PowerPoint-ի 3 բաց ծածկագրով այլընտրանքներ
PowerPoint-ի ներկայացման ծրագրակազմը սեփականություն է և, հետևաբար, ոչ այնքան թափանցիկ և ավելի քիչ ծախսարդյունավետ, քան որոշ մրցակիցներ: Եկեք միասին բացահայտենք բաց ծածկագրով PowerPoint-ի լավագույն այլընտրանքները:
ONLYOFFICE Desktop Editors
ONLYOFFICE ներկայացման խմբագիրը համակարգչային անվճար PowerPoint-ի այլընտրանք է Windows-ի, Linux-ի և Mac-ի համար: Հավելվածը բաց ծածկագրով է, որը կարող եք գտնել GitHub-ում:
ONLYOFFICE Desktop խմբագրի առկա ֆունկցիոնալությամբ դուք կարող եք ստեղծել ստեղծագործական սլայդներ և ավելացնել տեքստ, առարկաներ, աղյուսակներ, ֆոնային նախշեր և այլն: Ձեր ներկայացումները կարող են ավելի ինտերակտիվ դառնալ անցումներով և հարմարեցվող անիմացիաներով: Ինտերֆեյսը ճիշտ նույն տեսքն ունի, ինչ PowerPoint-ը, ուստի նոր հավելվածին հարմարվելու համար շատ ժամանակ չի պահանջվի:
Պլագինները ընդլայնում են ONLYOFFICE ներկայացման խմբագրի հիմնական գործառույթները: Օրինակ, դուք կարող եք տեղադրել YouTube-ի տեսանյութեր կամ թարգմանել տեքստը Google-ի կամ DeepL-ի միջոցով չափազանց արագ և հեշտ:
Ներկայացումների համար ONLYOFFICE-ի հիմնական ձևաչափերն են PPTX և PPT, սակայն ODP և PPSX նույնպես աջակցվում են: Բացի այդ, դուք կարող եք պահպանել յուրաքանչյուր սլայդը որպես PNG կամ JPG պատկեր և օգտագործել նկարները մեկ այլ տեսակի բովանդակության մեջ:
ONLYOFFICE ներկայացման խմբագիրն ունի Ներկայացնողի դիտման հատուկ ռեժիմ, որտեղ կարող եք նշումներ ավելացնել՝ ձեր խոսքի կարևոր մասերն ընդգծելու և սլայդների միջև հարմարավետ անցում կատարելու համար:
Բացահայտեք ձեր ստեղծագործական տաղանդը Windows-ի, Linux-ի և Mac-ի համար բաց ծածկագրով լավագույն այլընտրանքային PowerPoint-ի միջոցով՝ ONLYOFFICE: Տեղադրման տարբերակները ներառում են Snap, Flatpak և AppImage: Բացի այդ, ONLYOFFICE Desktop խմբագիրը նախապես տեղադրված է բազմաթիվ Linux տարբերակների վրա:
ONLYOFFICE-ը նաև տրամադրում է համատեղ բաց ծածկագրով գրասենյակային փաթեթ՝ տեքստային փաստաթղթերով, աղյուսակներով, ներկացումներով և լրացվող ձևերով ինքնահոսթինգի համար:
LibreOffice Impress
LibreOffice-ը PowerPoint-ի մեկ այլ բաց ծածկագրով այլընտրանք է, որը թույլ է տալիս ստեղծել, խմբագրել և պահպանել ներկայացումներ ODP (OpenDocument) ձևաչափով:
LibreOffice-ի ինտերֆեյսը մի փոքր նման է նրան, ինչ տեսնում եք Microsoft PowerPoint-ում: Սակայն ընտելանալու և գործիքագոտուն սովորելու համար բավական երկար ժամանակ կպահանջվի, չնայած այն բանին, որ տեղակայված են տրամաբանորեն։
Ինչ վերաբերում է ներկայացման առանձնահատկություններին, ապա դուք կարող եք նկարել և ավելացնել առարկաներ, ինչպիսիք են դիագրամները, Fontworks գործիքով ստեղծել տեքստից 2D և 3D պատկերներ, ինչպես նաև օգտագործել անիմացիաներ և անցումներ՝ թույլ տալով օբյեկտներին և սլայդներին շարժվել:
LibreOffice-ը նաև տրամադրում է ներկայացման ձևանմուշների պատկերասրահ, եթե դեռ չգիտեք ինչպես սկսել աշխատել:
Calligra Stage
Մշակված KDE-ի կողմից՝ Calligra Stage-ը հզոր և անվճար բաց ծածկագրով այլընտրանք է PowerPoint-ի համար: Այն թույլ է տալիս աշխատել տարբեր օբյեկտների հետ, ինչպիսիք են տեքստը, գծապատկերները, պատկերները, գրաֆիկան:
Calligra Stage-ը նաև օգտագործում է ODP (OpenDocument) ձևաչափը որպես առաջնային: Դա նշանակում է, որ ձեր ներկայացումները կցուցադրվեն առանց աղավաղումների նրա ընդլայնման հետ աշխատող այլ հավելվածներում, ինչպես նաև OOXML-ի վրա հիմնված փաթեթներում, ինչպիսիք են ONLYOFFICE Docs-ը և Microsoft 365-ը:
Այս բաց ծածկագրով ներկայացման հավելվածը ստեղծվել է բազմաթիվ երկրների ծրագրավորողների կողմից և ներառում է բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ դասավորություններ, հաղորդավարի սլայդների ակնարկ, բազմաթիվ հիմնական սլայդերներ մեկ ներկայացման մեջ, անցումներ և նշումներ:
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: