ONLYOFFICE Փաստաթղթերի 8.1 տարբերակը Android-ի համար՝ բարելավված DocSpace աջակցություն, LDAP նույնականացում, ինտերֆեյսի և համաօգտագործման ավելի շատ տարբերակներ

5 հուլիսի 2024Sona-ի կողմից

Հրաշա՜լի նորություն Android օգտատերերի համար:

ONLYOFFICE Փաստաթղթերի մեր բջջային հավելվածը Android համակարգի համար թարմացվել է մինչև 8.1 տարբերակ: Վերջին տարբերակում ներկայացված են նոր բարելավումներ, ներառյալ բարելավված ինտեգրումը ONLYOFFICE DocSpace-ի հետ, LDAP վավերացում, տեքստի օպտիմիզացված կողմնորոշում ավտոմատ ձևերով, նոր ինտերֆեյս և PDF համօգտագործում: Շարունակեք ընթերցել՝ նոր գործառույթների մասին ավելին իմանալու և  խմբագրումը փաստաթղթերի բջջային հավելվածում նոր թարմացումներով  օգտագործելու համար:

ONLYOFFICE Documents v8.1 for Android: improved DocSpace support, LDAP authentication, more options for interface and sharing

Բարելավված DocSpace աջակցություն

ONLYOFFICE Փաստաթղթերի 8.1 տարբերակի ինտեգրումը ONLYOFFICE DocSpace-ի հետ տեղափոխում է հաջորդ մակարդակ: Օգտատերերն այժմ կարող են մուտք գործել իրենց ONLYOFFICE DocSpace հաշիվները՝ տարբեր տեսակի սենյակներում մուտք գործելու, խմբագրելու և կիսելու իրենց ամպում պահվող փաստաթղթերը: Այս ընդլայնված ինտեգրումն ապահովում է համագործակցության լրացուցիչ հնարավորություններ՝ ապահովելով, որ ձեր փաստաթղթերը միշտ հասանելի լինեն ձեր թիմին, հաճախորդներին և համահեղինակներին:

Նոր ֆունկցիաները ներառում են՝

  • Փաստաթղթերի համօգտագործում անմիջապես պահեստից
  • Երրորդ կողմի պահեստների ավելացում սենյակներում
  • Ֆիլտրում ըստ ձևերի և ձևանմուշների
  • Սենյակների սեփականատերերի փոփոխություն
  • Նոր օգտատերերի ձեռքով հրավիրում էլեկտրոնային փոստով կամ ցուցակից
  • Ընտրել առանձին օգտատերեր կամ օգտատերերի խմբեր
  • Թարմացված ինտերֆեյս և համատեքստային ընտրացանկ հանրային և հատուկ սենյակների համար
  • Ընդլայնված ֆիլտրեր  արխիվացված կամ ջնջված իրերի համար

ONLYOFFICE Documents v8.1 for Android: improved DocSpace support, LDAP authentication, more options for interface and sharing

Փորձեք այս բարելավումները՝ ձեր փաստաթղթերի կառավարումն ու համագործակցությունը պարզեցնելու համար:

Ինչպես գտնել՝ Սկսել պատուհան-> Սենյակներ

LDAP նույնականացում

Թարմացված մուտքի էջը բարձրացնում է անվտանգությունն ու օգտատիրոջ հարմարավետությունը՝ ինտեգրելով LDAP (Lightweight Directory Access Protocol) նույնականացումը անմիջապես մուտքի էկրանին: Այս հատկությունը թույլ է տալիս օգտատերերին նույնականացնել իրենց առկա տիրույթի հավատարմագրերով, հեշտացնելով մուտքը ONLYOFFICE ծառայություններ՝ առանց առանձին մուտքի հավատարմագրերի անհրաժեշտության:

ONLYOFFICE Documents v8.1 for Android: improved DocSpace support, LDAP authentication, more options for interface and sharing

Միացնելով LDAP ինտեգրումը, թիմերը կարող են ապահովել անխափան նույնականացում իրենց ցանցում՝ պահպանելով օգտվողների կենտրոնացված կառավարում և անվտանգության քաղաքականություն: Սա ոչ միայն հեշտացնում է օգտատերերի մուտքը, այլև ուժեղացնում է տվյալների անվտանգությունը՝ օգտագործելով առկա տիրույթի նույնականացման արձանագրությունները: Բացի այդ, ադմինիստրատորներն ավելի մեծ վերահսկողություն ունեն օգտատերերի թույլտվությունների և մուտքի իրավունքների նկատմամբ՝ բարձրացնելով համակարգի կառավարման ընդհանուր արդյունավետությունը:

Ինչպես գտնել՝ Պորտալի մուտքի էջ

Նոր ինտերֆեյս և PDF համաօգտագործում

Android-ի համար ONLYOFFICE Փաստաթղթերի հավելվածը ներկայացրել է մի քանի նոր հնարավորություններ՝ PDF ձևաթղթերի լրացումը բարելավելու համար՝

  • Ավելի հեշտ անցում՝ օգտագործեք սլաքները, անցնելու այն դաշտերի միջև, որոնք պետք է լրացվեն,
  • Ինտուիտիվ ձևի լրացում՝ այն դաշտերը, որոնք պետք է լրացվեն, ընդգծված են, ինչը հեշտացնում է տեսնել, թե որտեղ է անհրաժեշտ մուտքագրում կատարել,
  • Վերանախագծված ինտերֆեյս՝ բարելավված ռադիո կոճակներ և վանդակներ՝ օգտատիրոջ ավելի սահուն աշխատանքի համար,
  • Ուղղորդող ֆունկցիաներ՝  գործիքների հուշումները ապահովում են ավելի լավ անցում և օգնում են ձևաթղթերը լրացնելիս,
  • Պատկերներ ավելացնելու համատեքստային մենյուի ընտրանքներ՝ ընտրեք պատկերասրահից, լուսանկարեք կամ ավելացրեք հղում՝ ձևի ավելի բազմակողմանի լրացման համար։

ONLYOFFICE Documents v8.1 for Android: improved DocSpace support, LDAP authentication, more options for interface and sharing

Ձեր աշխատանքը PDF ձևում ավարտելուց հետո, դուք ունեք մի քանի տարբերակ՝

  • Պահպանել ընտրանքները՝ ձևը պահել ցանկալի վայրում գտնվող պորտալում և ընտրել թղթապանակ այն պահելու համար,
  • Արտահանել և կիսվել ֆայլով՝ արտահանել ձևը և կիսվել ֆայլով ձեր թիմակիցների հետ,
  • Ավելացնել ցուցակում՝ ավելացնել ձևը նախնտրելի ձևանմուշների ցուցակում, եթե նախատեսում եք հաճախակի օգտագործել այն։

Այս բարելավումները Android-ի համար նախատեսված ONLYOFFICE Փաստաթղթերի հավելվածում PDF ձևաթղթերի հետ աշխատելն ավելի արդյունավետ և հարմարավետ են դարձնում:

Ինչպես գտնել՝ PDF Խմբագիր-> Ֆայլի ընտրացանկ

Տեքստի կողմնորոշում ավտոմատ ֆորմաներով

ONLYOFFICE Փաստաթղթերի 8.1 տարբերակը ներկայացնում է տեքստի վերափոխված հավասարեցում ավտոմատ ֆորմաների մեջ: Այս բարելավումը թույլ է տալիս հարթեցնել տեքստը ֆորմաների մեջ՝ բարելավելով փաստաթղթերի էսթետիկան և ընթերցանությունը:

Տեքստը ձևով խմբագրելիս կարող եք կիրառել հետևյալ տարբերակները՝

  • Հորիզոնական տեքստ
  • Պտտել տեքստը վերև
  • Պտտել տեքստը ներքև

ONLYOFFICE Documents v8.1 for Android: improved DocSpace support, LDAP authentication, more options for interface and sharing

Այն աշխատում է ավտոմատ ձևերով տեքստի և Աղյուսակների խմբագրի վանդակներում տեքստի համար:

Ինչպես գտնել՝ Ավտոմատ ֆորմաներ-> Համատեքստի ընտրացանկ –> Տեքստի կողմնորոշում

Այլ բարելավումներ

ONLYOFFICE-ում մենք հակված ենք շարունակական կատարելագործմանը` ձգտելով ստեղծել լավագույն հնարավոր հավելվածը մեր օգտատերերի համար: Մենք մշտապես կատարելագործում և ընդլայնում ենք մեր հնարավորությունները, ֆունկցիոնալությունը, օգտատերերի հարմարավետությունը ապահովելու համար։ ONLYOFFICE-ը մնում է ձեր լավագույն ընտրությունը՝ պրոդուկտիվ և արդյունավետ փաստաթղթերի կառավարման համար: Ստորև կարող եք գտնել ընթացիկ թողարկման այլ բարելավումներ՝

  • Նոր տեղապահներ փաստաթղթերի կառավարիչում
  • Ընդհանուր աշխատանքի և կայունության բարելավումներ

Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար։ Մենք մշտապես բարելավում ենք և զարգացնում համակարգը՝ համոզված լինելով, որ այն հեշտացնում և օգնում ձեզ ավելի պրոդուկտիվ աշխատելու համար, այժմ և ապագայում: Մի հապաղեք գրել մեզ թվիթերում և կիսվել ձեր կարծիքներով:

Ձեռք բերել ONLYOFFICE Փաստաթղթերի 8.1 տարբերակը Android-ի համար

Ներբեռնեք մեր անվճար ONLYOFFICE Փաստաթղթերի հավելվածի վերջին տարբերակը Android-ի համար՝ ցանկացած պահի, ցանկացած վայրում փաստաթղթերի հետ աշխատելու համար:

ՆԵՐԲԵՌՆԵԼ GOOGLE PLAY-ից

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: