Barbie տառատեսակ` որտեղ գտնել և ինչպես օգտագործել

19 հուլիսի 2024Sona-ի կողմից

Բազմահազար տառատեսակների մեջ, քչերն են, ովքեր հատկապես անցած տարի ուշադրություն են գրավել և ստեղծել այնպիսի յուրօրինակ տառատեսակ, ինչպիսին Barbie-ն է: 

Barbie font: where to find and how to use

Գրետա Գերվիգի ֆիլմի (2023 թ.) ահռելի հաջողությունից հետո կան բազմաթիվ ստեղծագործողներ, ովքեր մտածել են այն եզակի կախարդանքն ու հմայքը, որը կարող է բերել Բարբիի սցենարը իրենց աշխատանքին:

Ընթերցեք այս հոդվածը՝ պարզելու համար, թե ինչպես կարելի է այն ներառել ձեր սիրելի տառատեսակների ցանկում և օգտագործել այն երբ ցանկանաք:

Ինչու՞ է Barbie-ի տառատեսակն այդքան սիրված

Ի՞նչ ունի Barbie տառատեսակը, որը չունեն մյուսները: Բացի խորհրդանշական տիկնիկի հետ կապից, այս ոճն իր հետ կրում է զվարճանքի և էլեգանտության անսխալ խառնուրդ, որը կարող է կյանքի կոչել ցանկացած թվային ստեղծագործություն:

Barbie font: where to find and how to use

Ոճի ընտրությունը կարող է ազդել ընթերցանության վրա, փոխանցել տոնայնությունը և նույնիսկ ազդել հաղորդակցության ընդհանուր արդյունավետության վրա: Պարզապես մտածեք հենց Barbie-ի լոգոյի մասին և թե ինչպես է այն հեշտությամբ տպավորվում յուրաքանչյուրի մտքում, ով տեսել է գոնե մեկ անգամ:

Ահա թե ինչու դուք կարող եք ցանկանալ ինտեգրել այս տառատեսակը ձեր ստեղծագործություններում:

Որտեղ գտնել և ներբեռնել Barbie-ի տառատեսակները

Այս լեգենդար տառատեսակները ստեղծվել են ad hoc, որպեսզի կատարյալ դարձնեն տիկնիկի ոճը, այդ իսկ պատճառով Barbie տառատեսակի պաշտոնական անվանում չկա, բայց շատ սիրողներ և դիզայներներ ներ են դրել իրենց բոլոր ջանքերը՝ ստեղծելու տառատեսակ, որը հնարավորինս մոտ է բնօրինակին:

Ուշադրություն դարձրեք, որ որոշ տառատեսակներ կարող են ավելի լավ աշխատել կայքերի և թվային բովանդակության համար, մինչդեռ մյուսները ավելի ցուցված են, եթե անհրաժեշտ է տպել տառատեսակը:

Մի քանի մասնագիտացված կայքեր առաջարկում են անձնական օգտագործման համար տառատեսակն անվճար ներբեռնելու հնարավորություն՝

Free Fonts Vault

Առաջինը, որը մենք առաջարկում ենք, Free Fonts Vault -ն է, որը թույլ է տալիս ընտրել ձեր նախընտրած տարբերակը՝ կախված ձեր նախասիրություններից (Barbie-ի տարբերանշանը տարիների ընթացքում զարգացել է ոչ պակաս, քան 5 անգամ):

Անկախ նրանից, թե ձեզ անհրաժեշտ է նրբագեղ գրագիր կամ փոփ 3D տառատեսակ, կայքը պատրաստ է ձեզ օգնել:

FontBolt

Երկրորդ կայքը, որը մենք առաջարկում ենք, FontBolt -ն է: Այստեղ դուք կարող եք ներբեռնել տառատեսակը կամ անվճար (հիշեք, անձնական օգտագործման համար) կամ վճարովի, այդպիսով հնարավորություն ունենալով ձեռք բերել կոմերցիոն լիցենզիա և լիարժեք ֆունկցիոնալություն։

B

Բայց դա ամենը չէ՝ ազատ արձակեք ձեր երևակայությունը՝ խառնելով ոճերն ու գույները, որպեսզի կարողանաք ստեղծել ձեզ անհրաժեշտ իդեալական համադրություն (օրինակ, եթե շա՜տ եք սիրում քաղցրավենիքի վարդագույնը): Barbie տառատեսակների գեներատորի շնորհիվ:

Barbie font: where to find and how to use
(FontBolt Barbie տառատեսակների գեներատոր)

Դուք կարող եք գտնել ավելի շատ Barbie տառատեսակների գեներատորներ TextStudio -ում և FontMeme-ում։

Barbie font: where to find and how to use
(TextStudio Barbie տառատեսակների գեներատոր)

Canva

Եթե ​​Ձեզ անհրաժեշտ է օգտագործել Canva-ն, ապա առաջարկում ենք <<Satisfy,>> <<Bukhari script,>> և <<Nickainley,>>, որոնք իրենց կոր, կլորացված գծերով հիշեցնում են բնօրինակի ավելի դասական տարբերակը:

Dafont

Dafont ում մենք գտանք Dollie տառատեսակը, որը հասանելի է ինչպես անվճար անձնական օգտագործման, այնպես էլ վճարովի կոմերցիոն օգտագործման համար: Dollie տառատեսակը նշվում է նաև տպագրության համար, քանի որ տառերի միջև տարածությունը լավ հավասարակշռված է, ինչպես նաև օգտագործելի է տարբեր այբուբենների համար:

Barbie font: where to find and how to use
(Dafont – Dollie տառատեսակ)

Տառատեսակներ Cricut-ի համար

Եթե ​​Ձեզ անհրաժեշտ են ավելի շատ տպելու համար հարմար Barbie տառատեսակներ, Medium -ը տրամադրում է լավագույն տառատեսակների ցանկը, որոնք կարող ընտրել: Այն տալիս է մանրամասն բացատրություն, թե ինչու դուք պետք է ընտրեք մեկ նիշը մյուսի փոխարեն։

Տառատեսակները ներբեռնելուց հետո, ընդամենը պետք է դրանք տեղադրել ձեր ծրագրում:

Ինչպես տեղադրել Barbie տառատեսակները ձեր համակարգչում

Նոր տառատեսակների տեղադրումը շատ պարզ է, պարզապես պետք է հետևել մի քանի կանոնների։ Մենք ձեզ կօգնենք դա անել՝ կախված ձեր օգտագործած օպերացիոն համակարգից:

Առաջին բանը, որ պետք է անել, ձեր ընտրած տառատեսակը ներբեռնելն է: Եթե ​​ֆայլը ներբեռնվում է որպես .zip կամ .rar, ապա ձեզ հարկավոր է այն հանել:

  • Windows

Երբ այն արդյունահանվի, դուք կարող եք շարունակել: Կրկնակի սեղմեք ֆայլի վրա և սպասեք, որ պատուհանը բացվի:

Barbie font: where to find and how to use

Պատուհանի բացվելուց հետո պարզապես սեղմեք «Տեղադրել»:

Երկրորդ և վերջին քայլը ֆայլը «Տառատեսակներ» թղթապանակում պատճենելն է (C:\Windows\Fonts).

Barbie font: where to find and how to use

  • MacOS

Պարզապես կրկնակի սեղմեք տառատեսակի ֆայլի վրա, և Font Book հավելվածը կբացվի: Ձեզ կհարցնեն, թե արդյոք ցանկանում եք տեղադրել այս տառատեսակը:

Սկսեք Font Book-ը և սեղմեք Ավելացնել կոճակը Տառատեսակների վահանակի վրա: Ընտրեք տառատեսակի ֆայլը և սեղմեք Բացել: Տառատեսակը կտեղադրվի ավտոմատ կերպով:

Barbie font: where to find and how to use

  • Linux

Linux-ում տառատեսակները պահվում են հետևյալ թղթապանակներում. /usr/share/fonts/ գլոբալ տառատեսակների համար, որոնք հասանելի են բոլոր օգտագործողների համար և ~/.local/share/fonts կամ ~/.fonts տեղական տառատեսակների համար, որոնք հասանելի են ընթացիկ օգտագործողի համար: Դուք պետք է ներբեռնեք տառատեսակի ֆայլը և պատճենեք այն այս թղթապանակներից մեկում:

Շատ Linux համակարգեր, օրինակ, Ubuntu-ն ունեն ներկառուցված տառատեսակ դիտող, այնպես որ կարող եք բացել ֆայլը այս հավելվածի միջոցով և սեղմել Տեղադրել կոճակը:

Ինչպես ավելացնել Barbie տառատեսակը Word փաստաթղթում

Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է ավելացնել տառատեսակներ՝ օգտագործելով ONLYOFFICE Desktop խմբագիրը որպես օրինակ:

Երբ դուք տեղադրեք տառատեսակը ձեր համակարգչում, հետևելով վերը նշված հրահանգներին, կարող եք անմիջապես սկսել այն օգտագործել:

Այժմ պարզապես բացեք ձեր խմբագիրը և կգտնեք ավելացված տառատեսակները հենց այստեղ:

Barbie font: where to find and how to use

Այժմ դուք կարող եք օգտագործել տառատեսակը ձեր փաստաթղթում:

Barbie font: where to find and how to use

Եթե դուք դեռ ձեր համակարգչում չունեք ONLYOFFICE խմբագիրը, կարող եք  ներբեռնել հիմա: Ներբեռնեք համակարգչային ճիշտ տարբերակը, որը համատեղելի է ձեր օպերացիոն համակարգի հետ:

ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԸ

Ինչպես օգտագործել տառատեսակնեի Google Docs-ում

Google Docs-ում դուք կգտնեք Barbie ոճի որոշ ոճեր, բայց կարիք կա այն ավելացնեք նախկինում գոյություն ունեցող ցանկում:

Ինչպես դա անել՝ նախ, սեղմեք տառատեսակների ցանկը և ընտրեք «Ավելի տառատեսակներ»:

Barbie font: where to find and how to use

Պատուհանը բացվելուց հետո փնտրեք տառատեսակները որոնման տողում:  Առաջարկում ենք ընտրել «Dancing script», «Great vibes» և «Satify»: Ձեր հավանած տառատեսակի վրա սեղմելուց հետո այն ավտոմատ կերպով կցուցադրվի աջ կողմում գտնվող «Իմ տառատեսակները» սյունակում: Ավարտելուց հետո պարզապես սեղմեք «Ok»:

Barbie font: where to find and how to use

Այժմ ձեր նոր տառատեսակները ավելացվել են ցանկին: Մուտքագրեք ձեր տեքստը, ընտրեք տառատեսակը: Այժմ դուք կարող եք օգտագործել Barbie տառատեսակները Google Docs-ում:

Barbie font: where to find and how to use

Սա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանաք՝ անցյալ տարվա ամենանորաձև տառատեսակով ձեր փաստաթղթերը թրենդային և ոճային դարձնելու համար:

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: