2024 թվականին հասանելի 10 բաց ծածկագրով PDF ընթերցման ծրագրեր

29 հոկտեմբերի 2024Sona-ի կողմից

Այսօր բոլորն, ովքեր աշխատում են էլեկտրոնային փաստաթղթերի հետ, PDF ֆայլերի ընթերցման կարիք ունեն, ինչը պայմանավորված է այս ձևաչափի լայն տարածվածությամբ և պահանջվածությամբ: Այս հոդվածում ներկայացված են լավագույն բաց ծածկագրով PDF ընթերցման ծրագրերը, որոնք կարող եք ընտրել ինչպես աշխատանքի, այնպես էլ անձնական օգտագործման համար, տարբեր հարթակներում: 

10 handy open source PDF readers available in 2022

Ինչու ընտրել բաց ծածկագրով ծրագիր PDF ընթերցելու համար

Առաջին հերթին, պետք է հստակեցնենք, որ «PDF ընթերցող» և «PDF դիտող» արտահայտությունները նույն են և կարող են համարվել հոմանիշ: Սա այն ծրագիր է, որը թույլ է տալիս բացել PDF ֆայլեր ձեր սարքում և դիտել բովանդակությունը: Նաև կարող են իրականացնել մի շարք այլ հիմնական գործողություններ, ինչպիսիք են ծանոթագրությունների ավելացումը և PDF ֆայլերի պահպանումը այլ ձևաչափերում, սակայն սովորաբար չեն թույլատրում ֆայլերի տեղեկատվության փոփոխություն կամ փոփոխում:

Բազմաթիվ դեպքերում PDF ընթերցանության ծրագիրն ամենաանհրաժեշտ բանն է PDF ֆայլերի հետ աշխատելու համար: Եթե միայն ֆայլեր բացելու և դիտելու, ինչպես նաև փաստաթղթերը PDF ձևաչափով պահպանելու անհրաժեշտություն ունեք, ձեզ հարկավոր չեն բարդ PDF խմբագրման գործիքներ։

Մեր ցանկում դուք կգտնեք լավագույն բաց ծածկագրով գործիքները, որոնք կարող եք օգտագործել PDF ֆայլերի բովանդակությունը դիտելու համար: Վկայագրված ծրագրային ապահովման համեմատ, բաց ծածկագրով PDF ընթերցանության ծրագրերն առաջարկում են նույն ֆունկցիոնալը, սակայն ավելի վստահելի, թափանցիկ են և իհարկե նրանց մեծ մասը նաև անվճար է։

1. ONLYOFFICE PDF Խմբագիր

10 handy open source PDF readers available in 2023
Նկարի աղբյուր՝ www.onlyoffice.com

ONLYOFFICE PDF Խմբագիր -ը շատ հետաքրքիր տարբերակ է, եթե դուք փնտրում եք բաց ծածկագրով ծրագիր PDF դիտելու և խմբագրելու համար: Սա լիարժեք համատեղ գրասենյակային փաթեթի մի մասն է, որը կարող է մշակել տարբեր տեսակի գրասենյակային փաստաթղթեր և PDF ֆայլեր:

Դուք կարող եք օգտագործել ONLYOFFICE փաթեթը՝ տեքստային փաստաթղթեր, էլեկտրոնային աղյուսակներ, ներկայացումներ և լրացման համար նախատեսված ձևեր ստեղծելու և խմբագրելու, ինչպես նաև PDF ֆայլեր բացելու, դիտելու և խմբագրելու համար: Ներկառուցված դիտման գործիքը հնարավորություն է տալիս անցնել PDF ֆայլերի էջերով՝ օգտագործելով փոքր պատկերներ՝ էջերի նախադիտումներով:

Նաև կա ուղղորդման վահանակ, որը թույլ է տալիս հեշտությամբ բացել ձեր ֆայլի անհրաժեշտ էջը մի քանի հպումով: Ընտրելու գործիքի միջոցով կարող եք պատճենել տեքստ և գրաֆիկական օբյեկտներ, իսկ Ձեռքի գործիքը հնարավորություն է տալիս դիտել ամբողջ PDF փաստաթուղթը:

ONLYOFFICE բաց ծածկագրով PDF դիտումը նաև առաջարկում է ֆունկցիաներ, ինչպիսիք են ներբեռնումը, տպագրությունը և խոշորացման կարգավորումները: Եթե պետք է PDF ֆայլեր կարդալ գիշերը, կարող եք անցնել Մուգ ռեժիմի:

PDF խմբագրման համար ONLYOFFICE փաթեթն առաջարկում է բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ: 8.1 տարբերակից սկսած, ONLYOFFICE PDF խմբագիրը թույլ է տալիս օգտատերերին անցնել Դիտման և Խմբագրության ռեժիմների միջև: Խմբագրության ռեժիմը հնարավորություն է տալիս խմբագրել տեքստը, ներդնել, փոփոխել և ջնջել տեսողական օբյեկտներ, ինչպիսիք են ձևերը, պատկերները և աղյուսակները, ավելացնել, շրջել և ջնջել էջեր, թողնել տեքստային մեկնաբանություններ, և նույնիսկ զրուցել այլ մարդկանց հետ ներկառուցված զրուցարանում, եթե նրանք բացեն նույն փաստաթուղթը առցանց:

Մեկ այլ կարևոր ֆունկցիա է PDF ֆայլերի ծանորագրությունները: ONLYOFFICE PDF Խմբագրի միջոցով կարող եք նշումներ կատարել, ընդգծել տեքստերը և նկարել, օրինակ՝ գծեր և ձևեր:

ONLYOFFICE փաթեթը կարող է օգտագործվել որպես ֆայլերի փոխարկիչ: Դուք կարող եք բացել PDF ֆայլ և փոխարկել այն այլ ձևաչափի: Օրինակ, կարող եք ձեր PDF-ները վերածել խմբագրելի DOCX ֆայլերի: Այլ համատեղելի ձևաչափերն են՝ ODT, TXT, DOTX, OTT, RTF, HTML, FB2 և EPUB:

Վերջին, բայց ոչ պակաս կարևոր առանձնահատկությունն այն է, որ ONLYOFFICE PDF Խմբագիրը համատեղելի է PDF ձևերի հետ: Սա նշանակում է, որ դուք կարող եք ստեղծել նոր լրացման համար նախատեսված ձևեր և ավելացնել ինտերակտիվ դաշտեր, որոնք կարելի է լրացնել անհրաժեշտ տվյալներով: Տեքստային դաշտերը, բացվող ցուցակները, ռադիո կոճակները, պատկերները, բարդ դաշտերը, կոմբինացված արկղերը և այլ տեսակներ ունեն ճկուն կարգավորումներ և օգտատերերի դերեր, ինչը հեշտացնում է PDF ձևերի ստեղծման գործընթացը:

10 handy open source PDF readers available in 2023Կարդացեք և խմբագրեք PDF ֆայլեր` հասանելի Windows, Linux և macOS ONLYOFFICE Desktop Խմբագրի միջոցով կամ աշխատեք ձեր բրաուզերում՝ օգտագործելով ONLYOFFICE DocSpace-ը՝ փաստաթղթերի համագործակցության հզոր հարթակ՝ հարմարեցված սենյակներով և ճկուն մուտքի թույլտվություններով՝

ՆԵՐԲԵՌՆԵԼ DESKTOP(ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ) ՀԱՎԵԼՎԱԾԸ              ՍԿՍԵԼ ԱՄՊԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ

Առ․՝

 

  • Հարմար է բոլոր տեսակի գրասենյակային փաստաթղթերի, ներառյալ PDF-ների համար
  • Հասանելի է բոլոր հայտնի հարթակներում՝ վեբ, համակարգչային, բջջային
  • Ձևաչափի փոխակերպման հզոր առանձնահատկություններ
  • PDF խմբագրման գործիքների լայն տեսականի, ինչպիսիք են գծագրերը, ծանոթագրությունները, տեքստի խմբագրումը

Թեր․՝

  • Մեծ PDF ֆայլեր բացելն երբեմն երկար է տևում

2. Sumatra PDF

5 handy open source PDF readers available in 2022
Նկարի աղբյուր՝ www.sumatrapdfreader.org

Sumatra PDF-ը անվճար և բաց ծածկագրով PDF դիտելու ծրագիր է, որը համատեղելի է բազմաթիվ փաստաթղթային ձևաչափերի հետ, ներառյալ MOBI, EPUB, XPS, DjVu, CHM և կոմիքսների ձևաչափեր՝ CBZ և CBR: Ծրագիրը հասանելի է միայն Windows-ի համար և աշխատում է որոշ ավելի հին տարբերակներում, ինչպես Windows Vista և Windows XP:

Sumatra PDF-ի գլխավոր առավելությունը օգտատիրոջ համար ինտերֆեյսի պարզությունն է: Այն հագեցած է ամենակարևոր հատկանիշներով՝ լավագույն ընթերցման փորձի համար, և թույլ է տալիս արագ մուտք գործել վերջերս բացված ֆայլեր:

Sumatra PDF-ն առաջարկում է շարժական տարբերակ, որը կարող եք օգտագործել արտաքին USB կրիչից, այնպես որ ծրագրային ապահովումը տեղադրելու անհրաժեշտություն չկա:

Ծրագիրն ունի բազմաթիվ արագ ստեղների հրամաննոր, ինչը դարձնում է PDF-երով աշխատանքն ավելի հեշտ, և շատ լավ է բացում մեծ PDF ֆայլեր:

Առ․՝

  • Պարզ օգտագործողի ինտերֆեյս
  • Շարժական տարբերակ
  • Արագ կատարում
  • Արագ ստեղների հրամաններ

Թեր․՝

  • Չկա աջակցություն Linux և macOS համար

3. Okular

5 handy open source PDF readers available in 2022
Նկարի աղբյուր՝ okular.kde.org

Okular-ը բազմապլատֆորմային բաց ծածկագրով PDF դիտելու ծրագրի է, որը հանդիսանում է KDF ծրագրային փաթեթի մաս: Այն նախատեսված է PDF փաստաթղթերի, կոմիքսների և էլեկտրոնային գրքերի դիտման, և նույնիսկ Markdown փաստաթղթերի բացման համար:

Okular-ն առաջարկում է առագադեմ օգտագործողի ինտերֆեյս, որը թույլ է տալիս ավելացնել ծանոթագրություններ և մեկնաբանություններ, ընտրել տեքստ և մեծացնել այն Magnifier ռեժիմի միջոցով, ինչպես նաև թողնել էջանիշեր: Ներկառուցված Thumbnails վահանակը շատ է հեշտացնում է աշխատանքը, իսկ Content վահանակը հնարավորություն է տալիս մի քանի հպումով գտնել անհրաժեշտ էջը:

Տարբերությունը կայանում է նրանում, որ Okular-ն առաջարկում է թվային ստորագրությունների դիտման և հաստատման հնարավորություն: Ավելին, դուք կարող եք ինքներդ թվային կերպով ստորագրել PDF ֆայլերը:

KDE նախագծի մաս լինելով, ծրագիրը հիանալիորեն աշխատում է շատ Linux բաշխումներում: Կան տարբերակներ նաև Windows-ի և macOS-ի համար: Windows-ի դեպքում Okular-ն հասանելի է միայն Microsoft Store-ում:

Առ․՝

  • Զարգացած ինտերֆեյս
  • Էլեկտրոնային ստորագրությունների աջակցություն
  • Հասանելի բոլոր հայտնի օպերացիոն համակարգերում
  • Համատեղելի տարբեր ձևաչափերի հետ

Թեր․՝

  • Համեմատաբար բարձր համակարգային պահանջներ

4. Evince

5 handy open source PDF readers available in 2022
Նկարի աղբյուր՝ wiki.gnome.org/Apps/Evince

Evince-ն անվճար և բաց ծածկագրով PDF ընթերցելու ծրագիր է, որը համատեղելի է բազմաթիվ փաստաթղթային ձևաչափերի հետ: Բացի Portable Document Format-ից, այն աշխատում է DjVu, PS, TIFF և XPS ֆայլերի հետ և բացում կոմիքսներ՝ CB7, CBR, CBT և CBZ ձևաչափերով:

Այս ծրագիրը պարզ է՝ ընդգրկում է ամենակարևոր ֆունկցիաները, և նպատակն է փոխարինել GNOME Desktop-ի շրջանակներում գոյություն ունեցող տարբեր փաստաթղթերի դիտում մեկ ծրագրով:

Evince-ն ունի մինիմալիստական ինտերֆեյս և թույլ է տալիս հեշտությամբ բացել և տպել PDF ֆայլեր: Անցումը հարմարավետ է դարձնում Drag&Drop ֆունկցիան, և աջակցում է հիմնական որոնման հնարավորություններին: Նշումներ թողնելը նույնպես հնարավոր է:

Այն հասանելի է միայն Linux-ի համար և առաջարկում է բազմաթիվ տարբերակներ, որպեսզի Linux օգտատերերը հեշտությամբ կարողանան այն տեղադրել իրենց նախընտրած բաշխման վրա:

Առ․՝

  • Պարզ և ինտուիտիվ ինտերֆեյս
  • Տարբեր տեղադրման տարբերակներ
  • Համատեղելի բազմաթիվ ձևաչափերի հետ

Թեր․՝

  • Հասանելի չէ Windows և macOS համար
  • Մեծ PDF ֆայլերի բացումն երբեմն երկար է տևում

5. Xournal++

5 handy open source PDF readers available in 2022
Նկարի աղբյուր՝ xournalpp.github.io

Xournal++-ը սովորական PDF դիտելու ծրագիր չէ՝ այն բաց ծածկագրով և բազմապլատֆորմային ծրագիր է, որն առաջարկում է ծանոթագրությունների աջակցություն՝ PDF ֆայլերի համար նշումներ կատարելու: Դա նշանակում է, որ կարող եք օգտագործել այս գործիքն որպես PDF ընթերցիչ՝ ձեռագիր նշումներ կատարելու հնարավորություններով:

Ծրագիրը համատեղելի է ճնշման նկատմամբ զգայուն ստիլուսների և նկարչական պլանշետների հետ, այնպես որ կարող եք բացել PDF-ները և ստեղծել բարդ նշումներ: Դուք կարող եք հետևել ձեր նշումներին՝ օգտագործելով էջերի նախադիտումներ:

Xournal++-ն ունի ամրագրված LaTeX խմբագրիչ, որը թույլ է տալիս ստեղծել դիֆերենցիալ հավասարումներ կամ էլեկտրական շղթաներ ձեր PDF ֆայլերի էջերում: Այս ֆունկցիան շատ օգտակար է, եթե ձեզ անհրաժեշտ է PDF դիտելու գիտական և հետազոտական նպատակներով:

Հավելվածը շատ հարմարեցված է, այնպես որ կարող եք ստեղծել յուրահատուկ գործիքների վահանակ:
PDF-ի արտածումը ևս մեկ ֆունկցիա է, որն աջակցվում է այս ծրագրով:

Առ․՝

  • Հրաշալի նշում կատարելու ֆունկցիաներ
  • Հասանելի Windows, Linux և macOS համար
  • Ձեռագրի ճանաչում
  • Ամրագրված LaTeX խմբագիր

Թեր․՝

  • Ինտերֆեյսը կարող է թվալ գերբեռնված թվալ

6. zathura

10 handy open source PDF readers available in 2023
Նկարի աղբյուր՝ pwmt.org/projects/zathura/

Zathura-ն հարմարեցված և հզոր գործիք է, որը ունի մինիմալիստական և պարզ ինտերֆեյս: Այս գործիքը տարբերվում է մյուսներից նրանով, որ կենտրոնանում է ստեղնաշարի փոխազդեցության վրա, առանց մկնակի օգտագործման:

Zathura-ն օգտագործում է պլագինների վրա հիմնված համակարգ՝ աջակցվող փաստաթղթային ձևաչափերի համար, ինչը թույլ է տալիս ձեզ ազատ ընտրություն կատարել այն ֆայլերի միջև: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ոչ միայն դիտել PDF ֆայլեր, այլ նաև DjVu, PS և CB ձևաչափեր:

Zathura-ն հեշտությամբ հարմարեցվում է հատուկ կարգավորման ֆայլի միջոցով: Օրինակ՝ կարող եք փոխել նախնական կարճ ստեղները և ինտերֆեյսի գույները: Այլ հետաքրքիր հնարավորություններից են պատկերների և կցված ֆայլերի արտածումը, կոդավորված փաստաթղթերի բացումը և տպելու ֆունկցիաները:

Առ․՝

  • Պլագիններ տարբեր ձևաչափերի համար
  • Հարմարեցվածություն
  • Առանց մկնիկի նավիգացիա
  • SyncTeX աջակցություն

Թեր․՝

  • Չափազանց մինիմալիստական ինտերֆեյս

7. gImageReader

10 handy open source PDF readers available in 2023
Նկարի աղբյուր՝ github.com/manisandro/gImageReader

gImageReader-ը բաց ծածկագրով PDF գործիք է, որն ունի հզոր OCR (տեքստի ճանաչման) հնարավորություններ, որոնք հիմնված են հայտնի Tesseract-ի վրա: Ծրագիրը թույլ է տալիս բացել PDF ֆայլեր և պատկերներ, ինչպես նաև հասանելի է սկաներների, կլիպբորդի և էկրանային նկարչությունների համար:

gImageReader-ը կարող է ստեղծել PDF ֆայլեր՝ մշակելով մի քանի պատկերներ և փաստաթղթեր մեկանգամյա գործողությամբ: Ամենամեծ առավելություններից մեկը այն է, որ դուք կարող եք ընտրել ձեռքով կամ ավտոմատ կերպով ճանաչման տարածքի սահմանումը ֆայլերը փոխարկելու ընթացքում:

Ծրագիրը աշխատում է Windows-ում և տարբեր Linux բաշխումներում և առաջարկում է բազմալեզու աջակցություն:

Առ․՝

  • PDF գեներացիա պատկերներից և սկանավորված նկարներից
  • OCR հնարավորություններ
  • Ճանաչված տեքստը մշակելու ունակություն, ներառյալ ուղղագրության ստուգում
  • Բազմալեզու աջակցություն

Թեր՝

  • Չկա macOS աջակցություն

8. JPdfBookmarks

10 handy open source PDF readers available in 2023
Նկարի աղբյուր՝ sourceforge.net/projects/jpdfbookmarks/

JPdfBookmarks-ը պարզ, սակայն վստահելի PDF գործիք է, որը նախատեսված է ստեղծելու կամ խմբագրելու էջանիշեր (bookmark) ձեր ֆայլերում: Այս ծրագրում ,դուք կարող եք ստեղծել էջանիշեր, որոնք հղում են կատարում դեպի կայք կամ բացել ձեր համակարգչում սեղմելով ֆայլի վրա:

JPdfBookmarks-ում էջանիշերի օգտագործմամբ կարող եք արագ անցնել PDF ֆայլի ցանկալի մասի: Էջանիշերը տեղափոխելը հեշտ է, քանի որ կարող եք օգտագործել մկնիկի Drag’n’Drop հնարավորությունը:

JPdfBookmarks-ն աշխատում է բոլոր հայտնի պլատֆորմներում, ներառյալ macOS, Linux և Windows, ինչպես նաև թույլ է տալիս խմբագրել և ավելացնել նշումներ հրամանային տողի միջոցով:

Առ․՝

  • Համատեղելիություն Windows, macOS և Linux-ի հետ
  • Աշխատանք էջանիշերի (bookmark) հետ
  • Հրամանի տողի  գործողությունների աջակցություն

Թեր․՝

  • Չկան նոր թարմացումներ

9. Paperwork

10 handy open source PDF readers available in 2023
Նյութի աղբյուր՝ www.openpaper.work

Paperwork-ը սովորական PDF ընթերցելու գործիք չէ: Այն աջակցում է PDF ֆայլերի դիտումը, սակայն հիմնական առանձնահատկությունն է սկանավորելու, ձեր անձնական փաստաթղթերի ներմուծման և մի քանի վայրկյանում ֆայլերը գտնելու հնարավորությունը:

Այս ծրագրով ձեր սկանավորված փաստաթղթերի դասավորությունը շատ հեշտ է, քանի որ վերածվում են որոնելի փաստաթղթերի: Paperwork-ը նաև աջակցում է որոնման ֆունկցիան բոլոր PDF ֆայլերի ներսում:

Paperwork-ը պահպանում է բոլոր ֆայլերը մեկ կատալոգում, որը նույնպես կարող է սինխրոնացվել բազմաթիվ սարքերում՝ Nextcloud, Syncthing և SparkleShare ծառայությունների միջոցով: Բացի այդ, ծրագրում կան այլ հետաքրքիր ֆունկցիաներ, ինչպես օրինակ՝ էջի կողմնորոշման ավտոմատ հայտնաբերումը և PDF էջի խմբագրումը:

Առ․՝

  • Արդյունավետ դասավորություն
  • Համատեղելիություն JPEG, hOCR և PDF ձևաչափերի հետ
  • Սինխրոնացում տարբեր սարքերի միջև
  • Խմբագրական հնարավորություններ

Թեր․՝

  • Չկա macOS աջակցություն

10. Sioyek

10 handy open source PDF readers available in 2023
Նկարի աղբյուր՝ sioyek.info

Sioyek-ը բաց ծածկագրով PDF ընթերցելու գործիք է, որը հիանալի է տեխնիկական գրքերի և հետազոտական փաստաթղթերի համար: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս որոնել նախկինում բացված փաստաթղթերը, մանրամասներ և էջանիշեր: Դուք նույնիսկ կարող եք ստեղծել ձեր PDF ֆայլի բովանդակության աղյուսակը մի քանի հպումով, եթե այն չկա:

Sioyek-ի առանձնահատկություններից մեկն են Պորտալները: Դուք կարող եք ստեղծել պորտալներ տարբեր PDF ֆայլերի մասերից դեպի այլ մասեր, որոնք ցուցադրվում են երկրորդ պատուհանում: Դա նշանակում է, որ ձեզ անհրաժեշտ չէ շարունակաբար անցնել երկու պատուհանների միջև:

Sioyek-ը նաև թույլ է տալիս ընդգծել տեքստը տարբեր գույներով, ստեղծել էջանիշեր և նախադիտել հղումները: Նաև կա մեկ այլ տարբերակ, որը թույլ է տալիս ընդլայնել ստանդարտ հնարավորությունները՝ օգտագործելով արտաքին հրամաններ և սցենարներ:

Առ․՝

  • Ճկուն անցման հնարավորություններ
  • Արտաքին սցենարներ և պլագիններ
  • Հեշտ հարմարեցում և կարգավորում
  • Հրամանների պալիտրա որոնման հնարավորությամբ

Թեր․՝

  • Ստեղնաշարով կառավարում

Ինչպես ընտրել լավագույն բաց ծածկագրով  PDF ընթերցանության գործիքը

Հաշվի առնելով այն փաստը, որ կան բազմաթիվ PDF դիտման գործիքներ, որոնք կատարում են նույն գործողությունները, սակայն տարբեր ձևերով, երբեմն կարող է դժվար լինել իդեալական հավելված ընտրելը: Ձեր ընտրությունը կախված է ձեր նախասիրություններից:

  • ONLYOFFICE PDF Editor՝ եթե ձեզ հարկավոր է համապարփակ գրասենյակային ծրագիր ձեր օպերացիոն համակարգի համար, որն ունի PDF դիտման և խմբագրման ֆունկցիաներ:
  • Sumatra PDF՝ եթե օգտագործում եք Windows և ցանկանում եք պարզ PDF ընթերցելու գործիք ինտուիտիվ ինտերֆեյսով:
  • Okular՝ եթե հաճախ ստորագրում եք PDF ֆայլեր:
  • Evince՝ եթե դուք Linux-ի սիրահար եք:
  • Xournal++՝ եթե հաճախ անհրաժեշտ է ծանոթագրություններ անել PDF ֆայլերի վրա:
  • Zathura՝ եթե ձեզ հարկավոր է պարզ PDF դիտելու գործիք առանց մկնիկի օգտագործման:
  • gImageReader՝ եթե ձեզ անհրաժեշտ են OCR հնարավորություններ ձեր PDF ֆայլերի համար:
  • JPdfBookmarks՝ եթե հաճախ աշխատում եք էջանիշերի (bookmark) հետ:
  • Paperwork՝ եթե ձեզ հարկավոր է PDF դիտման գործիք սկանավորված PDF ֆայլերի և պատկերների համար:
  • Sioyek՝ եթե պետք է բացեք և կարդաք տեխնիկական գրքեր և հետազոտական փաստաթղթեր:

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: