Monday.com-ի 5 անվտանգ բաց ծածկագրով այլընտրանքներ

1 հոկտեմբերի 2024Sona-ի կողմից

Այսօր կան մի շարք բաց ծածկագրով լուծումներ, որոնք կարող են փոխարինել Monday-ին՝ ֆունկցիոնալությամբ, արժեքով և անվտանգությամբ, և նույնիսկ առաջարկել ավելին, քան այն: Ահա հինգ բաց ծածկագրով նախագծեր, որոնք արժե դիտարկել՝ հաշվի առնելով տեղակայման մոդելները և ֆունկցիոնալությունը:

5 secure, open-source alternatives to Monday.com

Ամբողջական լոկալ գրասենյակային փաթեթ՝ ONLYOFFICE Workspace

ONLYOFFICE Workspace-ն ամբողջական գրասենյակային փաթեթ է, որն առաջարկում է ONLYOFFICE Docs և մի շարք հավելվածների համատեղելիություն, որոնք ներառում են փաստաթղթերի կառավարման համակարգ, նախագծեր, CRM, փոստ, օրացույցներ, չաթ և կորպորատիվ սոցիալական ցանց: Այն պատրաստի գրասենյակային փաթեթ է, որը միավորում է բոլոր հիմնական գործիքները և կարող է ընդլայնվել արտաքին ծառայությունների հետ (թվային ստորագրություններ, VoIP, երրորդ կողմի պահեստներ, Single Sign-On և այլն),և կարող է տեղադրվել ձեր սեփական սերվերի վրա:

Նախագծերի(Project) և առաջադրանքների(task) կառավարման մոդուլը ONLYOFFICE-ում թույլ է տալիս ստեղծել թիմային նախագծեր՝ mileston-ներ, առաջադրանքներ և ենթաառաջադրանքներ, վերահսկել արտադրողականությունը, գրանցման ժամանակը, ստեղծել Gantt դիագրամաներ և տարբեր տեսակի հաշվետվություններ: Այն աշխատում է DMS-ի հետ, ինչը հնարավորություն է տալիս արագ մուտք դեպի փաստաթղթեր՝ դիտելու, խմբագրելու և համագործակցություն համար:

Բջջային Projects հավելվածն ունի ծրագրի կառավարման բոլոր հիմնական գործառույթները՝ արագ մուտք գործելու համար, որը  Monday հավելվածի հիանալի այլընտրանք է:

ONLYOFFICE Docs-ը MS ձևաչափի վրա հիմնված հավաքակազմ է՝ փաստաթղթերի, աղյուսակների և ներկայացումների հետ միայնակ կամ համատեղ աշխատելու համար։ Մեկնաբանություններ թողնելու, վերանայելու, առցանց զրուցարանի, տարբերակների պատմության և փաստաթղթերի համեմատության հնարավորություններով:

5 secure, open-source alternatives to Monday.com
Աղբյուր՝ ONLYOFFICE

Լուծումն ունի բազմաթիվ անվտանգության առանձնահատկություններ՝ ներառյալ մուտքի վերահսկման և մոնիտորինգի գործիքները, սկավառակի և ֆայլերի կոդավորումը, կրկնօրինակման գործառույթը և այլն: ONLYOFFICE Workspace-ի ներկառուցված հոսթինգը հնարավորություն է տալիս լիովին վերահսկել ձեր տվյալները՝ թույլ տալով ամբողջությամբ պահել  ձեր ֆիզիկական պարագծում:

Կառուցված ցանկացած բիզնեսի համար՝ ONLYOFFICE-ը կարող է օգտագործվել նույնիսկ հազարավոր օգտատերերի համար, տրամադրելով լրացուցիչ ֆունկցիոնալություն և մասնագիտական բարձր աջակցություն:

Կառուցեք ձեր Monday-ի այլընտրանքը՝ Nextcloud և ownCloud

Nextcloud

Nextcloud-ը բաց ծածկագրով նախագիծ է, որը ներառում է ինքնակառավարվող գրասենյակային հավելվածներ ֆայլերի փոխանակման և համագործակցության համար, փաստաթղթերի խմբագրման, փոստի, օրացույցների, նախագծերի կառավարման և մի շարք պատրաստի այլ գործիքներ: Իր մրցակիցների շարքում Nextcloud-ն առանձնանում է հաղորդակցության իր հնարավորություններով՝ առաջարկելով առցանց չաթի և տեսակոնֆերանսի իր սեփական գործիքները։

5 secure, open-source alternatives to Monday.com
Աղբյուր՝ Nextcloud

Հնարավոր է ընդլայնել Nextcloud-ն այնպիսի հավելվածներով, ինչպիսիք են Tasks, Cospend, Calendar, Notes, Polls և այլն՝ Monday.com-ի համար բաց ծածկագրով այլընտրանք ստեղծելու համար:

Ինչ վերաբերում է գրասենյակային փաթեթին, ապա այստեղ դուք կարող եք ընտրել ONLYOFFICE-ի և Collabora-ի ինտեգրման միջև, որտեղ առաջինն ունի MS ձևաչափի աջակցություն, իսկ վերջինը հիմնված է ODF-ի վրա:

Նրանց համար, ովքեր փնտրում միանգամից պատրաստի տարբերակ, կա լուծում, որը կոչվում է Nextcloud Hub։ Այն հանդես է գալիս նախապես տեղադրված հիմնական գրասենյակային հավելվածներով:

Nextcloud-ը հարմար լուծում է անվտանգությունը կարևորող օգտատերերի համար, քանի որ այն ապահովում է տվյալների պաշտպանության մի շարք առանձնահատկություններ, ներառյալ end-to-end կոդավորումը: Nextcloud-ը նաև տարիներ շարունակ իրականացնում է խոցելիության փորձարկման ակտիվ բաց bug bounty ծրագիր՝ ցույց տալով ծրագրի ջանքերը անվտանգության մշտական ​​բարելավման ուղղությամբ:

Այն ունի նաև համակարգչային հավելվածի տարբերակ, որն հասանելի է բոլոր հայտնի օպերացիոն համակարգերի և բջջային հավելվածների համար՝ Android և iOS:

Nextcloud-ն ինքնին լիովին անվճար լուծում է, որն առաջարկում է նաև պրոֆեսիոնալ սակագներ նրանց համար, ովքեր ցանկանում են օգտվել Nextcloud թիմի տեխնիկական աջակցությունից և այլ արտոնություններից:

ownCloud

ownCloud-ն որոշ չափով նման է Nextcloud-ին: Այն բաց ծածկագրով ֆայլերի փոխանակման և կառավարման ծառայություն է, որը կարող է ընդլայնվել OwnCloud-ում հասանելի բոլոր տեսակի հավելվածներով, ներառյալ առցանց գրասենյակը (ONLYOFFICE, Collabora և Office Online), օրացույցներ, աշխատանքային հոսքեր, փոստ, քարտեզներ, մուլտիմեդիա և այլն։

5 secure, open-source alternatives to Monday.com
Աղբյուր՝ ownCloud

ownCloud Tasks-ը թույլ է տալիս կառավարել, համօգտագործել և հետևել կատարվելիք աշխատանքները թիմի ներսում, համաժամացնել CalDAV-ի միջոցով, սահմանել հիշեցումներ և ներբեռնել առաջադրանքների տվյալները:

OwnCloud-ի առանձնահատուկ առավելությունները հասանելիության մեջ են՝ դուք կարող եք ոչ միայն տեղադրել այն ձեր ենթակառուցվածքում, այլ նաև օգտագործել ownCloud Online՝ առանց տեղադրման ամպում աշխատելու համար: ownCloud-ը նաև շատ լավ լոկալիզացված է և հասանելի է ավելի քան 100 լեզուներով:

Դուք կարող եք մուտք գործել ownCloud և սինխրոնացնել ձեր ֆայլերը համակարգչային և բջջային հավելվածներից, որոնք նաև առաջարկում են ֆայլերի առցանց խմբագրում և համագործակցություն:

ownCloud-ը Community սակագնով կարող է անվճար այլընտրանք դառնալ Monday.com-ի համար, սակայն եթե ձեզ անհրաժեշտ է մասնագիտական ​​օգնություն և enterprise ֆունկցիաներ, դուք պետք է հաշվի առնեք Standard կամ Enterprise փաթեթը:

Կա CiviHosting-ի կողմից տրամադրված մանրամասն համեմատական ​​հոդված, որը համեմատում է Nextcloud-ի և ownCloud-ի առանձնահատկություններն ու back end նրանց համար՝ ովքեր կցանկանան ավելի խորը ուսումնասիրել:

Հաղորդակցության առաջին Monday-ի այլընտրանքը՝ Kopano

Kopano One-ը բիզնես համագործակցության հարթակ է, որն առաջնահերթ ցուցադրում է հաղորդակցման գործիքները՝ այն առաջարկում է ամուր ներկառուցված էլ․փոստի գործառույթներ և բարձրորակ աուդիո/վիդեո կոնֆերանսի հնարավորություններ:

5 secure, open-source alternatives to Monday.com
Աղբյուր՝ Kopano

Այն ունի փաստաթղթերի կառավարման համակարգ՝ ֆայլեր պահելու և փոխանակելու համար, ինչպես նաև ներառում է LibreOffice խմբագիրները՝ փաստաթղթերի մշակման և համագործակցության համար: Հատկապես առանձնանում են աղյուսակները և կա աջակցություն ODF ֆայլերի համար՝ միաժամանակ աշխատելով բոլոր մյուս հանրաճանաչ ձևաչափերի հետ:

Kopano Tasks-ը սերտորեն համագործակցում է Calendar-ի և Mail-ի հետ՝ հետևելու առաջադրանքներին, հաղորդակցություններին և իրադարձություններին: Դուք կարող եք հանձնարարել և կառավարել առաջադրանքներ, ստանալ ծանուցումներ և կազմակերպել ձեր գաղափարներն ու պլանները:

Kopano One-ը վճարովի ծրագիր է՝ սկսած 15-$ից մեկ օգտատիրոջ համար տարեկան և առաջարկում է սակագներ Basic-ից մինչև Enterprise՝ փոփոխական ֆունկցիոնալությամբ, որը կարելի է համարել Monday.com-ի հզոր այլընտրանք: Kopano Meet-ն, որն առանձին վիդեոկոնֆերանսի ծրագիր է, կարող է անվճար օգտագործվել առանձին կոնֆերանսների համար և որպես բիզնես լուծում Starter և Enterprise փաթեթներում:

Ամեն ինչ կոդավորված է՝ CryptPad

CryptPad-ը բավականին պարզ է հավելվածների առումով, որոնք ներառում են առցանց խմբագիրներ՝ տեքստի, աղյուսակների (ONLYOFFICE-ի վրա հիմնված) և ներկայացումների, փաստաթղթերի կառավարում, հարցումներ, kanban գործիք աշխատանքային հոսքի կառավարման համար, ծածկագրերի խմբագրում, ToDo և գրատախտակ: Այնուամենայնիվ, հիմնական առավելությունը կայանում է տվյալների վերջնական անվտանգության մեջ, որը ձեռք է բերվում ֆայլերի end-to-end կոդավորումով՝ հաճախորդի կողմից գաղտնագրմամբ և վերծանմամբ:

5 secure, open-source alternatives to Monday.com
Աղբյուր՝ CryptPad

CryptPad-ը կարող է օգտագործվել անվճար՝ գրանցմամբ կամ առանց գրանցման (սահմանափակ պահեստային ժամանակով և CryptDrive մուտք գործելու դեպքում) կամ որպես վճարովի լուծում նրանց համար, ովքեր ցանկանում են աջակցել նախագծին և ստանալ արագ և գաղտնի տեխնիկական աջակցության, տվյալների ավելի մեծ պահպանում:

Monday.com-ի այլընտրանքներից ո՞րն է լավագույնը ձեզ համար։

Monday.com-ի բաց ծածկագրով այլընտրանք փնտրելիս կան բազմաթիվ հավելվածներ, որոնցից կարող եք ընտրել: Ընտրությունը կախված է նրանից, թե արդյոք դուք փնտրում եք անվճար լուծում, թե պատրաստ եք վճարել լրացուցիչ հնարավորությունների և աջակցության համար։ Կարո՞ղ եք տեղադրել ձեր սերվերի վրա թե ցանկանում եք արագ ամպային մուտք: Բաց ծածկագրով ծրագրակազմը ոչ միայն հարուստ է հնարավորություններով, այլ նաև կարող է լինել նոր քայլ, որը մի փոքր հետազոտությամբ կխթանի ձեր արտադրությանը:

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: