ONLYOFFICE Documents 8.2 տարբերակի թողարկում Android-ի համար։ Ի՞նչ նորություններ կան

12 նոյեմբերի 2024Sona-ի կողմից

Մենք թարմացրել ենք  ONLYOFFICE Documents հավելվածը նոր 8.2 տարբերակով՝ Android սարքերի համար: Այս թողարկումը ներառում է թարմացումներ՝ ONLYOFFICE DocSpace-ի հետ ինտեգրման, արագ գործողությունների վահանակի, ինտերֆեյսի(UI) և կատարողականության բարելավումներ:

ONLYOFFICE Documents 8.2 for Android

Ձևաթղթերի լրացման սենյակներ ONLYOFFICE DocSpace-ում

Վերջին նոր տեսակի սենյակները, որոնք նախատեսված են փաստաթղթեր լրացնելու և արդյունքները տեղափոխելու էլեկտրոնային աղյուսակի մեջ, այժմ աջակցվում են ONLYOFFICE Documents հավելվածում Android սարքերի համար:

Ինչպես գտնել՝ Ամպեր – Սենյակներ – Պլյուսի նշան – Ձևաթղթերի լրացման սենյակ

ONLYOFFICE Documents 8.2 for Android released: What’s new?

Թղթապանակների ստեղծում ֆայլեր տեղափոխելիս կամ պատճենելիս

Երբ ցանկանում եք փոխել ձեր ֆայլերի գտնվելու վայրը, բայց մոռացել եք նոր թղթապանակ ստեղծել, այժմ կարող եք դա անել հենց ֆայլերը տեղափոխելու կամ պատճենելու ժամանակ:

Ինչպես գտնել՝ Տեղափոխել/Պատճենել – Ընտրեք թղթապանակը– Նոր թղթապանակ

ONLYOFFICE Documents 8.2 for Android released: What’s new?

Կրկնօրինակեք DocSpace սենյակները բջջային սարքերից

Կրկնօրինակեք ձեր DocSpace սենյակները Android սմարթֆոնից կամ պլանշետից:

Ինչպես գտնել՝ Սենյակի գործողությունների ընտրացանկ – Կրկնօրինակում

ONLYOFFICE Documents 8.2 for Android released: What’s new?

Արագ գործողությունների գործիքագոտի Android բջջային խմբագիրների համար

Փաստաթղթերում ավելացվել  է նոր արագ գործողությունների գործիքագոտի, էլ. աղյուսակների և ներկայացման խմբագիրներում Android-ների համար, որը օգտատերերին հնարավորություն է տալիս ավելի արագ գտնել հաճախակի օգտագործվող խմբագրական գործառույթը:

Ինչպես գտնել՝ Ներքևի գործիքաշար (միայն բջջային հավելվածներում)

ONLYOFFICE Documents 8.2 for Android released: What’s new?

Վանդակային տեսք ֆայլերի համար

Օգտագործեք այս պարզ և կարգավորած ինտերֆեյսը ձեր Android սարքում:

Ինչպես գտնել՝ Երեք կետերի պատկերանշան վերևի աջ անկյունում՝ Տեսք

ONLYOFFICE Documents 8.2 for Android released: What’s new?

Արագ մուտք դեպի ներկայացման նախադիտումներ

Օգտագործեք ներքևի աջ անկյունում գտնվող կոճակը՝ բացելու և նախադիտելու ձեր ներկայացման բոլոր սլայդերը:

Ինչպես գտնել՝ Երեք գծի պատկերանշան ներքևի աջ անկյունում

ONLYOFFICE Documents 8.2 for Android released: What’s new?

Ձեռք բերեք ONLYOFFICE Documents 8.2 տարբերակը ձեր Android սմարթֆոնի կամ պլանշետի համար այսօր՝ անվճար:

ՆԵՐԲԵՌՆԵԼ

Պաշտոնական հավելվածը կարող եք ներբեռնել նաև՝ Samsung Galaxy Store, Huawei AppGallery, Xiaomi GetApps.

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: