

Ինչպես գտնել՝ PDF խմբագիր

New updates for ONLYOFFICE plugins for Moodle: PDF form creation and editing, Docs Cloud connection, certificate verification, and other improvements

Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա համօգտագործումն այս պահին հասանելի չէ: Ֆայլը ուրիշների հետ կիսելու համար դուք պետք է պահպանեք ձեր փոփոխված PDF ֆայլի պատճենը: PDF խմբագրում համագործակցության հնարավորությունները շուտով հասանելի կլինեն:

PDF ձևեր

ONLYOFFICE խմբագիրներն ամբողջությամբ անցել են PDF ձևերի: Սա նշանակում է, որ այժմ այլևս անհրաժեշտ չէ օգտագործել DOCXF ձևաչափը ձևանմուշի ստեղծման համար: Ստեղծումը հասանելի է անմիջապես PDF ձևաչափում, ինչը դարձնում է գործընթացը կարճ և հեշտ:

Կարող եք ավելացնել դաշտեր, ինչպիսիք են տեքստային արկղերը, վանդակները, ռադիոկոճակները, բացվող ցուցակները և այլն: Ձևերի լրացման գործընթացը պարզեցնելու համար կարող եք հարմարեցնել դաշտերի կարգավորումները՝ համապատասխանեցնելով ձեր հատուկ կարիքներին, թույլ տալով սահմանել դաշտի չափը, ձևաչափը, թույլատրելի նշանները, տառերի սահմանափակումը, տառատեսակը և պարտադիր դաշտերը:

Միացում ONLYOFFICE Docs Cloud-ին(Ամպին)

ONLYOFFICE Document(Փաստաթղթերը) պլագինի 6.0 տարբերակը ներկայացնում է Docs Cloud ծառայությունը միացնելու հղումը: Այս հատկությունը թույլ է տալիս օգտագործել ONLYOFFICE Document(Փաստաթղթերը)՝ առանց սերվերի տարբերակը տեղադրելու և պահպանելու՝ հեշտացնելով կարգաբերման և պահպանման գործընթացը:

Դուք պետք է ստեղծեք ONLYOFFICE Docs Cloud հաշիվ և տեղադրեք URL-ը Moodle-ի ադմինիստրատորի կարգավորումներում:

Ինչպես գտնել՝ Կայքի կառավարում -> Պլագիններ -> ONLYOFFICE փաստաթուղթ -> Փաստաթղթերի խմբագրման ծառայության հասցե

New updates of ONLYOFFICE plugins for Moodle: PDF form creation and editing, Docs Cloud connection, certificate verification

Վկայագրի ստուգման կարգավորում

Պլագինն այժմ աջակցում է ինքնաստորագրված վկայագրերն անտեսելու տարբերակը: Այս հատկությունը երաշխավորում է, որ Moodle plugin-ը կարող է կապ հաստատել Document Server-ի հետ՝ առանց ձեռքով կազմաձևման փոփոխություններ պահանջելու: Փլագինների կարգավորումներում նշելով վանդակը՝ ադմինիստրատորները կարող են շրջանցել վկայագրի վավերացումը:

Ինչպես գտնել՝ Կայքի կառավարում -> Պլագիններ -> ONLYOFFICE փաստաթուղթ -> Անջատել վկայականի ստուգումը

New updates of ONLYOFFICE plugins for Moodle: PDF form creation and editing, Docs Cloud connection, certificate verification

Ընդլայնված սերվերի կարգավորումներ ներքին հասցեների համար

Հավելվածի նոր տարբերակը նաև թույլ է տալիս կարգաբերել առաջադեմ սերվերային կարգավորումներ ներքին հասցեների համար: Այժմ կարող եք սահմանել ONLYOFFICE Docs հասցեն Moodle սերվերից ներմուծվող ներքին հարցումների համար և վերադարձվող Moodle հասցեն ONLYOFFICE Docs-ից ներմուծվող ներքին հարցումների համար:

Այս ֆունկցիան թույլ է տալիս ավելի լավ վերահսկել սերվերների միջև հաղորդակցությունը, եթե ձեր ցանցի կոնֆիգուրացիան չի թույլատրում հարցումներ ուղարկել սերվերների միջև հանրային հասցեներով:

Ինչպես գտնել՝ Կայքի կառավարում -> Պլագիններ -> ONLYOFFICE փաստաթուղթ -> ONLYOFFICE Docs հասցե սերվերից ներքին հարցումների համար / Սերվերի հասցե ONLYOFFICE Docs-ից ներքին հարցումների համար

New updates of ONLYOFFICE plugins for Moodle: PDF form creation and editing, Docs Cloud connection, certificate verification

Այլ բարելավումներ`

  • «Պահպանել որպես» փաստաթղթի URL հասցեն ստուգելը
  • Ֆիքսված ելք ամբողջ էկրանով ռեժիմից
  • Էջի ոլորման անջատում խմբագրում
  • Հյուրերի համար չաթը անջատված է

Տեսեք ONLYOFFICE հավելվածի համառոտ նկարագիրը՝ Moodle-ում փաստաթղթերի հետ աշխատելու համար:

Պլագինի թարմացված տարբերակն արդեն հասանելի է Moodle plugins ցուցակում՝

ՍՏԱՆԱԼ ՊԼԱԳԻՆԸ

Առաջադրանքներում(Assignments) PDF ձևի ստեղծում և լրացում

ONLYOFFICE Assign Submission նույնպես թարմացվել է 2.2.0 տարբերակով: Նախկին տարբերակում ավելացված տեքստային փաստաթղթերի, աղյուսակների և ներկայացումների ներկայացման հետ մեկտեղ այն այժմ հեշտացնում է լրացվող ձևերի հետ աշխատանքը:

Թարմացված հավելվածն այժմ աջակցում է PDF ձևերի ստեղծումը և լրացումը: Սա թույլ է տալիս ուսուցիչներին ձևերը ներկայացնել PDF ձևաչափով և ստանալ արդյունքները PDF ձևաչափով: Ուսանողները կարող են կատարել առաջադրանքներ, որոնք պահանջում են լրացնել ձևաթղթերը ունիվերսալ ձևաչափով ցանկացած սարքից:

New updates of ONLYOFFICE plugins for Moodle: PDF form creation and editing, Docs Cloud connection, certificate verification

ՍՏԱՆԱԼ ՊԼԱԳԻՆԸ

*ONLYOFFICE Assign Submission պլագինը պահանջում է, որ հիմնական ONLYOFFICE հավելվածը տեղադրվի և ինտեգրվի ձեր Moodle հարթակին: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել մեր Օգնության Կենտրոնում:

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: