Ինչպես ստեղծել ստուգման ցանկ Word փաստաթղթերում
Եթե դուք փորձում եք լինել պրոդուկտիվ և կազմակերպված, հավանաբար օգտագործում եք ստուգման ցանկեր: Դրանք նախատեսված են ցանկացած նպատակի և իրադարձության համար: Շատ ծրագրեր թույլ են տալիս ստեղծել ստուգման ցանկեր: Բայց ինչպե՞ս ստեղծել անձնական ստուգման ցանկ: Այս հոդվածում դուք կգտնեք, թե ինչպես ստեղծել ստուգման ցանկ Word փաստաթղթերում՝ օգտագործելով նշաններ կամ լրացվող դաշտեր:
Ինչու օգտագործել ստուգման ցանկեր
Ստուգման ցանկը բոլոր այն առաջադրանքների ցանկն է, որոնք պետք է կատարեք, տեղեկությունները, որոնք ցանկանում եք սովորել, կամ իրեր, որոնք պետք է տեղափոխեք ինչ-որ տեղ: Այդպիսի ցանկերում կարող եք նշել առաջադրանքները և դրանց կատարման մակարդակը՝ չսկսված, ընթացքի մեջ, ավարտված և այլն: Ստուգման ցանկի նպատակից և բովանդակությունից անկախ, այն օգնում է՝
- Հիշել ամեն բան: Տեղեկատվության մեծ քանակի պատճառով փոքր մանրամասներ և այլ բաներ կարող են պարզապես մոռացվել: Այս ամենից խուսափելու լավագույն ճանապարհն է՝ ամեն ինչ գրի առնել ստուգման ցանկում:
- Կազմակերպված լինել: To-do ցանկ պատրաստելիս կարող եք նախապես համապատասխան կերպ դասավորել ձեր առաջադրանքները: Օրինակ, կարող եք անցնել խանութի մոտով տուն վերադառնալու ճանապարհին, որպեսզի հատուկ այնտեղ չգնաք:
- Պահպանել ձեր ռեսուրսները: Պարզապես կազմակերպված լինելու շնորհիվ դուք խնայում եք ժամանակ և գումար: Ստուգման ցանկով գնումները կանխում են զարտուղի գնումները և, հետևաբար, օգնում են ձեզ գումար խնայել:
Ստուգման ցանկերը կարող են ամբողջովին տարբեր լինել՝ to-do ցանկեր, ամենօրյա մաքրության ստուգման ցանկեր, գնումների ցանկեր, ճանապարհորդության ստուգման ցանկեր, ծննդյան խնջույքի պլանավորման ստուգման ցանկեր, սովորություններին հետևող և այլն: Friday, Todoist, Trello, Toggl Plan, Google Tasks և այլ հավելվածներ թույլ են տալիս հետևել առաջադրանքներին և կազմել ստուգման ցանկեր: Այնուամենայնիվ, օգտատերերը հաճախ ցանկանում են ստեղծել իրենց անձնական ստուգման ցանկերը կամ տեսողական կերպով դասավորել այն այնպես, ինչպես ցանկանում են: Այդ դեպքում հնարավոր է ստեղծել ստուգման ցանկ Word փաստաթղթերում:
Տեսնենք, թե ինչպես ստեղծել ստուգման ցանկ Word փաստաթղթերում՝ օգտագործելով ONLYOFFICE Document խմբագիրը:
Ինչպես օգտագործել ստուգման ցանկ Word փաստաթղթերում՝ օգտագործելով նշաններ
Նիշը փաստաթղթում ստուգման ցանկեր ստեղծելու ստանդարտ գործիք է: Այն կարող է օգտագործվել որպես ստուգման ցանկի մի տեսակ: Սակայն այս կերպ ստեղծված ստուգման ցանկերը հարմար են թղթային կերպով աշխատելու համար: Դուք կարող եք ստեղծել ստուգման ցանկ նշաններով, այն տպել և հետո ձեռքով նշել ձեր առաջադրանքները: Դրեք այն ձեր աշխատանքային սեղանի մոտ, որպեսզի միշտ տեսանելի լինի:
Ստեղծելու համար ստուգման ցանկ Word-ում՝ օգտագործելով նշաններ, կատարեք այս պարզ քայլերը:
Քայլ 1: Գրի առեք այն, ինչ պետք է անեք:
Քայլ 2: Ավելացրեք նշաններ:
Ընդգծեք ձեր ցանկը: Մտեք Գլխավոր ներդիր —> Սեղմեք Նշանի մոտ գտնվող հրամանի սուր նշանին —> Ընտրեք նշանները: Լավ կլինի օգտագործել այնպիսի նշաններ, որոնք ունեն ազատ տարածություն ստուգման ցանկերում:
Քայլ 3: Դարձրեք նշանները ավելի տեսանելի: Սեղմեք նշանի մոտ գտնվող հրամանի սուր նշանին —> Ընտրեք Ցանկերի կարգավորումներ և փոխեք նշանների չափը: Սեղմեք Լավ(OK):
Այս դեպքում նշանները կլինի ավելի մեծ, և ավելի հարմար կլինի նշելը՝ առաջադրանքը ավարտելուց հետո:
Այժմ ցանկը պատրաստ է: Պահպանեք այն և տպեք, ապա դրեք այն տեսանելի վայրում:
Ինչպես օգտագործել ստուգման ցանկ Word փաստաթղթերում՝ օգտագործելով լրացվող դաշտեր
Դիտարկելու համար, թե ինչպես ստեղծել թվային կերպով լրացվող ստուգման ցանկեր, կարող եք օգտագործել լրացվող դաշտեր: ONLYOFFICE-ը թույլ է տալիս դա անել անմիջապես տեքստի խմբագրում: Դիտեք ONLYOFFICE ձևերի և նրանց գործառույթի մասին տեսանյութը:
Այժմ ստեղծենք լրացվող ձևաթուղթ ստուգման ցանկի համար՝ օգտագործելով ONLYOFFICE ձևերը:
Քայլ 1: Ստեղծեք դատարկ փաստաթուղթ .docxf ֆորմատում: Սա այն ֆորմատն է, որը աջակցում է լրացվող ձևերի ավելացմանը:
Քայլ 2: Ավելացրեք դաշտեր օրն ընտրելու համար:
Որպեսզի մենք ստեղծենք լրացվող ստուգման ցանկ, առաջին հերթին կստեղծենք դաշտեր, որտեղ օգտատերը կարող է ընտրել շաբաթվա օրը:
Գնացեք Ձևեր ներդիր —> Ընտրեք Combo Box:
Դաշտը կհայտնվի այնտեղ, որտեղ գտնվում է կուրսորը: Այնուհետև տեղադրեք այն աջ կողմի գործիքագոտում:Տեղապահում մենք նշում ենք Շաբաթվա օրը: Իսկ հուշում դաշտում, Ընտրեք շաբաթվա օրը: Հուշումը կհայտնվի էկրանին, երբ օգտատերը անցնի դաշտի վրայով:
Արժույթի ընտրություններ դաշտում ավելացրեք շաբաթվա օրերը: Դա անելու համար մուտքագրեք յուրաքանչյուր տարբերակը ստորև նշված դաշտում և սեղմեք Պլյուս, որպեսզի օգտատերը կարողանա ընտրել բոլոր առաջարկվող տարբերակները ցանկում:
«Combo Box»-ում օգտատերը կարող է նաև ավելացնել իր սեփական տարբերակը: Սա օգտակար է, օրինակ եթե to-do ցանկը վերաբերում է ծննդյան տոնի կամ խնջույքի։
Քայլ 3: Ստեղծեք դաշտեր առաջադրանքների համար:
Այժմ ստեղծենք դաշտեր, որտեղ կարելի է մուտքագրել առաջադրանքները: Մտեք Ձևեր ներդիր —> Ընտրեք «Text Field» (Տեքստային դաշտ):
Ինչպես նախորդ քայլում, լրացրեք Տեղապահ(Placeholder) և Հուշում(Tip) դաշտերն աջ կողմի գործիքակազմում: Հետո նշեք Ֆիքսված չափի դաշտ(Fixed size field): Ձեռքով փոխեք վանդակի չափը, ինչպես սովորական ձևում:
Այժմ, երբ մի դաշտը պատրաստ է, կարող եք պատճենել և տեղադրել այն մյուս առաջադրանքների համար:
Քայլ 4: Ավելացրեք ստուգման վանդակներ:
Երբ ձեր առաջադրանքը ավարտվի, այն պետք կլինի նշել: Այսպիսով, ավելացնենք ստուգման վանդակներ մեր ստուգման ցանկին:
Տեքստի կուրսորը տեղադրեք այն վայրում, որտեղ ցանկանում եք ավելացնել ստուգման վանդակը: Այնուհետև գնացեք Ձևեր ներդիր —> ստուգման ցանկ: Այլ ստուգման վանդակներն ավելացրեք նույն կերպ:
Մեր ստուգման ցանկը կարտապատկերի առաջադրանքի կատարման աստիճանը, այնպես որ մենք կստեղծենք ևս երկու տող ստուգման ցանկերի համար: Նաև ավելացնենք յուրաքանչյուր տողի անունը՝ «Չսկսված», «Ընթացքի մեջ», «Ավարտված»:
Ձևեր ներդիրում դուք նաև կարող եք փոխել դաշտի գույնը և ձևավորել այն ձեր նախասիրություններին համապատասխան: Մտեք Ըդգծել կարգավորումները(Highlight Settings) և փոխեք գույնը:
Այժմ ստուգման ցանկը պատրաստ է: Պահպանեք այն OFORM ֆորմատում, որպեսզի կարողանաք լրացնել այն առցանց: Կամ ընտրեք PDF ֆորմատը, որպեսզի ստուգման ցանկը կարողանաք լրացնել ցանկացած ծրագրում:
Ընտրեք արդեն պատրաստված ստուգման ցանկի ձևաթուղթը, կամ այցելեք մեր գրադարանը՝ ավելի շատ փաստաթղթերի ձևեր գտնելու համար:
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: