Ներկայացնում ենք ONLYOFFICE Ակադեմիան՝ սովորեք շատ հեշտ և ամենուր
Երբևէ ցանկացե՞լ եք ունենալ ուսուցման հարթակ, որը հիանալի կերպով կհամապատասխանի ձեր ժամանակացույցին, կբավարարի ձեր ուսուցման կարիքները և կօգնի դառնալ փորձառու ONLYOFFICE-ի օգտատեր: Ձեր սպասումն ավարտվեց՝ մենք ուրախ ենք պաշտոնապես հայտարարելու ONLYOFFICE Academy-ի մեկնարկը, որը նախագծված է արմատապես փոխելու ONLYOFFICE խմբագիրների ուսուցման և յուրացման ձևը: Ընթերցեք հոդվածն ավելին իմանալու համար։
ONLYOFFICE Ակադեմիայի մասին
ONLYOFFICE Academy-ն օնլայն հարթակ է, որը ստեղծվել է՝ ապահովելու բարձրորակ ուսուցում հաճախորդների և գործընկերների համար, ինչի միջոցով նրանք կարող են արդյունավետ օգտագործել ONLYOFFICE Docs-ի խմբագրելու և համագործակցության ամբողջական հնարավորությունները՝ վստահ աշխատելու տեքստային փաստաթղթերի, էլեկտրոնային աղյուսակների, ներկայացումների, լրացվող ձևերի և PDF ֆայլերի հետ:
ONLYOFFICE Academy-ն հիմնված է Moodle հարթակի վրա, և այն ապահովում է հետևյալ առավելությունները՝
- Ուղիղ ինտեգրաիա ONLYOFFICE Docs-ի հետ: Սովորողները կարող են աշխատել փաստաթղթերի և ուսումնական նյութերի վրա՝ օգտագործելով ONLYOFFICE խմբագիրները Moodle-ում՝ առանց այլ հավելվածների անցնելու։
- Կենտրոնացված դասընթացների կառավարման համակարգ: Ուսուցիչները կարող են հեշտությամբ ստեղծել նոր դասընթացներ, թարմացնել և կառավարել գոյություն ունեցողները, կազմակերպել և պահել բոլոր ուսուցման նյութերը մեկ վայրում։
- Աշխատանքային տարբեր ձևաչափերի համադրություն: Ուսուցիչները կարող են համադրել տարբեր ուսուցողական գործողություններ, ինչպես նախապես գրանցված վիդեո դասերը և ինքնակազմակերպվող ուսուցման հանձնարարությունները, ինչպես նաև իրական ժամանակում անցկացվող դասընթացներ՝ քննարկելու հետագա հարցերը։
- Հարուստ և ճկուն ֆունկցիոնալություն: Moodle-ը մանկավարժներին տրամադրում է տարբեր տարբերակներ՝ հետևելու իրենց սովորողների առաջընթացին և գնահատելու նրանց գիտելիքները, մինչդեռ ինտերակտիվ գործիքները, ինչպիսիք են վիկտորինաները կամ հարցաշարերը, ուսուցման գործընթացը դարձնում են ավելի գրավիչ և արդյունավետ:
Ընթերցեք այս հոդվածը, եթե ցանկանում եք իմանալ, թե ինչու մենք որոշեցինք ընտրել Moodle-ը ONLYOFFICE ակադեմիայի համար՝ մի քանի հանրաճանաչ LMS համակարգերի դրական և բացասական կողմերը կշռելուց հետո:
Ի՞նչն ONLYOFFICE Ակադեմիան հիանալի ընտրություն
ONLYOFFICE ակադեմիան լուծում է, որը ստեղծվել է օգտատերերի և թիմերի առջև ծանրացած հիմնական մարտահրավերների ելնելով, ովքեր կցանկանային տիրապետել ONLYOFFICE խմբագիրներին: Դրանք ներառում են՝
- Ժամանակի բացակայություն: Ծանրաբեռնված թիմերը և օգտատերերը սովորաբար չունեն բավարար ժամանակ երկար ձեռնարկներ կարդալու և մի քանի ժամ տևողություն ունեցող կենդանի դասընթացներին մասնակցելու համար;
- Կազմակերպչական դժվարություններ: Շրաջառումների հարմարեցումը կարող է լինել մարտահրավեր մեծ թիմերի համար, հատկապես եթե նրանց անդամները գտնվում են տարբեր ժամային գոտիներում;
- Բազմազան ուսուցման նախասիրություններ: Որոշ օգտատերեր նախընտրում են ինքնավար ուսուցումը՝ անկախություն և արդյունավետություն ապահովելու համար, մինչդեռ մյուսները գնահատում են մասնագետի ղեկավարած դասընթացների խորությունը և փոխհարաբերությունը;
- Տարանջատված գործիքներ: Պլատֆորմների և հավելվածների միջև անցնելը՝ ուսուցման, համագործակցության և պրակտիկայի համար, խանգարում է գործընթացին և բացասաբար ազդում արդյունավետության վրա:
Այս մարտահրավերները լուծելու համար ONLYOFFICE Academy-ն առաջարկում է հետևյալը՝
- Համակարգում: ONLYOFFICE Academy-ն կենտրոնացված հարթակ է՝ բոլոր ուսուցման ռեսուրսների և գործիքների համար, որոնք հասանելի են տարբեր սարքերից;
- Ձևաչափի ճկունություն: Բոլոր դասընթացները հասանելի են ցանկացած ժամանակ՝ թույլ տալով սովորել սեփական տեմպով;
- Հասանելիություն: Հասանելի են ուսուցման տարբեր տարբերակներ՝ սկսած ամբողջությամբ ուղղորդված օնլայն դասընթացներից և խորքային մենթորությունից մինչև ինքնակառավարվող ուսուցում մատչելի գներով: Դասընթացները հարմարեցված են ինչպես անհատների, այնպես էլ մեծ թիմերի համար, իսկ գները տարբեր մակարդակներում նախատեսված են տարբեր պահանջների և բյուջեների համար;
- Ավտոմատացում: Ավտոմատ ծանուցումները, հանձնարարությունների գնահատումը և վկայագրերը հեշտացնում են ուսուցման գործընթացը և դարձնում այն ավելի արդյունավետ:
Անկախ նրանից, դուք զբաղված մասնագետ եք թե հետաքրքրասեր սովորող կամ կորպորատիվ թիմի անդամ, ONLYOFFICE Ակադեմիան ունի ինչ-որ բան՝ հարմարեցված ձեզ համար: Եկեք մանրամասն ուսումնասիրենք, թե ինչ կարող եք գտնել մեր հարթակում:
Դասընթացի ձևաչափեր՝ վերանայում
Ներկայումս մեր թրեյնինգը կենտրոնանում է բոլոր մակարդակների դասընթացների վրա՝ Basic, Basic+ և Pro, որոնք հատուկ նախատեսված են ONLYOFFICE խմբագիրների համար: Այս դասընթացներն ընդգրկում են ամեն ինչ՝ հիմնարար գիտելիքներից մինչև առաջադեմ հմտություններ՝ ապահովելով օգտատերերին համապարփակ պատկերացում յուրաքանչյուր խմբագրի ֆունկցիոնալության վերաբերյալ՝
Բոլոր դասընթացները հասանելի են անգլերենով, սակայն կան նաև մի քանի դասընթացներ գերմանախոս օգտվողների համար:
Basic մակարդակ
Basic մակարդակը կատարյալ է անկախ սովորողների համար: Նախապես ձայնագրված տեսադասերի, ինտերակտիվ վիկտորինաների և գործնական առաջադրանքների հասանելիության շնորհիվ դուք կարող եք սովորել ձեր սեփական տեմպերով և վերանայել նյութերն այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է: Օրինակ, որպես զբաղված գրաֆիկ ունեցող անհատ օգտատեր, դուք կարող եք քայլ առ քայլ տիրապետել ONLYOFFICE Docs-ին՝ առանց ծանրաբեռնվածության զգալու:
Basic+ մակարդակ
Եթե ցանկանում եք համատեղել ինքնուրույն ուսուցումը՝ գործընկերների հետ փոխգործակցության և մասնագետների ուղեկցության հետ, ապա Basic+ մակարդակը կլինի հաջորդ քայլը: Basic մակարդակի հնարավորությունները լրացնելով՝ այն տրամադրում է հասանելիություն ֆորումների, որտեղ օգտատերերը կարող են հարցեր տալ, կիսվել պատկերացումներով և ստանալ արձագանքներ ուսուցման ղեկավարներից: Այս համագործակցային ոչ միայն բարելավում է ըմբռնումը, այլ նաև ստեղծում է հաճելի միջավայր ուսանողների համար:
Այն նաև իդեալական է ցանկացած մասշտաբի ընկերությունների համար՝ փոքր բիզնեսից մինչև խոշոր ձեռնարկություններ, որոնք ցանկանում են համատեղ մարզել իրենց թիմերը՝ միաժամանակ օգտվելով կառուցվածքային դասերից:
Pro մակարդակ
Նրանց համար, ովքեր նպատակ ունեն տիրապետել առաջադեմ առանձնահատկություններին, Pro մակարդակն առաջարկում է ամենաընդգրկուն վերապատրաստման փորձը: Այն ներառում է լայվ առցանց սեսիաներ Zoom-ում փորձագետ դասավանդողների հետ, որոնք ընդգրկում են խմբագիրների բոլոր ասպեկտները, նրանց ֆունկցիոնալությունը և իրական հավելվածները: Մասնակիցներն աշխատում են առաջադրանքների վրա իրական ժամանակում, ստանում են անհատական արձագանք և հնարավորություն ունեն հարցեր տալ անմիջապես սեսիաների ընթացքում: Ուղիղ թրեյնինգից հետո օգտատերերը ստանում են անկախ ուսումնասիրության լրացուցիչ թեստեր և առաջադրանքներ, որոնք աջակցվում են հետագա ներգրավվածության համար ֆորումների կողմից:
Այս մակարդակը հատկապես հարմար է այն ընկերությունների համար, ովքեր ձգտում են հզորացնել ONLYOFFICE խմբագիրների իրենց աշխատակիցների գիտելիքները, ապահովելով գործիքների օգտագործումն իրենց առավելագույն ներուժով:
Դասընթացի կառուցվածք
Բոլոր մակարդակներում ընդհանուր դասընթացի կառուցվածքը նախատեսված է առավելագույնի հասցնելու ձեր ուսումնական փորձը՝
- Գրանցման պարզեցված գործընթացը ապահովում է հեշտ մուտք բոլոր օգտատերերի համար։
- Հստակ, լավ կառուցված տեսադասերը անցումն անխափան են դարձնում, մինչդեռ վիկտորինայի ավտոմատացված գնահատումն ապահովում է ակնթարթային հետադարձ կապ՝ ամրապնդելու ձեր գիտելիքները։
- Գործնական առաջադրանքներն առաջարկում են գործնական փորձ՝ համալրված ինտերակտիվ ֆորումներով, որտեղ դուք կարող եք ներգրավվել այլ սովորողների և փորձագետների հետ՝ ձեր գիտելիքները խորացնելու համար։
- Ավարտելուց հետո դուք կստանաք մասնագիտական վկայական՝ ձեր փորձը և ձեռքբերումները հաստատելու համար:
Ապագայի պլաններ
ONLYOFFICE Ակադեմիան իր սկզբնական փուլում է: Ապագայում այն կներառի բազմաթիվ լեզուների դասընթացներ, ոչ միայն անգլերեն և գերմաներեն, և կներառի էլ ավելի մասնագիտացված թեմաներ, ինչպիսիք են ONLYOFFICE DocSpace-ի յուրացումը և ինտեգրացիաները:
Միացեք ONLYOFFICE Ակադեմիային
Պատրա՞ստ եք բարելավվել ձեր հմտությունները, բարձրացնել ձեր արտադրողականությունը և դառնալ ավելի լավ ONLYOFFICE օգտատեր: Միացեք ONLYOFFICE Ակադեմիային հիմա՝ կապվելով մեզ հետ training@onlyoffice.com հասցեով կամ այցելելով մեր պաշտոնական վերապատրաստման էջը՝
ONLYOFFICE ակադեմիայի հետ մենք ստեղծել ենք հարթակ, որը ոչ միայն ֆունկցիաներ սովորելու մասին է, այլ իսկապես դրանց տիրապետելու ՝ ձեր ամենօրյա աշխատանքն ավելի հարթ և արդյունավետ դարձնելու համար: Որպես ուսումնական խմբի ղեկավար՝ ես հպարտ եմ և երաշխավորում եմ, որ մեր առաջարկած յուրաքանչյուր դասընթաց իրական արժեք է ներկայացնում՝ անկախ նրանից՝ դուք նոր եք սկսում թե կատարելագործում եք առաջադեմ հմտությունները: Ես ոգևեշնչված եմ ձեզ ներկայացնել այս հարթակը և անհամբեր սպասում եմ տեսնելու, թե ինչպես է այն օգնում ձեզ հասնել ձեր նպատակներին:
Մարիա, ONLYOFFICE-ի Հաճախորդների և Գործընկերների Վերապատրաստման խմբի ղեկավար։
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: