Ձեր Արհեստական Բանականությունը, ձեր կանոնները՝ ներկայացնում ենք ONLYOFFICE-ի նախամանորյա թողարկումը

23 դեկտեմբերի 2024Sona-ի կողմից

Հրաշալի լուր։ Ստացեք առաջին ամանորյա նվերը հենց հիմա՝ այն խմբագիրներում ամբողջովին թարմացված և ավելի ճկուն ԱԲ ֆունկցիոնալությունն է : Եկե՜ք միացին բացենք նվերը:Շարունակեք ընթերցել:

Your AI, your rules: welcome the pre-Christmas release in ONLYOFFICE

Ինչ նորություններ կան՝ համառոտ ցանկ

  • Ցանկացած ԱԲ օգնական միացնելու հնարավորություն, լոկալ տարբերակները ներառյալ
  • Տարբեր առաջադրանքների համար տարբեր ԱԲ մոդելներ ընտրելու հնարավորություն
  • Վերանայված ինտերֆեյս առանձին ԱԲ ներդիրով

Your AI, your rules: welcome the pre-Christmas release in ONLYOFFICE

Ոչ միայն ChatGPT՝ միացրեք ցանկացած ԱԲ օգնական

Այժմ ONLYOFFICE Docs-ում ԱԲ օգնականների օգտագործումը սահմանափակված չէ միայն ChatGPT պլագինով։ Մենք վերափոխել ենք և ավելացրել ցանկացած ԱԲ օգնականի միացման հնարավորություն՝ ավելի շատ ճկունություն ապահովելու համար։

Դուք կարող եք ընտրել մատակարարը ցանկից կամ միացնել ցանկացած ԱԲ մոդել, ներառյալ լոկալ մոդելները։ Նախապես տեղադրված մատակարարների մեջ կգտնեք հետևյալը՝

  • Open AI
  • Together AI
  • Mistral
  • GPT4All (միայն համակարգչային տարբերակի համար)

Your AI, your rules: welcome the pre-Christmas release in ONLYOFFICE

Խնդրում ենք նկատի ունենալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ոչ մի ԱԲ նախնական կերպով միացված չէ խմբագիրներին։ Դուք ինքներդ եք ընտրում, թե որ մատակարարը/մոդելը միացնել և օգտագործում եք ձեր սեփական բանալիները։

Տարբեր ԱԲ մոդելներ՝ տարբեր առաջադրանքների համար

Հարմարեցրեք ԱԲ-ն ձեր անձնական կարիքներին: Այժմ հնարավոր է կիրառել տարբեր ԱԲ մոդելներ տարբեր գործողություններ կատարելու համար, ինչպիսիք են չաթ բոտի հարցումները, թարգմանությունը, ամփոփումը և այլն:

Your AI, your rules: welcome the pre-Christmas release in ONLYOFFICE

Վերանայված ինտերֆեյս՝ ծանոթացեք ԱԲ-ի նոր ներդիրին

ԱԲ-ի հնարավորությունների օգտագործումն այժմ ավելի հարմարավետ և ինտուիտիվ է: Բոլոր տարբերակները խմբավորված են յուրաքանչյուր խմբագրի նոր ավելացված ԱԲ ներդիրում*, որպեսզի հեշտությամբ կարողանաք մուտք գործել անհրաժեշտ հնարավորություններ և կարգավորումներ:

*Պետք է միացնել այն։ Ինչպես կարգավորել՝ ընթերցեք ստորև։

Your AI, your rules: welcome the pre-Christmas release in ONLYOFFICE

ՓՈՐՁԵԼ ԱՄՊԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ

Ինչպես սկսել

  • Պարզապես գործարկեք ցանկացած վեբ կամ համակարգչային խմբագիրը՝ կախված նրանից, թե որն է ONLYOFFICE-ի լուծումը, որը օգտագործում եք։
  • Անցեք Պլագին ներդիր և սեղմեք Պլագին Մենեջեր կոճակի վրա։ Սեղմեք Ներբեռնել՝  ԱԲ պլագինի վրա։

Your AI, your rules: welcome the pre-Christmas release in ONLYOFFICE

  • Բացեք ֆոնային պլագինները և միացրեք ԱԲ-ի փոխարկիչը:

Your AI, your rules: welcome the pre-Christmas release in ONLYOFFICE

  • Մուտք գործեք բացված ԱԲ ներդիր: Սեղմեք Կարգավորումներ՝ կազմաձևման պատուհանը բացելու համար: Սեղմեք Խմբագրել ԱԲ մոդելները -> Ավելացնել: Ցանկից ընտրեք ցանկացած ԱԲ մատակարար կամ ավելացրեք ԱԲ նոր մոդելներ և մուտքագրեք ձեր բանալիները: Չմոռանաք պահպանել կարգավորումները:

Your AI, your rules: welcome the pre-Christmas release in ONLYOFFICE

  • Բացեք Կարգավորումները ևս մեկ անգամ ԱԲ ներդիրից: Ընտրեք ԱԲ-ի պահանջվող մոդելները տարբեր առաջադրանքների համար: Եթե ​​դուք միացրել եք մի քանի ԱԲ օգնականներ, կարող եք ընտրել դրանք բացվող ցանկից յուրաքանչյուր գործողության համար:
  • Սկսեք աշխատել՝ օգտագործելով համապատասխան ընտրանքները ԱԲ ներդիրից կամ համատեքստի ընտրացանկի միջոցով:

ՓՈՐՁԵԼ ԱՄՊԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ

Խնդրում ենք նկատի ունենալ՝ եթե դուք արդեն ունեք տեղադրված ChatGPT հավելվածը, խորհուրդ ենք տալիս նորից տեղադրել/թարմացնել այն Պլագին Մենեջերի միջոցով՝ նոր ԱԲ հավելվածը ստանալու համար:

Միացեք անվճար վեբինարին

Կցանկանա՞ք ավելին իմանալ ONLYOFFICE-ում թարմացված ԱԲ-ի մասին: Գրանցվեք մեր անվճար վեբինարին հենց հիմա՝ ծանուցում ստանալու և այն բաց չթողնելու համար:

ԳՐԱՆՑՎԵԼ

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: