Ինչպես խմբագրել անձնական և աշխատանքային փաստաթղթերը Linux-ում ONLYOFFICE-ով` Օգտատիրոջ կարծիք
Այս հոդվածում Ֆինլանդիայից Կիմմո Գրանվիստը պատմում է բաց ծածկագրով ծրագրաշարի տարածման և ONLYOFFICE-ի օգտագործման փորձի մասին։
Ներածություն
Կիմմո Գրանվիստը լեզվաբան է։ Նա աշխատում է Հելսինկիի համալսարանում որպես ավագ դասախոս, սակայն նաև համագործակցում է իշխանությունների և հասարակական կազմակերպությունների հետ, գրում գրքեր, իրականացնում թարգմանություններ և մասամբ ծրագրավորում տանը։
Կիմմոն բնակվում է գյուղամերձ վայրում, և լավ աշխատավայրի առկայությունը նրա համար անհրաժեշտություն է։ Ընտանիքի անդամների հետ միասին նրանք օգտագործում են մի քանի համակարգիչներ տարբեր սենյակներում և նույնիսկ այգում։ Նա շատ է ճանապարհորդում աշխատանքային բնույթից ելնելով և պետք է կարողանա հասանելիություն ունենալ իր ֆայլերին ամբողջ աշխարհում, ուստի նրան անհրաժեշտ է վստահելի օնլայն լուծում իր անձնական և մասնագիտական փաստաթղթերի ստեղծման ու կառավարման համար։
Կիմմոն ունի ՏՏ ոլորտում տասնամյակների փորձ, սկսած 1980-ականներին տնային համակարգիչներից։ Նա օգտագործել է Windows-ի և OS/2-ի բոլոր տարբերակները, ինչպես նաև Solaris և VAX/VMS օպերացիոն համակարգերը։ Նա 1995 թվականից օգտագործում է Linux և ներկայումս միանշանակ կողմ է բաց ծածկագրով ծրագրակազմին, իր ուսանողների և այլ մասնագիտական ցանցերի միջոցով։
ONLYOFFICE ընտրելու պատճառները
Թեև Կիմմո Գրանկվիստը գերադասում է Linux-ը Windows-ից, իր կայունության և անվտանգության համար, նաև այն պատճառով, որ Linux-ը բաց ծածկագրով օպերացիոն համակարգ է, սակայն Linux-ում գրասենյակային փաթեթների Microsoft Office-ով թույլ համատեղելիությունը խոչընդոտ է նրա համար՝ նրա գործընկերների և կազմակերպությունների մեծ մասը օգտագործում է Word, Excel և PowerPoint։
Ինչպես Կիմմոն մեզ պատմեց, բազմաթիվ փորձերից ու սխալներից հետո, նա գտավ ONLYOFFICE Desktop Editors-ը որպես լավագույն լուծում Linux-ի համար։
Բարձրորակ ONLYOFFICE Desktop(համակարգչային) հավելվածն ապահովում է շատ լավ համատեղելիություն MS Office ձևաչափերի հետ։ Այս փաթեթը տրամադրում է բոլոր անհրաժեշտ գործառույթները իմ խմբագրման առաջադրանքների համար։ Ինտերֆեյսը շատ հարմար է, այն մանրակրկիտ մշակված է և օգտատերերի համար, սակայն երբեմն ես կցանկանայի ավելի շատ հարմարեցումներ և ավելի սահուն կատարողականություն։
Երբ համագործակցությունը և անվտանգությունը կարևոր են
Այսօր հազվադեպ է, որ մի փաստաթուղթ միայն մեկ հեղինակ ունի՝ շատ փաստաթղթեր համագործակցային են։ Այս դեպքում, օրինակ, դա վերաբերում է շատ անձնական և ընտանեկան փաստաթղթերի, որոնցով կիսվում են Կիմմոյի ընտանիքի անդամները։ Ներկայումս անձնական փաստաթղթերի մեծ մասը վերաբերում է նրա տան վերանորոգմանը։ Նաև վերաբերում է հետազոտական զեկույցներին, ֆինանսավորման դիմումներին, հասարակական կազմակերպությունների փաստաթղթերին և քաղաքական փաստաթղթերին։
Այդ փաստաթղթերից և տվյալներից շատերը, որոնց վրա Կիմմոն աշխատում և խմբագրում է ընտանիքի անդամների և ժամանակ առ ժամանակ թիմի անդամների հետ, պարունակում են կարևոր տեղեկություններ։ Անվտանգության իր հնարավորությունների շնորհիվ, նա շատ է գնահատում ինքնահոսթինգ ONLYOFFICE Docs Home Server-ը։ Այն հեշտ օգտագործվող և արագ կարգավորվող լուծում է, որն այժմ բավարար է իր համար։ Մոբայլ վեբ խմբագիրներնն ու մոբայլ հավելվածները կատարյալ են Կիմմոյի համար ճանապարհորդելիս։
Վերջաբան
Կիմմո Գրանվիստը՝
ONLYOFFICE-ն ինձ համար ապացված է, որպես հուսալի գրասենյակային փաթեթ Linux-ում, ավելի կայուն, քան իր բաց ծածկագրով մրցակիցները։ Երբ պահանջները և թիմը մեծանան, հավանաբար կդիտարկեմ ձեռնարկության(enterprise) համար նախատեսված տարբերակները։
Ցանկանու՞մ եք կիսվել ձեր սեփական փորձով ONLYOFFICE-ի հետ: Կապվեք մեզ հետ marketing@onlyoffice.com հասցեով՝ ձեր պատմությունը բլոգում ցուցադրելու համար:
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: