ONLYOFFICE-ը փոքր և միջին բիզնեսի համար՝ հաճախորդի կարծիք

5 դեկտեմբերի 2024Sona-ի կողմից

Այս հոդվածում Էդուարդս Ցիմբալսը՝ Aldarest OÜ ընկերության սեփականատերը, կիսվում է ONLYOFFICE Workspace-ի օգտագործման իրենց փորձով: Շարունակեք ընթերցել՝ ավելին իմանալու համար:

ONLYOFFICE for SMBs: Customer testimonial

Ընկերության մասին

Aldarest OÜ-ն էստոնական ընկերություն է, որը զբաղվում է ավտոպահեստամասերի որոնման համակարգերի մշակմամբ և հաճախորդների աջակցությամբ:

ONLYOFFICE for SMEs: Customer testimonial
Նկարի աղբյուր՝ Unsplash

Ի՞նչու ONLYOFFICE

Ինչպես հիշում է Էդուարդսը, մի որոշ ժամանակ առաջ նրանք օգտագործում էին Nextcloud և կար հնարավորություն՝ միացնել ONLYOFFICE-ը՝ փաստաթղթերով աշխատելու համար: Այս կերպ նրանք ծանոթացան ONLYOFFICE Workspace-ի փաթեթի հետ նույնպես:

ONLYOFFICE Workspace-ն ունի շատ հարմար միացում փաստաթղթերի խմբագիրների, փոստի և չատի միջև: Այն ժամանակ, երբ մենք հայտնաբերեցինք ONLYOFFICE-ը, մենք դեռևս չէինք գտել նմանատիպ գործիք, որը կարող էր համապատասխանել մեր նախնտրություններին:

Էդուարդսի խոսքով, նրանց համար ամենաօգտակար ֆունկցիան օգտատիրոջ հաշիվին մի քանի էլեկտրոնային հասցեների միացման հնարավորությունն է: Այն նաև շատ հարմար է պահեստից փաստաթղթեր հավելելու էլեկտրոնային փոստերին:

Բացի այդ, աշխատակիցները գնահատում են նույն փաստաթղթի համատեղ խմբագրումը մի քանի օգտվողների կողմից: Էդուարդսը հավելում է, որ ձայնային և տեսազանգերի չատը, որը միացված է անմիջապես Workspace-ին, շատ արդյունավետ է:

Ինչպես նաև, կարևոր է ընկերության համար իրենց տվյալները և փաստաթղթերը պահել անվտանգ տարածքում, ուստի նրանք օգտագործում են Workspace-ում հասանելի երկու գործոնով իսկության ավտորիզացիայի տարբերակը:

Մեր փաստաթղթերի հոսքը ամբողջությամբ իրականացվում է ONLYOFFICE Workspace-ում: Սա էականորեն խնայում է մեր ժամանակը և միջոցները փաստաթղթերի ուղարկման ու տպագրության համար: ONLYOFFICE-ով աշխատելու ընթացքում մենք արդեն սկսեցինք այն առաջարկել մեր մեր հաճախորդներին և այլ ձեռնարկատերերին:

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: