Օգտատերերի տեսակներն ու դերերը ONLYOFFICE DocSpace-ում՝ կարճ և արագ ուղեցույց

3 դեկտեմբերի 2024Sona-ի կողմից

ONLYOFFICE DocSpace-ի 3.0 տարբերակը ներկայացնում է օգտատերերի տեսակների և դերերի արդիականացված համակարգ, որը դարձնում է մուտքի կառավարումն ավելի ճկուն և թափանցիկ: Ընթերցեք այս հոդվածը՝ իմանալու հիմնական թարմացումներն ու ուսումնասիրելու, և թե ինչպես են բարելավում համագործակցության հնարավորությունները:

User types and roles in ONLYOFFICE DocSpace: a quick guide

Օգտատերերի տեսակները

Օգտատերերի տեսակներն որոշում են DocSpace-ում անձի մուտքի և իրավունքների մակարդակը։ Տարբեր տեսակների տարբերակման միջոցով DocSpace-ն օգնում է կազմակերպություններին վերահսկել, թե ով կարող է մուտք գործել հատուկ բաժիններ, ստեղծել կամ խմբագրել ֆայլեր, կառավարել սենյակները և հրավիրել այլ օգտատերերի։ Այս տեսակներն ապահովում են, որ միայն իրավասու օգտատերերը կարողանան մուտք գործել զգայուն փաստաթղթեր կամ ադմինիստրատիվ կարգավորումներ։

ONLYOFFICE DocSpace-ի 3.0 տարբերակում մենք նորից սահմանել ենք օգտատերերի տեսակները։ Ահա, թե ինչպես են փոփոխվել օգտատերերի տեսակները նախորդ տարբերակների համեմատ՝

DocSpace սեփականատեր -> DocSpace սեփականատեր

DocSpace ադմինիստրատոր -> DocSpace ադմինիստրատոր

Սենյակի ադմինիստրատոր -> Սենյակի ադմինիստրատոր

Հզոր օգտատեր (Վճարովի) -> Օգտատեր (Անվճար)

Օգտատեր (Անվճար) -> Հյուր (Անվճար)

User types and roles in ONLYOFFICE DocSpace: a quick guide

DocSpace սեփականատերեր և ադմինիստրատորներ(Վճարովի)

DocSpace ադմինիստրատորները պատասխանատու են DocSpace-ի կարգավորումների կառավարման և բոլոր սենյակների վերահսկման համար։

DocSpace սեփականատերերը կարող են անել ամեն ինչ, ինչի համար լիազորված են ադմինիստրատորները, բայց նաև կարող են կառավարել վճարային տվյալները, ջնջել ամբողջ DocSpace-ը և հրավիրել կամ կառավարել DocSpace ադմինիստրատորներին։

Մինչ 3.0 տարբերակը՝ Սեփականատերերն ու ադմինիստրատորներն ավտոմատ կերպով ունենում էին լիարժեք մուտք դեպի սենյակները և դրանց մեջ գտնվող փաստաթղթերը։

Ինչ նորություններ կան 3.0 տարբերակում՝ Այժմ այս երկու օգտատերերի տեսակները սահմանափակվում են այն դերերով, որոնք նշանակել են նրանց հատուկ սենյակում։ Եթե նրանց դերը չի նշանակվել սենյակում, նրանք ունեն միայն կարդալու մուտք։ Այնուամենայնիվ, նրանք պահպանված են սենյակի սեփականատիրոջ փոփոխման, պատճենման կամ արխիվացման հնարավորությունը։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել՝ Այժմ անհրաժեշտ է նշանակել դերեր սեփականատերերի և ադմինիստրատորների համար, եթե նախկինում դա չի կատարվել։ Ցանկալի մուտքը և իրավունքներն ապահովելու համար դերը պետք է հստակ սահմանված լինի։

Սենյակի ադմինիստրատորներ (Վճարովի)

Սենյակի ադմինիստրատորները կառավարում են նշանակված սենյակները նույն իրավունքներով և սահմանափակումներով։ Նրանք կարող են ստեղծել նոր սենյակներ և կառավարել իրենց նշանակված սենյակները, հրավիրել նոր օգտատերերի և այլ անձանց սենյակների միջոցով, ինչպես նաև նշանակել դերեր միայն իրենց մակարդակից ներքև։

Ինչ նորություններ կան 3.0 տարբերակում՝ Սենյակի ադմինիստրատորների ֆունկցիոնալության մեջ փոփոխություններ չկան։

Օգտատերեր (նախկինում Հզոր օգտատերեր) (Անվճար)

Օգտատերերը կարող են կառավարել անձնական ֆայլերը, ստեղծել և խմբագրել փաստաթղթեր սենյակում, բայց սահմանափակված են սենյակների և կարգավորումների կառավարումից։

Մինչ 3.0 տարբերակը՝ Միայն Հղոր օգտատերերը և բարձր մակարդակի օգտատերերը կարող էին ստեղծել և ներբեռնել փաստաթղթեր սենյակներ, ինչպես նաև մուտք ունենալ «Իմ փաստաթղթեր» բաժնին։ Հզոր օգտատերերը վճարովի էին։

Ինչ նորություններ կան 3.0 տարբերակում՝ Մենք հեռացրել ենք Հզոր օգտատիրոջ տեսակն ու էականորեն ընդլայնել ենք մշտական օգտատերերի հնարավորությունները, այս ամենի հետ մեկտեղ այդպիսի օգտատերերը մնում են լիովին անվճար։ Այն թույլ է տալիս նշանակել անսահմանափակ թվով օգտատերեր առանց որևէ վճարի։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել՝ Բոլոր նախկինում ավելացված վճարովի Հզոր օգտատերերն ավտոմատ կերպով վերածվել են անվճար սովորական օգտատերերի՝ պահպանելով իրենց սենյակների հասանելիությունը:

Հյուրեր (նախկինում Օգտատերեր) (Անվճար)

Հյուրը նոր, անվճար տեսակ է, որը նման է հանրային սենյակում գտնվող արտաքին կոնտակտներին։ Որպես կանոն, հյուրերի մուտքն որոշակի տարածքներ սահմանափակ է:

Ինչ նորություններ կան 3.0 տարբերակում՝ Այլ անձինք կարող են հրավիրվել միայն որոշակի սենյակներ՝ սենյակի ադմինիստրատորի կողմից նշանակված իրավունքներով։

Սենյակի ադմինիստրատորի կողմից նշանակված դերիс կախված, այլ անձինք կարող են՝

  • Դիտել փաստաթղթեր
  • Խմբագրել փաստաթղթեր
  • Ստեղծել նոր բովանդակություն

Հյուրերը չեն կարող մուտք գործել Կոնտակտներ կամ Փաստաթղթեր բաժիններ և չեն կարող ստեղծել սենյակներ։ Առաջին տարբերակում՝ հյուրերը չեն կարող ավելացվել խմբեր։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել՝  Նախկինում ավելացված բոլոր օգտատերերն այժմ փոխակերպվել են հյուրերի և այժմ միայն տեսանելի կլինեն ադմինիստրատորների՝ հյուրերի ցուցակներում։ Անհրաժեշտության դեպքում կարող եք թարմացնել նրանց տեսակները։ 

3.0 տարբերակում ավելացված հյուրերը կցուցադրվեն այն օգտատիրոջ և սենյակի ադմինիստրատորի հյուրերի ցուցակում, ովքեր հաստատել են նրանց ավելացումը սենյակում։

Դիտեք ավելի մանրամասն ուղեցույց օգտատերերի կառավարման վերաբերյալ DocSpace-ում՝ մեր Օգնության կենտրոնում։

Օգտատերերի կառավարում նոր Կոնտակներ բաժնում

DocSpace 3.0-ում Հաշիվների բաժինը մշակվել է և վերանվանվել է Կոնտակտներ։ Այժմ այն բաղկացած է երեք ներդրումներից։

Հաշիվներ -> Կոնտակտներ

Մարդիկ -> Անդամներ

Խմբեր -> Խմբեր

Հյուրեր (ՆՈՐ)

3.0 տարբերակից առաջ՝ DocSpace-ում Հաշիվներ բաժինը բաղկացած էր երկու ներդիրից՝ Մարդիկ, որտեղ ցուցադրվում էին բոլոր գրանցված DocSpace օգտատերերը, և Խմբեր, որտեղ օգտատերերը կարող էին բաշխվել խմբերի մեջ՝ ավելի լավ թիմային կառավարման համար՝ խմբի ղեկավարներ նշանակելու հնարավորությամբ։

Ինչ նորություններ կան 3.0 տարբերակում՝ Մարդիկներդիրն այժմ վերանվանվել է Անդամների և ներառում է բոլոր օգտատերերին, սեփականատերերին և ադմինիստրատորներին, ովքեր գրանցվել են DocSpace-ում և ավելացվել են սեփականատիրոջ կամ ադմինիստրատորի կողմից Կոնտակտներ բաժնի միջոցով։ Անդամները կարող են կապված լինել ձեր կազմակերպության սովորական աշխատակիցների կամ թիմի անդամների հետ, որոնք աշխատում են նախագծի վրա։

Հյուրեր ներդիրը DocSpace-ում լրիվ նոր է։ Այժմ արտաքին համագործակիցների կառավարումն ավելի հեշտ է, քանի որ դուք կարող եք արագ տեսնել, թե ովքեր են ձեր սենյակներին կապակցված հյուրը և ինչ իրավունքներ ունեն նրանք։ Ի տարբերություն մյուս անդամների, հյուրերն ավելացվում են ուղղակի սենյակային հրավերների միջոցով, այլ ոչ թե Կոնտակտներ բաժնի միջոցով։

Հյուրեր ներդիրում յուրաքանչյուր օգտատեր ունի իր սեփական հրավիրված հյուրերի ցուցակը։ Մյուս օգտատերերի հյուրերի ցանկը նրանց հասանելի չէ:

User types and roles in ONLYOFFICE DocSpace: a quick guide

Արդիականացված կառուցվածքն ապահովում է, որ դուք արագ կարողանաք նույնականացնել և կառավարել, թե ով ունի մուտք հատուկ սենյակներ կամ ֆայլեր։ Այն նաև տրամադրում է ավելի հստակ պատկերացում ձեր հյուրեր ցուցակի և նրանց դերերի մասին ձեր DocSpace-ում։

Օգտատերերի դերերը սենյակներում

DocSpace 3.0-ում օգտատիրոջ դերերը սենյակներում էականորեն թարմացվել են։ Դուք կգտնեք այս դերերը նշանակված կոնկրետ սենյակներում, կախված սենյակի տեսակից և այն գործողություններից, որոնք որոշում է սենյակի ադմինիստրատորը։

Սենյակային մենջեր (ՆՈՐ)

Բովանդակության ստեղծող (ՆՈՐ)

Խմբագիր -> Խմբագիր

Ձևերի լրացնող -> Ձևերի լրացնող

Գրախոս -> Գրախոս

Մեկնաբանող -> Մեկնաբանող

Դիտող -> Դիտող

3.0 տարբերակից առաջ՝ DocSpace-ում օգտատերերին նշանակվում էին դերեր՝ ինչպիսիք են Խմբագիր, Ձևերի լրացնող, Գրախոս, Մեկնաբանող և Դիտող սենյակներում։ DocSpace-ի սեփականատերերը և ադմինիստրատորներն ավտոմատ կերպով ստանում էին սենյակի սեփականատիրոջ դերը, որը նրանց տալիս էր լիարժեք մուտք փաստաթղթերին սենյակում կամ սենյակը լիովին կառավարելու հնարավորություն։

Ինչ նորություններ կան 3.0 տարբերակում՝ Գոյություն ունեցող դերերի հետ մեկտեղ, ինչպիսիք են Խմբագիր,  Ձևերի լրացնող, Գրախոս, Մեկնաբանող և Դիտող, 3.0 տարբերակը ներկայացնում է երկու նոր դեր՝ Սենյակի մենեջեր և Բովանդակության ստեղծող։

Սենյակի մենեջեր

Սենյակի մենեջերն օգտատերերին հնարավորություն է տալիս կառավարելու սենյակի կարգավորումները, այդ թվում՝ անդամներ ավելացնել/հեռացնել և իրավունքներ նշանակել։ Նրանք նաև կարող են կառավարել ֆայլեր՝ պատճենելով, տեղափոխելով, վերանվանելով և ջնջելով ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշների ֆայլերը։

Բովանդակության ստեղծող

Բովանդակության ստեղծողի դերը հնարավորություն է տալիս օգտատերերին ստեղծել և ներբեռնել նոր ֆայլեր և թղթապանակներ՝ կախված սենյակի տեսակից։ Բովանդակության ստեղծողները նաև կարող են կառավարել փաստաթղթերի տարբերակի պատմությունը։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել՝ 3.0 տարբերակին անցնելու դեպքում սենյակներում դերերը ավտոմատ կերպով թարմացվելու են՝

Սենյակի ադմինիստրատոր -> Սենյակի մենեջեր

Հզոր օգտատեր -> Բովանդակության ստեղծող

Այստեղ ներկայացված է բոլոր դերերի և նրանց կատարելիք գործողությունների ցանկը սենյակում՝

User types and roles in ONLYOFFICE DocSpace: a quick guide

Ինչպես նշվել է վերևում, DocSpace-ի սեփականատերերը և ադմինիստրատորները այժմ սահմանափակված են կատարելու գործողություններ՝ ըստ յուրաքանչյուր սենյակում զբաղեցրած կոնկրետ դերի։ Սա նշանակում է, որ նրանց հնարավորությունները համապատասխանում են նրանց տրված դերերին ցուցակից։

Օգտատերերի դերերը՝ կախված սենյակի տեսակից

Ադմինիստրատորները կարող են նշանակել հատուկ իրավունքների մակարդակներ օգտատերերին և այլ անձանց՝ յուրաքանչյուր սենյակում։ Յուրաքանչյուր սենյակի տեսակ աջակցում է տարբեր դերեր, առաջարկելով անհատական ​​մոտեցում՝ սենյակի բնույթին համապատասխան։

  • Հանրային սենյակներ՝ դերերը ներառում են Սենյակի մենեջեր և Բովանդակության ստեղծող։
  • Ձևերի լրացման սենյակներ՝ դերերը ներառում են Սենյակի մենեջեր, Բովանդակության ստեղծող և Ձևերի լրացնող։
  • Համագործակցության և Վիրտուալ տվյալների սենյակներ՝ այս սենյակներում աջակցվում են Սենյակի մենեջեր, Բովանդակության ստեղծող, Խմբագիր և Դիտող դերերը։
  • Հարմարեցված սենյակներ՝ բոլոր դերերը հասանելի են նշանակման համար, ապահովելով առավելագույն ճկունություն։

User types and roles in ONLYOFFICE DocSpace: a quick guide

Կարող եք դիտել մեր Օգնության կենտրոնի սենյակներում օգտատերերի դերերի վերաբերյալ մանրամասն ուղեցույցը:

Փորձեք ONLYOFFICE DocSpace 3.0

Փորձեք օգտատերերի թարմացված կառավարումը ONLYOFFICE DocSpace-ում՝ ստեղծելով անվճար հաշիվ ամպային տարբերակում՝

ՍՏԵՂԾԵԼ ԱՆՎՃԱՐ ՀԱՇԻՎ

Բացահայտեք ONLYOFFICE DocSpace-ի 3.0 տարբերակի բոլոր նոր հնարավորությունները՝

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: