SharePoint-ի 7 լավագույն այլընտրանքները
SharePoint-ը լայնորեն օգտագործվող բովանդակության կառավարման համակարգ է: Ստեղծման ժամանակ այն իր տեսակի մեջ առաջիններից էր: Այնուամենայնիվ, այժմ դուք կգտնեք SharePoint-ի շատ այլընտրանքներ, որոնք առաջարկում են ավելի լավ ֆունկցիոնալություն, ավելի ցածր արժեքներ կամ ավելի հուսալիություն բաց ծածկագրով: Ընթերցեք, գտնելու համար լուծում, որը լավագույնս ձեզ կհամապատասխանի:
Ինչու՞ ընտրել Intranet SharePoint-ի այլընտրանքը
SharePoint-ը վեբ վրա հիմնված համագործակցային հարթակ է՝ բովանդակության, գիտելիքների, հավելվածների փոխանակման և կառավարման համար՝ թիմային աշխատանքի հզորացման նպատակով: Այն անխափան կերպով ինտեգրվում է Microsoft Office-ի հետ: Քանի որ շատ ընկերություններ արդեն օգտագործում են Microsoft, նաև ընտրում են SharePoint:
Չնայած SharePoint-ն ունի մի շարք առավելություններ, կան որոշ պատճառներ, որոնք կարող են ստիպել ձեզ անցնել SharePoint-ի այլընտրանքներից մեկին։
- SharePoint-ն արժեքային շատ բարձր է: Ինչպես Microsoft-ի բոլոր արտադրանքները, SharePoint-ը ծախսարդյունավետ լուծում չէ: SharePoint + Office 365 բաժանորդագրությունն արժե 20 դոլար մեկ օգտատիրոջ համար/ամսական: SharePoint Server-ի մեկ լիցենզիան կարող է արժենալ հազարավոր դոլարներ, ինչը ակնհայտորեն մատչելի չէ փոքր և միջին բիզնեսի համար։
- SharePoint-ը բարդ է: Եթե փնտրեք SharePoint-ի մասին համացանցում, դուք կհանդիպեք օգտատերերի բազմաթիվ ակնարկների, որոնք ասում են, որ նրանք դժվարությունների են հանդիպում SharePoint-ի հետ աշխատելիս: Նրանցից ոմանք նշում են ոչ հարմար ինտերֆեյսի մասին, մյուսները՝ որոնման գործառույթի հետ կապված խնդիրների: Արդյունքում, դուք կարող եք շատ ժամանակ ծախսել նախքան օգտագործման եղանակը հասկանալը:
- SharePoint-ը բաց ծածկագրով չէ: Սկզբնական ծածկագիրը բաց չէ հանրության համար, այնպես որ ոչ ոք չի կարող ուսումնասիրել, թե ինչ կա ներսում և ինչպես է այն իրականում աշխատում:
Հաշվի առնելով վերը նշված կետերը, մենք պատրաստել ենք SharePoint-ի լավագույն այլընտրանքների ցանկը։
ONLYOFFICE Workspace ՝ բաց ծածկագրով SharePoint այլընտրանք
ONLYOFFICE Workspace-ը ամբողջական հարթակ է՝ համատեղ առցանց խմբագիրներով և հավելվածների փաթեթով, որոնք ներառում են փաստաթղթերի կառավարման համակարգ, նախագծեր, CRM, էլ․ փոստ, օրացույցներ, զրուցարան և կորպորատիվ սոցիալական ցանց:
ONLYOFFICE-ն առաջարկում է անվտանգ ամպային պահեստ՝ թղթապանակի կառուցվածքով՝ այլ հաշիվներ միացնելու հնարավորությամբ, ինչպիսիք են՝ Box, OneDrive, Google Drive և այլն, անհատական և խմբային համօգտագործում, փաստաթղթերի ճկուն թույլտվություններ, տարբերակի և վերանայման վերահսկում:
ONLYOFFICE Workspace-ը կարող է ընդլայնվել արտաքին ծառայություններով (օրինակ՝ թվային ստորագրություններ, VoIP, երրորդ կողմի պահեստներ, Single Sign-On և այլն), կարող է օգտագործվել ամպի մեջ կամ տեղադրվել ձեր սեփական սերվերի վրա:
Լուծումը նաև ապահովում է անվտանգության բազմաթիվ առանձնահատկություններ, ներառյալ մուտքի վերահսկման և մոնիտորինգի գործիքները, սկավառակի և ֆայլերի կոդավորումը, կրկնօրինակման գործառույթը և այլն: ONLYOFFICE Workspace-ի ներկառուցված հոսթինգը հնարավորություն է տալիս լիովին վերահսկել ձեր տվյալները՝ թույլ տալով ամբողջությամբ պահել ձեր ֆիզիկական պարագծում:
ONLYOFFICE Workspace-ի արժեքներին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղումով։
Liferay — DXP SharePoint-ի այլընտրանք
Liferay -ը թվային հարթակ է, որը թույլ է տալիս ստեղծել ցանկացած տեսակի թվային լուծումներ ձեր նախնտրությամբ՝ նորարարական մարքեթինգային կայքեր, ինտրանետներ, ներգրավող համաշխարհային գործընկեր կամ հաճախորդների պորտալներ:
Այն առաջարկում է վեբի վրա հիմնված հանգույց, որտեղ դուք կարող եք կենտրոնացնել և կիսել ռեսուրսները: Այսպիսով, Liferay-ը ձեռնարկությունների համար տրամադրում է համագործակցության գործիքներ, բովանդակության կառավարում և սոցիալական ցանցեր:
Liferay-ն ունի օգտատիրոջ համար հարմար ինտերֆեյս, որը թույլ է տալիս հաղորդակցվել թիմի անդամների հետ և համաժամացնել ձեր բոլոր փաստաթղթերը առանց ջանք գործադրելու:
Liferay-ի Community տարբերակն nանվճար է:Enterprise տարբերակը ներառում է աջակցություն, սպասարկում և իրավական երաշխիք, ինչն ակնհայտորեն վճարվում է: Բաժանորդագրման առաջարկները ներառում են չորս հիմնական տարբերակ՝ Թվային փորձի հարթակ, Կոմերցիոն, DXP ամպ և Analytics ամպ:
Nuxeo — Microsoft SharePoint բաց ծածկագրով այլընտրանք
Nuxeo Java-ով գրված բովանդակության կառավարման միջպլատֆորմային համակարգ է: Այն ամբողջովին բաց ծածկագրով է: Ծածկագրերի պահեստները, փաստաթղթերը, ճանապարհային քարտեզը, թողարկման հետագծերը և նույնիսկ թեստավորումը բաց են հանրության համար:
Nuxeo Content հարթակի միջոցով դուք ստանում եք սերվերի և հաճախորդի կողմից ծրագրային ապահովման արտեֆակտների և գործիքների մի շարք, որոնք թույլ են տալիս ստեղծել, գործել և պահպանել անհատականացված բովանդակության կառավարման հավելվածներ:
Nuxeo-ն նախատեսված է օգնելու ընկերություններին հզորացնել հավելվածների մշակումը և ձեռնարկությունների արդիականացումը ամպում: Բուն հարթակի հետ մեկտեղ դուք կարող եք օգտվել Nuxeo Insight-ից՝ AI ծառայությունից, որը թույլ է տալիս կանխատեսումներ անել, դասակարգել և հարստացնել բովանդակությունը՝ հիմնվելով ձեզ համար կարևոր ճշգրիտ տեղեկատվության վրա:
Ձեր թիմը կարող է մուտք գործել Nuxeo ցանկացած սարքից, քանի որ այն առաջարկում է բովանդակության համաժամացում ձեր աշխատասեղանի հետ, ինչպես նաև բջջային հավելվածներ iOS-ի և Android-ի համար:
Nuxeo հարթակը հասանելի է անվճար: Հնարավոր է նաև բաժանորդագրության լիցենզավորում, որը ներառում է հաճախորդների աջակցություն և որոշ լրացուցիչ ծառայություններ:
Alfresco — SharePoint-ի այլընտրանք փաստաթղթերի կառավարման համար
Եթե ցանկանում եք ամուր ECM համակարգ, անհրաժեշտ է փորձել Alfresco-ն. Նրանք առաջարկում են հարթակ, որը թույլ է տալիս համագործակցել տարբեր տեսակի ֆայլերում՝ միաժամանակ հաղորդակցվելով թիմի անդամների հետ սոցիալական միջավայրի միջոցով:
Alfresco ECM-ի հնարավորությունները ներառում են թվային ակտիվների և փաստաթղթերի կառավարում, տեղեկատվության կառավարում, համատեքստային որոնում և այլն: Պլատֆորմը հեշտ է ինտեգրել և հարմարեցնել ձեր նախասիրություններին՝ իր բաց և մոդուլային կառուցվածքի շնորհիվ: Բացի այդ, կան որոշ ինտեգրումներ հայտնի լուծումների հետ, ինչպիսիք են Google Docs-ը կամ Salesforce-ը: Բացի այդ, դուք հնարավորություն ունեք օգտագործել բջջային հավելվածները՝ աշխատելու ձեր Alfresco-ի բովանդակության հետ ցանկացած վայրից:
Alfresco-ն տրամադրում է բաց ծածկագրով անվճար community edition, LGPLv3 լիցենզավորված ծրագրակազմ: Կան որոշ սահմանափակումներ մասշտաբայնության և մատչելիության, օրինակ՝ ներկառուցված կլաստերի աջակցություն չկա: Պետք է նաև նկատի ունենալ, որ Alfresco-ի կողմից որակի ապահովումը բավականին սահմանափակ է, և վրիպակների շտկումները տրամադրվում են միայն ընթացիկ տարբերակների համար: Այնուամենայնիվ, դուք միշտ կարող եք դիմել community-ի աջակցությանը:
Confluence՝ հեռակառավարվող թիմային աշխատանքային տարածք
Ավստրալական Atlassian ընկերության կողմից մշակված Confluence -ը հավանաբար Microsoft SharePoint-ի ամենահայտնի մրցակիցներից մեկն է: Այն վեբի վրա հիմնված կորպորատիվ համագործակցության ծրագիր է՝ գիտելիքները կառավարելու և կիսելու, ֆայլերի վրա միասին աշխատելու, օրացույցների փոխանակման և այլնի համար:
Confluence-ի հիմնական հատկանիշն «էջերն» են, այլ կերպ ասած՝ փաստաթղթերը, որոնք ստեղծում են թիմի անդամները: Նման փաստաթղթերը կարող են խմբագրվել իրական ժամանակում առցանց՝ գործընկերների մեկնաբանություններով և ծանուցումներով:
Էջերը պահվում են տարածքներում, որտեղ թիմերը կարող են համագործակցել նախագծերի վրա և կազմակերպել ամբողջ բովանդակությունը: Դուք կարող եք ստեղծել այնքան տարածքներ, որքան անհրաժեշտ է ձեր թիմին և հարմարեցնել անուններով, պատկերներով, հղումներով և օրացույցներով: Confluence-ը տրամադրում է բազմաթիվ ձևանմուշներ՝ սկսած ծրագրային ապահովման մշակումից մինչև HR, ինչպես նաև դուք կարող եք ստեղծել ձեր սեփականը:
Շնորհիվ Confluence-ի ինտեգրման Atlassian-ի սեփական խնդիրների հետագծման «Jira» ծրագրաշարի հետ, դուք կարող եք նաև օգտվել հարցումների և վրիպակների առաջընթացին հետևելու հնարավորություններից:
Կան մի քանի գնառաջարկներ մակարդակներ Confluence Cloud-ի համար՝ սկսած անվճարից մինչև 10 օգտատերերի համար, ամսական արժեքները աճում են մինչև $5 ամսական և $10 ամսական ընդլայնված օգտվողների սահմանաչափերի և հնարավորությունների համար: Գործում է նաև ձեռնարկության բաժանորդագրություն։
Huddle՝ հաճախորդների պորտալի ծրագրակազմ
Huddle-ն առաջարկում է գործիքների լայն շրջանակ թիմային համագործակցության և նախագծերի կառավարման համար: Այն թույլ է տալիս կիսվել ֆայլերով, համագործակցել նախագծերի վրա, ստեղծել ֆիրմային հաճախորդների պորտալներ և կազմակերպել աշխատանքային հոսքեր: Հիմնական հատկանիշներից նրանք նշում են խելացի բովանդակության վահանակը, առաջադրանքների կառավարումը և հարմարեցված ամպային աշխատանքային տարածքները:
Օգտատերերը կարող են խմբագրել ֆայլերը անմիջապես հավելվածի ներսում՝ տարբերակի ավտոմատ հսկողության միջոցով: Huddle-ն աջակցում է ինչպես շարժական, այնպես էլ համակարգչային հավելվածներ՝ անխափան հեռավար աշխատանքի համար։ Նաը առաջարկում է որոշ ինտեգրումներ, ներառյալ Salesforce-ը և Zimbra-ն:
Huddle-ն առաջարկում է երեք գնացուցակ՝ Basic, Plus և Premier՝ տրամադրելով զեղչեր բազմամյա գործարքների համար: Ճշգրիտ որժեքը հասանելի է Huddle-ի պաշտոնական կայքում:
Jostle՝ Ամպի վրա հիմնված Ինտրանետ լուծում
Jostle-ը ներցանցային լուծում է, որը օգնում է զարգացնել և պահպանել մարդկանց ներգրավվածությունը ձեր մշակույթում: Jostle-ի միջոցով դուք կարող եք կիսվել ընկերության նորություններով՝ ձեր թիմի հետ արդիական մնալու և բոլոր ֆայլերը ապահով պահելու համար: Jostle-ն ապահովում է աշխատակիցների տեսողական գրացուցակ և փաստաթղթերի գրադարան՝ որոնման հնարավորություններով:
Դուք կարող եք նաև օգտվել լրացուցիչ հնարավորություններից, ինչպիսիք են առաջադրանքների կառավարումը, կազմակերպչական գծապատկերները, ակնթարթային հաղորդագրությունների փոխանակումը և տեսազանգերը, ինչպես նաև աշխատակիցների համար ապրանքներ փոխանակելու և հերթափոխի փոխանակման շուկայի տարբերակ:
Jostle-ն առաջարկում է չորս գնացուցակ՝ բրոնզ, արծաթ, ոսկի և պլատինե: Բաժանորդագրության ճշգրիտ որժեքը կախված է ձեր թիմի օգտատերերի քանակից: Օրինակ, եթե դուք ունեք 25 թիմի անդամ, արժեքը սկսվում է ամսական 4 դոլարից: Եթե դուք ունեք 15-ից պակաս անդամ, հասանելի է անվճար սակագին:
Ամփոփում՝ ինչպես ընտրել SharePoint-ի այլընտրանք
Ինչպես տեսնում եք, SharePoint-ը ձեր թիմի կատարողականությունը բարձրացնելու միակ տարբերակը չէ: Կան անվճար, բաց ծածկագրով, օգտատերերի համար ավելի հարմար կամ առանձնահատկություններով ավելի նախնտրելի SharePoint այլընտրանքներ, որոնք կարող են օգնել ձեզ ստեղծել համագործակցային միջավայր՝ բովանդակությունը համօգտագործելու և կառավարելու համար: Հուսով ենք, որ այս ցանկը օգտակար կլինի ձեր թիմի համար ճիշտ ծրագրակազմ ընտրելիս:
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: