10 թվային պլաներներ յուրաքանչյուրի ընտրության համար
Թվային պլաներները հեշտացնում են կյանքը՝ թույլ տալով մեզ պահել ամեն ինչ մեկ տեղում և կազմակերպել մեր օրը կամ թիմային գործունեությունը: Եկեք միասին բացահայտենք լավագույն թվային պլաներները տարբեր նպատակների և նախասիրությունների համար:
Թվային պլաներները ծրագրային ապահովում է, որն օգնում է ձեզ պահել և հետևել նպատակներին, ծրագրերին և կատարվելիք աշխատանքների ցուցակներին, ինչպես նաև կառավարել ձեր ժամանակը համակարգված և մեկ վայրում: Այսօր կան բազմաթիվ հավելվածներ և ծառայություններ՝ կատարվելիք աշխատանքների ցուցակներով, հետևումով, նախագծերի կառավարմամբ, առաջադրանքների և ենթախնդիրների կառավարմամբ, սովորությունների հետևում, բյուջեի վերահսկում, վերլուծություն, վիճակագրություն և այլն:
Հասկանալու համար, թե որ թվային պլաներն է ավելի համպատասխան ձեր նախնտրություններին, պետք է հաշվի առնել մի քանի կետեր՝
- Գործունեություն՝ աշխատանք, թիմի կառավարում, ուսումնասիրություններ, անձնական ամենօրյա գործողություններ և այլն։
- Հիմնական ֆունկցիոնալությունը՝ օրվա, ամսվա կամ տարվա պլանավորում, նախագծերի հետևում կամ սովորությունների հետևում։
- Ինչպես օգտագործել՝ առցանց, համակարգչային և բջջային հավելվածներ iOS-ի կամ Android-ի համար։
- Դիզայն՝ ինչպես եք ցանկանում, որ տեղեկատվությունը ներկայացվի։
Փորձենք պարզել, թե որ թվային պլաներներն են լավագույնս համապատասխանում նպատակներին:
Թվային պլաներների ձևանմուշներ
Ձեր գործունեությունը կազմակերպելու ամենահեշտ տարբերակներից մեկը թվային ձևերն են: Դուք կարող եք օգտագործել ձեր նոութբուքում կամ տպել ձևանմուշները, այն միշտ ձեռքի տակ ունենալու համար:
ONLYOFFICE Ձևաթղթեր
ONLYOFFICE ձևանմուշների գրադարանն առաջարկում է բազմաթիվ անվճար թվային պլաներներ յուրաքանչյուր ճաշակի և նպատակի համար: Սրանք PDF ֆայլեր են՝ լրացվող դաշտերով: Ձևաթղթերը կարող են պահպանվել և տպագրվել՝ որպես թղթի պլաներներ գտագործելու համար: Բացի այդ, դուք կարող եք պահել ձևերը PDF ձևաչափով և բացել ցանկացած հավելվածում, որն աջակցում է այս ձևաչափը:
Գրադարանում հասանելի են ամենօրյա գրաֆիկները, շաբաթական պլաներները, շաբաթական սննդակարգի, ճանապարհորդության, մարզումների պլաներներ և այլ ձևեր:
ONLYOFFICE-ի միջոցով կարող եք նաև ստեղծել ձեր անձնական պլաներները: ONLYOFFICE ձևերում առաջարկվում է լրացվող դաշտերի մի շարք, ինչպիսիք են տեքստը, համակցված տուփերը, բացվող ցուցակները, վանդակները, ռադիո կոճակները և պատկերները, որոնք նման են ստանդարտ բովանդակության վերահսկիչներին, բայց ունեն դաշտի առաջադեմ հատկություններ: Դուք կարող եք ստեղծել ձեր պլաներները ծանոթ տեքստային փաստաթղթերի միջերեսում:
Դիտեք մեր տեսանյութը՝ իմանալու համար, թե ինչպես ստեղծել թվային պլաներներ ONLYOFFICE Desktop Editors կամ ամպի մեջ։
Passion Planner
Passion Planner-ն առաջարկում է պլանավորող ֆայլերի PDF-ներ, որոնք կարող եք տպել: Պլաներները հասանելի են անվճար տարբերակով, կարող եք ներբեռնել, մուտքագրելով ձեր էլ.հասցեն։ Տարբերակները ներառում են կալորիաների, սովորությունների մշակում, կատարվող աշխատանքների ցուցակներ և ամենօրյա կամ շաբաթական պլաներներ:
Օրացույցային թվային պլաներներ
Google Calendar
Google Calendar-ը կարծես բավականին պարզ, բայց հարմար թվային պլաներ է: Այն թույլ է տալիս պլանավորել առաջադրանքներ, իրադարձություններ և հանդիպումներ:
Google Calendar-ի առանձնահատկությունները հիմնական են, սակայն այն առաջարկում է պլաների մի քանի հիանալի տարբերակներ, որոնք հարմար են ճիշտ օգտատիրոջը կամ ինտեգրվելու այն հավելվածին, որն արդեն օգտագործում եք: Դուք կարող եք նաև միջոցառումներ պլանավորել օրվա, շաբաթվա, ամսվա կամ ամբողջ տարվա համար՝ պարզ օգտագործման ինտերֆեյսի միջոցով:
Հիմնական գործառույթներ՝ օրացույցի համօգտագործում, հիշեցումներ, օրակարգի դիտում:
Արժեքը՝ անվճար։
Todoist
Todoist-ը ձեր ամենօրյա առաջադրանքները պլանավորելու ամենատարածված հավելվածներից մեկն է: Այն թույլ է տալիս ստեղծել, կազմակերպել և կառավարել ձեր առաջադրանքները պարզ ինտերֆեյսի շնորհիվ:
Todoist-ն աջակցում է բազմաթիվ ինտեգրումներ այլ հավելվածների հետ՝ բարելավելու աշխատանքային և հեշտացնելու առաջադրանքների կառավարումը: Այն աջակցում է ենթաառաջադրանքնրը, ենթանախագծերիը, կրկնվող առաջադրանքները, ծանուցումները և այլն:
Հիմնական գործառույթներ՝ առաջադրանքների կառավարում, առաջադրանքների պիտակներ, առաջադրանքների առաջնահերթություն, առաջընթացի հետևում:
Արժեքը՝ հավելվածը հասանելի է անվճար տարբերակով, իսկ վճարովի առաջարկը սկսվում է $3/ամսականից:
Any.do
Any.do-ն թվային պլաների հավելված է, որն օգնում է ձեզ կառավարել ամենօրյա առաջադրանքները և պարտավորությունները: Այն օգնում է կազմակերպել ձեր կյանքը և պահպանել այն ամենի ինչ պետք է կատարել:
Դուք կարող եք ավելացնել առաջադրանքներ, նշումներ և հղումներ, այնուհետև սահմանել վերջնաժամկետներ, երբ ցանկանում եք, որ դրանք ավարտվեն: Any.do-ն ունի նաև ձևանմուշներ տարբեր տեսակի նախագծերի համար, ինչը շատ հեշտ է դարձնում աշխատանքը անմիջապես սկսելը:
Հիմնական ֆունկցիոնալությունը՝ պարզ ինտերֆեյս, ներկառուցված ձևանմուշներ, զտիչներ և հիշեցման գործառույթներ:
Արժեքը՝ տրամադրվում է անվճար տարբերակով, իսկ վճարովի տարբերակի արժեքը կազմում է 4$ մեկ օգտատիրոջ համար/ամսական:
nTask
nTask-ը թվային պլաներ է, որն օգնում է պլանավորել ձեր օրը և հետևել առաջընթացին: Այն ներառում է օրացույց, կատարվելիք աշխատանքների ցանկ և նշումների բաժին, ինչպես նաև ձեր սարքերի հետ համաժամացման հնարավորություն:
Դուք կարող եք օգտագործել այն՝ հետևելու առաջադրանքներին, նշանակումներին և վերջնաժամկետներին, ինչպես նաև հետևելու ձեր առաջընթացին: Այն նաև իդեալական է նպատակներ ստեղծելու և նախագծեր պլանավորելու համար:
Հիմնական ֆունկցիոնալությունը՝ ամենօրյա պլաներներ, կատարվելիք աշխատանքների ցանկ, հարմարեցված նպատակներ, տրամադրության հետագծում:
Արժեքը` սկսած 4$ մեկ օգտատիրոջ համար/ամսական։
Թվային պլաներներ և արտադրողականության հարթակներ
ClickUp
ClickUp-ը հզոր գործիք է թիմերի համար՝ ապահովելու ծրագրի արդյունավետ պլանավորում և առավելագույն արտադրողականություն: Դա ժամանակացույցի պլանավորման և նախագծերի կառավարման թվային պլաներ է, որը ինտուիտիվ ինտերֆեյսի միջոցով աշխատանքը համակարգում է մեկ տեղում:
ClickUp-ը թույլ է տալիս օգտատերերին հետևել իրենց ժամանակացույցին, առաջադրանքներին, բյուջեներին և նպատակներին: Այն նաև ունի այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են ժամաչափը և զարթուցիչը, որպեսզի կարողանաք կենտրոնացած մնալ ձեր աշխատանքի վրա՝ առանց ժամանակը ստուգելու:
ClickUp-ն ունի խիստ կարգավորելի ընտրանքներ, ինչպիսիք են հատուկ դաշտերը և պիտակները: Այն լավ գործիք է նրանց համար, ովքեր տարված են պլանավորմամբ, հետևելով և կառավարելով:
Հիմնական ֆունկցիոնալությունը՝ օրացույցի դիտում, առաջադրանքի ստեղծման ավտոմատացում, հարմարեցում, պլանավորման ձևանմուշներ, ժամանակի հետևում:
Արժեքը՝ անվճար տարբերակը հասանելի է ֆունկցիոնալ սահմանափակումներով: Վճարովի տարբերակի արժեքը սկսվում է 5$/ամսական մեկ օգտատիրոջ համար:
Trello
Նրանց համար, ովքեր սիրում են տեղեկատվությունն ավելի տեսողական ներկայացնել, Trello-ն լավ տարբերակ է։ Այն թվային պլաներ է՝ օգտագործման համար դյուրին և հարմարեցվող ցանկացած տեսակի բիզնեսի համար:
Trello-ն ունի համակարգ, որտեղ նախագծերն ու առաջադրանքները ցուցադրվում են որպես քարտեր: Դուք կարող եք հեշտությամբ խմբագրել, ավելացնել տեղեկություններ, մեկնաբանություններ կամ հղումներ և կցել ֆայլեր կամ պատկերներ:
Նախագծերը կարող եք կիսել թիմի այլ անդամների հետ, նրանք կարող են առաջարկել գաղափարներ կամ աշխատել ձեզ հետ առաջադրանքների վրա: Սա հեշտացնում է հետևելու բոլոր ներգրավվածների առաջադրանքներին և ժամկետներին:
Հիմնական ֆունկցիոնալությունը՝ վիզուալ տախտակի խմբագիր, դիագրամներ և գծապատկերներ, համատեղ գործառույթներ, հաղորդագրությունների ծանուցում:
Արժեքը՝ անվճար տարբերակը հասանելի է ֆունկցիոնալ սահմանափակումներով: Վճարովի տարբերակի արժեքը սկսվում է 13,49$ մեկ օգտատիրոջ համար/ամսական։
Asana
Asana-ն թվային պլաներ ծրագիր է, որը թույլ է տալիս համակարգված կերպով կառավարել առաջադրանքները, նախագծերը և ժամկետները: Այն նաև ունի այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են ժամկետները, պիտակները և թագերը, որոնք հեշտացնում են տեղեկատվություն գտնելն ու կազմակերպելը:
Հմուտ օգտատերերը կարող են օգտագործել այն՝ հետևելու իրենց աշխատանքային գրաֆիկին և առաջադրանքներին: Բացի այդ, գեղեցիկ ինտերֆեյսը հեշտացնում է օգտագործումը:
Հիմնական գործառույթներ՝ առաջադրանքի առաջընթացի իրական ժամանակում թարմացումներ, կատարվելիք աշխատանքների և ցանկությունների ցուցակների ստեղծում, լուսանկարներ, հղումներ և ֆայլեր ավելացնելու հնարավորություն:
Արժեքը՝ Անվճար տարբերակը հասանելի է առաջադրանքների և նախագծերի քանակի սահմանափակմամբ: Վճարովի տարբերակի արժեքը սկսվում է 10,99€։
ONLYOFFICE Workspace
ONLYOFFICE Workspace-ը թվային պլաներ է, որը հարմար է ցանկացած չափի թիմերի և մասնագետների համար: Դա ամբողջական արտադրողական հարթակ է, որը բերում է հավելվածների գործիք՝ նախագծերի կառավարման, փաստաթղթերի կառավարման և խմբագրման, փոստի, CRM-ի, օրացույցների և հաղորդակցման գործիքների համար:
ONLYFFICE Workspace-ի օրացուցային մոդուլը թույլ է տալիս կառավարել անձնական կամ թիմային ժամանակացույցը, ավելացնել տարբեր իրադարձություններ և հանդիպումներ և սահմանել հիշեցում, որ երբեք ոչինչ բաց չթողնեք: Դուք կարող եք նաև համօգտագործել օրացույցներ՝ որոշակի անձի մուտքի թույլտվություն տալու կամ խմբային հանդիպումների ժամանակացույցով:
Օրացույցը նաև համաժամացվում է երրորդ օրացույցների հետ՝ օգտագործելով CalDAV արձանագրությունը և հետևում է ամեն ինչին մեկ տեղում:
Ծրագրի կառավարման մոդուլը պարունակում է հիմնական և լրացուցիչ գործիքներ ծրագրի կառավարման համար՝ առաջադրանքներ, ենթաառաջադրանքներ և նշաձողեր, ժամանակի հաշվառում, Gantt աղյուսակ, հաշվետվություններ, օգտերերի ճկուն դերեր և ավելին:
Ծրագրի կառավարման և օրացուցային մոդուլները ինտեգրված են փաստաթղթերի կառավարման համակարգի հետ՝ փաստաթղթերի անմիջական մուտքի համար, ինչպես նաև CRM-ի հետ:
Հիմնական գործառույթներ՝ օրացույցի համօգտագործում, համաժամացում երրորդ կողմի հավելվածների հետ, նախագծերի և առաջադրանքների կառավարում, Gantt աղյուսակ և ժամանակի կառավարում:
Արժեքը՝ ONLYOFFICE Workspace-ը անվճար է մինչև 5 օգտվողների թիմերի համար: Ավելի մեծ թիմերի համար գինը սկսվում է 5$-ից մեկ օգտագործողի համար/ամսական: Տրվում է 30 օր փորձաշրջան։
ՓՈՐՁԵԼ ԱՄՊԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ ՓՈՐՁԵԼ ԼՈԿԱԼ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ
Վերջաբան
Թվային պլաների ընտրությունը, իհարկե, կախված է ձեր նախնտրություններից և ճաշակից: Խոշոր թիմերի և բարդ առաջադրանքների դեպքում պլաներների վճարովի տարբերակները, որոնք առաջարկում են ավելի շատ հնարավորություններ և տրամադրում են վերլուծություններ: Անձնական օգտագործման համար ավելի հարմար է օգտագործել պլաներներ, որոնք միշտ կլինեն ձեռքի տակ, այսինքն՝ բջջային հավելվածներ կամ տպագրվող պլաներներ:
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: