Թողարկվել է ONLYOFFICE Docs 8.1-ը` ամբողջական հնարավորություններով PDF խմբագիր, Սլայդ Մաստեր, բարելավված RTL, ընդլայնված համագործակցություն թերթերում և այլն:
Մեր առցանց խմբագիրների վերջին տարբերակն արդեն հասանելի է ավելի քան 30 նոր գործառույթներով և 432 սխալների շտկմամբ ամբողջ փաթեթում: Ընթերցեք՝ բոլոր թարմացումները բացահայտելու համար:
Ամբողջական ֆունկցիոնալով PDF Խմբագիր
PDF-ը չափազանց տարածված ֆայլային ձևաչափ է բիզնեսի աշխատանքային գործընթացում: Ենթադրաբար, դուք հաճախ ստիպված եք բացել տարբեր բրոշյուրներ PDF ձևաչափով, լրացնել համաձայնագրեր և պայմանագրեր աշխատակիցների ու գործընկերների հետ և այլն:
Հաշվի առնելով այս հանգամանքը, ներկայացնում ենք մեր PDF խմբագրիչի թարմացված տարբերակը: Դիտելու և ծանոթագրելու հետ մեկտեղ, այն այժմ նաև աջակցում է՝
- Տեքստի խմբագրում
Ինչպես գտնել՝ Գլխավոր ներդիր -> Խմբագրել Տեքստը
- Աշխատանք էջերի հետ (ավելացում, պտտում, ջնջում)
Ինչպես գտնել՝ Գլխավոր ներդիր -> Տեղադրել էջը / Պտտել էջը / Ջնջել էջը
- Տարբեր առարկաների տեղադրում և կարգավորում, ինչպիսիք են աղյուսակները, ձևերը, տեքստային բոքսերը, պատկերները, TextArt-ը, հիպերհղումները, հավասարումները և այլն:
Ինչպես գտնել՝ Գլխավոր և Տեղադրել ներդիրները
Բացի այդ, ուժեղացվել է ծանոթագրման ռեժիմը։ Այժմ բացվում է գործիքների հարմարավետ վահանակ՝ ծանոթագրությունների հետ ավելի հարմար և պարզ աշխատանքի համար: Դուք կարող եք ավելացնել տեքստային մեկնաբանություններ և հաղորդագրություններ գործիքների վահանակի միջոցով, ինչպես նաև հեռացնել մեկնաբանությունները համատեքստի ընտրացանկի միջոցով:
Անցնելով ռեժիմների միջև՝ կարող եք կամ խմբագրել PDF ֆայլը կամ դիտել և ծանոթագրել այն:
Ինչպես գտնել՝ Խմբագրել PDF-ը / Վերին վերնագրի փոխարկիչ
PDF ձևեր
Այս թողարկմամբ մենք ամբողջությամբ անցել ենք PDF ձեւաչափի: Ձև ստեղծելու համար հարկավոր չէ օգտագործել այլ ձեւաչափեր: Սա նշանակում է, որ մենք հրաժեշտ ենք տալիս DOCXF ձեւաչափին, որը նախկինում օգտագործվում էր ձևանմուշներ ստեղծելու համար:
Եվ այս ամենը ձեր գործընթացը էլ ավելի հեշտացնելու համար: Այսպիսով, 8.1 տարբերակում դուք կարող եք ստեղծել բարդ ձևեր և լրացնել դրանք առցանց՝ ամբողջությամբ PDF ձևաչափով, վեբ և համակարգչային հավելվածներում:
Ինչ նորություններ կան փաստաթղթերի խմբագրում
Էջի գույն։ Կիրառել պահանջվող ֆոնի գույնը ձեր էջերի համար։ Եթե բացեք այլ գրասենյակային ծրագրով ստեղծված փաստաթուղթ և այն ունենա սահմանված որևէ էջի գույն , ONLYOFFICE փաստաթղթերի խմբագիրը նույնպես կճանաչի և ճիշտ կերպով կցուցադրի այն։
Ինչպես գտնել՝ Դասավորության ներդիր -> Էջի գույն
Էջի համարակալման ձևաչափ։ Հեշտությամբ հարմարեցնել ձեր փաստաթղթերում համարակալման ձևաչափը, որպեսզի այն լինի ձեր պահանջներին համապատասխան:
Ինչպես գտնել՝ Վերնագրի և ստորագրի կարգավորումներ -> Համարների ձևաչափ
Անխափան ռեժիմների անցում։ Մեկ հպումով անցնել Խմբագրման, Վերանայման կամ Դիտման ռեժիմների միջև։ Կարևորն այն է, որ այն գործում է առանձին յուրաքանչյուր օգտագործողի համար։ Այսպիսով, դուք չեք խանգարի մյուս համահեղինակներին։
Ինչպես գտնել՝ Վերին վերնագրի գործիքագոտում
Ինչ նորություններ կան աղյուսակներում
Ավելի հզոր անվտանգություն։ Սահմանափակել պաշտպանված տիրույթի վանդակների դիտումը՝ կարևոր տվյալները պաշտպանելու համար։
Ինչպես գտնել՝ Պաշտպանություն -> Պաշտպանել տիրույթը
Համագործակցությունը աղյուսակներում դառնում է ավելի հարմարավետ՝ շնորհիվ փոփոխված վանդակների ընդգծման Տարբերակի պատմության մեջ։
Ինչպես գտնել՝ Տարբերակի պատմություն
Բացի այդ, աղյուսակներում մենք ավելացրել ենք՝
- GETPIVOTDATA և IMPORTRANGE ֆունկցիաները
- հուշումներ՝ հարմարեցված ֆունկցիաներ ներմուծելու համար
- հնարավորությունը՝ պատճենելու/տեղափոխելու թերթիկները աշխատանքային գրքերի միջև մեկ բրաուզերի շրջանակում։
Ինչ նորություններ կան ներկայացումներում
Սլայդ Մաստեր։ Արագորեն կիրառել նույն դասավորությունը բազմաթիվ սլայդների վրա:
Որտեղ գտնել՝ Սլայդ Մաստեր
Անիմացիոն վահանակ: Ցույց տալ անիմացիոն էֆեկտները, որոնք կիրառված են ձեր սլայդերի վրա ժամանակացույցում:
Որտեղ գտնել` Անիմացիոն ներդիր -> Անիմացիոն վահանակ
Օգտակար բարելավումներ բոլոր խմբագիրներում
Ստվերի կարգավորումներ ձևերի համար: Տեղադրված ձևերի վրա կիրառել ստվեր և կարգավորել հատկությունները, ներառյալ թափանցիկությունը, չափը, անկյունը և հեռավորությունը:
Որտեղ գտնել՝ Ձևի կարգավորումներ -> Ստվեր
Ընդլայնված գունային սխեմաների հավաքածու: Տալ ֆայլերին անհատական տեսք՝ ընտրելով առկա գունային սխեմաների ընդլայնված հավաքածուից:
Որտեղ գտնել՝ Փոխել գունային սխեման
RTL և նոր տեղայնացման ընտրանքներ
Մենք շարունակաբար բարելավում ենք ONLYOFFICE Docs-ի տեղայնացումը, որպեսզի մեր փաթեթը հասանելի լինի աշխարհի բոլոր օգտատերերին։
RTL աջակցության կատարելագործումը մեզ համար ամենակարևոր ուղղություններից մեկն է: Այս թողարկման մեջ RTL-ի բարելավումներն են՝
- Բարելավված բառերի հերթականություն
- Տարբեր տեքստերի տեսակների համար ճիշտ հարմարեցում:
Բացի այդ, տարբերակ 8.1-ում դուք կգտնեք՝
- Նոր լեզուների աջակցություն Աղյուսակների խմբագրում, այդ թվում՝ Բենգալերեն և Սինհալերեն:
- Սերբերեն՝ խմբագրիչների համար կյուրեղագիր տեղայնացում (sr-Cyrl-RS):
Մենք միշտ ողջունում ենք ներդրողներին և թարգմանիչներին: Միացեք մեզ՝ օգնելու մյուսներին օգտագործել խմբագիրները իրենց մայրենի լեզուներով և ստացեք պարգևատվություն:Ծանոթանալ մանրամասներին
Օգտագործման բարելավումներ
Այսուհետ, դուք կարող եք կարգավորել ֆունկցիոնալ կոճակների (Պահպանել, Տպել, Չեղարկել և Կրկնել) առկայությունը վերնագրում:
Որտեղ գտնել՝ Անհատականացված Արագ Մուտքի Գործիքագոտի
Օգտատերերի հարմարավետության համար մենք նաև վերանախագծել և թարմացրել ենք ինտերֆեյսի որոշ տարրեր՝
- Պատճենել ոճի, Մաքրել ոճի, Ընտրել բոլորի և Փոխարինել կոճակների տեղակայման դիրքը փոխվել է գործիքագոտու մեջ (Գլխավոր ներդիր)
- Պարբերության ձևաչափման կարգավորումները հասանելի են Դասավորվածություն ներդիրից և Պարբերության տողերի տարածություն կոճակից
- Գույնային սխեմայի կոճակը տեղափոխվել է Դասավորվածության ներդիր
- Փոստի միացումը կոճակը տեղափոխվել է Համագործակցման ներդիր
- ընդլայնված կարգավորումներ ներկայացման խմբագրիչի աջ սլայդ վահանակում:
Ընդլայնված ձևանմուշների գրադարան
Խնայեք ձեր ժամանակը և օգտագործեք անվճար ձևանմուշներ տարբեր լեզուներով մեր գրադարանից: Ձևաթղթերի հետ միասին այն այժմ պարունակում է նաև տեքստային փաստաթղթերի, աղյուսակների և ներկայացումների ձևանմուշներ:
Ցանկանու՞մ եք առաջարկել ձեր սեփական ձևանմուշները գրադարանում ներառելու համար: Մենք սիրով կսպասենք նոր գաղափարների։ Պարզապես ուղարկեք ձեր տարբերակները մեր էլ․ հասցեին՝ marketing@onlyoffice.com.
Ինչպե՞ս օգտվել նոր ֆունկցիաներից
Դիտեք մեր անվճար մանրամասն վեբինարը՝ սովորելու, թե ինչպես աշխատել նոր ֆունկցիաներով՝
Ձեռք բերեք ONLYOFFICE Docs 8.1
Ներբեռնեք ONLYOFFICE Docs 8.1-ի ինքնահոսթինգ տարբերակը:
Ամպային լուծումներում նոր տարբերակը հասանելի կլինի մի փոքր ուշ։ Մնացեք մեզ հետ:
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: