Թողարկվել է ONLYOFFICE DocSpace 3.0 տարբերակը՝ Վիրտուալ տվյալների սենյակներ, օգտատերերի թարմացված տեսակներ, OAuth 2.0 և այլն

25 նոյեմբերի 2024Sona-ի կողմից

Թարմացված ONLYOFFICE DocSpace-ը հասանելի է ավելի քան 25 նոր հնարավորություններով և բարելավումներով ամբողջ հարթակում, որոնք նախատեսված են ձեր աշխատանքն ավելի անվտանգ, արդյունավետ և հարմարավետ դարձնելու համար: Ընթերցեք բոլոր բարելավումները բացահայտելու համար:

ONLYOFFICE DocSpace 3.0 released: Virtual Data Rooms, updated user types, OAuth 2.0, and more

Բոլոր օգտատերերը և հյուրերն այժմ անվճար են։ Օգտատերերի կառավարման այլ թարմացումներ

ONLYOFFICE DocSpace 3.0-ում մենք վերակարգավորում ենք օգտատերերի տեսակները և դերերը, որպեսզի օգտատերերի կառավարման գործընթացը լինի ավելի ինտուիտիվ, թափանցիկ և արդյունավետ ձեզ համար:
«Հաշիվներ» բաժինն այժմ կոչվում է «Կոնտակտներ» և ներառում է երեք ներդիրներ՝

  • Մարդիկ -> Անդամներ
  • Խմբեր
  • Հյուրեր (ՆՈՐ)

Ինչպես գտնել՝ Կոնտակներ

ONLYOFFICE DocSpace 3.0 released: Virtual Data Rooms, updated user types, OAuth 2.0, and more

Օգտատերերի տեսակները DocSpace-ում

  • DocSpace-ի սեփականատեր
  • DocSpace-ի ադմինիստրատոր
  • Սենյակի ադմին
  • Հզոր օգտատեր-> Օգտատեր (ԱՆՎՃԱՐ)
  • Օգտատեր -> Հյուր (ԱՆՎՃԱՐ)

Հիմնական թարմացումները ներառում են՝

  • Սենյակների ներսում DocSpace-ի սեփականատերերը և DocSpace-ի ադմիններն այժմ կարող են գործողություններ կատարել միայն այն դերի համաձայն, որի համար հրավիրված են այս կամ այն ​​սենյակ:
  • Հզոր օգտատեր տեսակը վերափոխվել է Օգտատիրոջ, և այն այժմ անվճար կոնտակտ է: Դա նշանակում է, որ դուք կարող եք ավելացնել անսահմանափակ թվով օգտվողներ առանց որևէ վճարի:
  • Նոր տեսակ՝ Հյուրը նույնպես անվճար կոնտակտ է: Հյուրերը կարող են հրավիրվել սենյակների միջոցով և մուտք ունենալ միայն այն սենյակները, որտեղ նրանք հրավիրված են: Յուրաքանչյուր օգտատեր ունի հրավիրված հյուրերի իր ցուցակը:

Օգտատերերի դերերը սենյակներում

Ադմինիստրատորները կարող են նշանակել ընտրված թույլտվության մակարդակն որոշ սենյակում գտնվող օգատերերի՝

  • Սենյակի մենեջեր(ՆՈՐ ԴԵՐ)
  • Բովանդակության ստեղծող (ՆՈՐ ԴԵՐ)
  • Խմբագիր
  • Ձևերի լրացնող
  • Գրախոս
  • Մեկնաբան
  • Դիտորդ

Յուրաքանչյուր սենյակի տեսակ ներառում է թույլտվության տարբեր մակարդակներ, որոնք կարող են վերագրվել իր անդամներին:

ONLYOFFICE DocSpace 3.0 released: Virtual Data Rooms, updated user types, OAuth 2.0, and more

Կախված տվյալ դերից՝ օգտատերերը կարող են կատարել հետևյալ գործողությունները՝

ONLYOFFICE DocSpace 3.0 released: Virtual Data Rooms, updated user types, OAuth 2.0, and more

Վիրտուալ Տվյալների Սենյակ

Ձեզ ենք ներկայացնում  Վիրտուալ Տվյալների Սենյակների (VDR) առաջին տարբերակը, որն ապահովում է ֆայլերի առաջադեմ անվտանգություն և թափանցիկություն: Դուք կարող եք օգտագործել այն՝ գաղտնի տեղեկությունների անվտանգ պահեստավորման և փոխանակման համար:

Վիրտուալ Տվյալների Սենյակները սովորաբար օգտագործվում են ձեռնարկություններում՝ երբ նրանք աշխատում են մեկ նախագծի վրա կամ այլ համատեղ ձեռնարկություն են իրականացնում, որոնք պահանջում են ընդհանուր տվյալների մուտք:

Այստեղ դուք կարող եք ավտոմատ կերպով ինդեքսավորել և հետևել ամբողջ բովանդակությանը, ստեղծել ամփոփ հաշվետվություն սենյակի ֆայլի կառուցվածքի վերաբերյալ՝ հիանալի գրառումներ պահելու և կազմակերպված լինելու համար:

Ինչպես գտնել՝ Վիրտուալ Տվյալների Սենյակ

ONLYOFFICE DocSpace 3.0 released: Virtual Data Rooms, updated user types, OAuth 2.0, and more

Ձեր զգայուն ֆայլերը պաշտպանելու համար միացրեք ջրանիշերը, սահմանեք ֆայլի ժամկետը, սահմանափակեք ներբեռնումն ու պատճենումը:

Ինչպես գտնել՝ Ստեղծել սենյակ -> Վիրտուալ տվյալների սենյակ -> Սահմանել համապատասխան տարբերակը

ONLYOFFICE DocSpace 3.0 released: Virtual Data Rooms, updated user types, OAuth 2.0, and more

Հասարակական սենյակներով կիսվելու՝ խմբագրման, վերանայելու և մեկնաբանելու համար

Այս կերպ արտաքին օգտատերերը, որոնց հետ դուք կիսում եք ձեր Հանրային սենյակը, կարող են ոչ միայն դիտել սենյակի բովանդակությունը, այլև կատարել համապատասխան գործողություններ՝ կախված տրված թույլտվությունից:

Ինչպես գտնել՝ Հանրային սենյակ -> Տեղեկություն

ONLYOFFICE DocSpace 3.0 released: Virtual Data Rooms, updated user types, OAuth 2.0, and more

Սենյակների համար հարմարեցված լոգի սահմանում

Ընտրեք անհրաժեշտ գույնը կամ նշանը սենյակի կազմի համար:

Ինչպես գտնել՝ Անհատականացնել կազմը

ONLYOFFICE DocSpace 3.0 released: Virtual Data Rooms, updated user types, OAuth 2.0, and more

OAuth 2.0-ի աջակցություն

Օգտագործեք OAuth2.0-ն օգտատերերի թույլտվության և հետագա գործողությունների համար, ինչպիսիք են ֆայլերին հասանելիությունը:

Ինչպես գտնել՝ Կարգավորումներ -> Մշակողի գործիքներ -> OAuth 2.0

ONLYOFFICE DocSpace 3.0 released: Virtual Data Rooms, updated user types, OAuth 2.0, and more

Բարելավված ֆայլերի կառավարում

Կարող եք ընտրել՝ ցուցադրե՞լ ֆայլի ընդլայնումները ֆայլի անվան կողքին, թե՞ ոչ՝ կարգավորելով համապատասխան պարամետրը:

Ինչպես գտնել՝ Իմ էջը -> Ֆայլերի կառավարում

ONLYOFFICE DocSpace 3.0 released: Virtual Data Rooms, updated user types, OAuth 2.0, and more

Վերափոխեք XML ֆայլերը DOCX կամ XLSX՝ դիտելու և խմբագրելու համար:

Ինչպես գտնել՝ Փաստաթղթերի փոխակերպման թռուցիկ պատուհան

ONLYOFFICE DocSpace 3.0 released: Virtual Data Rooms, updated user types, OAuth 2.0, and more

ONLYOFFICE DocSpace Developer

Այժմ ավելի հեշտ է, քան երբևէ, ինտեգրել DocSpace-ը ձեր սեփական վեբ հավելվածում կամ այլ լուծման մեջ: Իմանալ ավելին

Ինչպես օգտվել նոր ֆունկցիաներից

Դիտեք մեր անվճար մանրամասն վեբինարը, իմանալու, թե ինչպես աշխատել նոր ֆունկցիաներով՝

Ձեռք բերել ONLYOFFICE DocSpace 3.0

Վերջին թարմացումն արդեն հասանելի է ONLYOFFICE DocSpace Cloud-ում։ Մուտք գործեք ձեր DocSpace փորձելու բոլոր նոր ֆունկցիաները կամ ստեղծեք անվճար հաշիվ, եթե դեռ չեք գրանցվել ONLYOFFICE DocSpace-ում:

ՍՏԵՂԾԵԼ ԱՆՎՃԱՐ ՀԱՇԻՎ

Ինքնահոսթինգ(self-hosted) տարբերակում ONLYOFFICE DocSpace-ի նոր տարբերակը նույնպես հասանելի է:

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: